Iravunk.com | «Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  
ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում «Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել Կասրծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրեն Պուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ «Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել «Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են «Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի «Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված Պուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնում Արևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգը

«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:

-Տիկին Ասրյան, Տվուշի մարզում զարգացող իրադարձությունների հետ կապված, հետագայում շրջափակված Արցախի ճակատագիրն ունենալու վտանգ Դուք չե՞ք տեսնում:

-Եթե այսպես շարունակվի, Հայաստանի մյուս շրջանների հողերն էլ կտա, հետո շրջափակման մեջ կգցի: Հայաստանի կարգավիճակը կդարձնի այնպիսին, ինչպիսին Արցախինն էր: Ցավոք, այսօր Արցախի մասին անցյալով են խոսում:Ես ուղղակի ապշած եմ, որ հախից չեն կարողանում գալ: Այսօր ես իմ հայրենիքի ճակատագրի համարն եմ մտածում, բայց ինձ նման մտածողները դեռ մասսայական չեն: Ազգովի պետք է դուրս գանք պայքարի: Եվ ինչու չէ նաեւ նրա ճանապարհը փակենք: Ազգային ժողովը պետք է արտահերտ նիստ հրավիրի եւ անմիջապես ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը հրահանգի, որպեսզի նրան ձերբակալեն: Երբ գա պատասխանատվության ժամանակը, նա իր գժի թուղթը ցույց կտա, եւ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկի իրեն: Լավ, ասենք ինքը գիժ է, բա ժողովո՛ւրդ, դուք է՞լ եք գիժ, որ չեք կարողանում առաջն առնել:

- Բայց չէ՞որ ժողովրդի մի մասը մտածում է` գյուղերը հանձնենք, որ պատերազմ չլինի:

-Նախեւառաջ, ինքն է ժողովրդին հավատացնում, որ գյուղերը հանձնեն, լավ կլինի, հանգիստ կապրենք: Արցախի համար էլ էին ասում` Արցախը տանք, հանգիստ կապրենք: Արցախը տվեցին, հիմա ինչո՞ւ հանգիստ չեն ապրում: Այդպես շարունակ հիմա էլ Հայաստանից են մաս- մաս տալու:

- Միայնակ դուրս եք ելել պայքարի, իսկ ո՞ւր  են  մեր մյուս  արվեստագետները, մտավորականները:

- Ցավ եմ ապրում, որ նրանց չեմ տեսնում պայքարի մեջ: Ազգի սերուցքը դա մտավորականությունն է, բայց այսօր նրանց կողմից քար լռություն է: Եթե ոտքի կանգնեն, ես կարծում եմ, որ անմիջապես իրեն գահընկեց կանեն: Այսօր Սփյուռքը լուռ է: Այն, որ 2018 թվականին ոտքի էր կանգնել, նրան էր ընտրում, հիմա հայրենիքն է կործանվում,  ինչո՞ւ է լռում: Մարդկանց էլ որ խոսեցնում ես, ասում են` նախկիններն են մեղավոր: Չեն գիտակցում, որ մենք հիմա ապրում ենք նախկինների կառուցած երկրում:

- Հաճախակի են վկայակոչում նախկինների թալանը: Արդյո՞ք այսօր թալանչիներ չկան:

- Գողը մատնացույց է անում դիմացինին, ասելով` նա է գողը, որ այդ «գողի» հետեւից վազեն, եւ իսկական գողի ճամփեն բացվի, որ իրեն չբռնեն: Ցավոք,  նա կարողանում է իր ստերով հավատացնել թույլ կամքի տեր մարդկանց:

- Ճանապարհ փակելու միջոցով պայքար  ըստ Ձեզ  որքանո՞վ է արդյունավետ:

- Ինչո՞ւ են ճանապարհ փակում: Նախ` իրենց ընտրածն է: Տավուշի մարզի ժողովրդի մեծամասնությունը նրան է ընտրել: Եկել է այս պահը, ու արդեն որոշել են, որ իրեն չեն ընդունում: Հասարակ մարդկանց ճանապարհն ինչո՞ւ են փակում: Նրա՞նք են հողերը հանձնում: Հողատուն այստեղ նստած` գնացել միջպետական ճանապարհն են փակում:

- Հայաստանյան եկեղեցու դեմ դուրս գալը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

- Եկեղեցու դեմ են դւրս եկել, որպեսզի եկեղեցին ոչնչացնեն, բոլոր տվյալները ոչնչացնեն: Եթե հողերն ադրբեջանական են, յոթերորդ դարի հայկական եկեղեցին ինչպե՞ս կարող էր ադրբեջանական հողում լինել, եթե Ադրբեջանն ընդամենը հարյուր տարվա պետություն է: Ոսկեպարի յոթերորդ դարի եկեղեցին տեսնելով` ո՞նց կարելի է ասել, որ դրանք ադրբեջանական հողեր են, գյուղեր են: Եվ մարդկանց էլ համոզել, որ ադրբեջանական հողեր են: Մեր պատմաբանները, գիտնականները, մտավորականները ինչո՞ւ են պապանձվել ու չեն խոսում: Ո՞ւր եք գիտնականներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ, վաստակավոր ու ժողովրդական արտիստներ: Եթե այսօր չեք խոսում, դուք էլ ո՞ւմ եք պետք լինելու հետո առանց հայրենիքի: Ես ուղղակի ամոթից խելագարվում եմ, տեսնելով, թե ոնց են հանդուրժում այդ տականքին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 



ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿասրծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգըՈւկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The EconomistՀայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода