ՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ) Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավ Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով

ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

Վերլուծություն

Կա հայտ­նի ա­սաց­վածք` ա­մեն ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր իշ­խա­նութ­յուն­նե­րին: ­Թե ի՞նչ մեղք ենք գոր­ծել մենք, որ ար­ժա­նա­ցել ենք սրանց նման պատ­ժի, կա­րե­լի է վեր­լու­ծել, քննար­կել, սա­կայն փաս­տը մնում է փաստ, որ վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րում այ­սօր բոր­բոք­ված եւ վրդով­ված ­Կի­րանց գյու­ղի 182 ընտ­րո­ղից 140-ը ձայ­նը տվել են Նի­կո­լին: ­Հի­մա ու­մի՞ց ինչ են ու­զում, ի՞նչ են պա­հան­ջում:

­Բագ­րա­տա­շե­նի ճա­նա­պար­հը փա­կած ժո­ղովր­դի վրա ՈՒԱԶ-ով քշե­լու և «ճզմե­լու» հրա­հանգ էր տրվել նույն­պես ի­րենց հա­մերկ­րա­ցի, ­Տա­վու­շի ԵԿՄ նա­խա­գահ ­Յու­րիկ ­Հա­րութ­յուն­յա­նին։ ­Ներ­կա ոս­տի­կան­նե­րը, բնա­կա­նա­բար, չէին կան­խում ո՛չ ­Յու­րի­կի սադ­րանք­նե­րը, ո’չ նրա կողմ­նա­կից­նե­րի հրահ­րած ծեծկռ­տու­քը:

­Հատ­կան­շա­կան է, որ իշ­խա­նութ­յու­նը ժո­ղովր­դա­կան ընդվ­զու­մը ճնշե­լու հա­մար դի­մում է մի ան­ձի, ո­րը քրեա­կան անց­յալ ու­նի։ ­Յու­րիկ ­Հա­րութ­յուն­յա­նը 2008 թ. դա­տա­պարտ­վել է 8 տար­վա ա­զա­տազրկ­ման, քա­նի որ ղե­կա­վա­րել է ­Թուր­քիա­յից ՀՀ տա­րածք ապ­րանք­նե­րի մաք­սա­նենգ ներկր­մամբ զբաղ­վող հան­ցա­վոր խումբ: Ապ­րանք տե­ղա­փո­խե­լիս է ե­ղել հայ-վրա­ցա­կան սահ­մա­նին գտնվող իր իսկ ֆուդ­կորտ։

Ընդգ­ծենք նաև, որ չկա ԵԿՄ-ի որ­ևէ պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք դեպ­քի առն­չութ­յամբ:

ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԸ

Իսկ ­Նի­կո­լը շա­րու­նա­կում է իր հայ­րե­նա­քանդ գոր­ծու­նեութ­յու­նը: Ընդ ո­րում, դա փա­թե­թա­վո­րում է ան­կա­խութ­յան եւ ինք­նիշ­խա­նութ­յան մա­սին բարձ­րա­գոչ ե­լույթ­նե­րով ու ա­պա­գա փայ­լուն կյան­քի մա­սին հե­քիաթ­նե­րով:

­Խո­սե­լով չորս գյու­ղե­րը Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու մա­սին օ­րերս ստո­րագ­րած ար­ձա­նագ­րութ­յան վե­րա­բեր­յալ` նա հայ­տա­րա­րեց. «Սա հա­մա­րում եմ ան­կյու­նա­քա­րա­յին ի­րա­դար­ձութ­յուն մեր ան­կա­խութ­յան եւ ին­քիշ­խա­նութ­յան հա­մար»: ­Ճիշտ կլի­ներ այստեղ ա­վե­լաց­նել «կորս­տի» բա­ռը` ան­կա­խութ­յան եւ ին­քիշ­խա­նութ­յան կորս­տի հա­մար: Ինչ­պե՞ս կա­րող է բար­ձունք­նե­րը եւ պաշտ­պա­նա­կան գի­ծը թշնա­մուն հանձ­նե­լը ա­վե­լաց­նել մեր ան­կա­խութ­յու­նը կամ ինք­նիշ­խա­նութ­յու­նը: ­Սա­կայն ­Նի­կո­լը հա­ջո­ղաց­նում է այն ներ­կա­յաց­նել, թե դա «նվա­զեց­նե­լու է անվ­տան­գա­յին ռիս­կե­րը»: Թեեւ, մենք սո­վոր ենք, որ ­Նի­կո­լի ա­սած­նե­րը ի­րա­կան կյան­քում բե­րում են ու­ղիղ հա­կա­ռակ արդ­յունք­ներ, սա­կայն այս­քան բա­ցա­հայտ սու­տը պար­զա­պես ապ­շեց­նում է:

Ինչ վե­րա­բե­րում է քար­տեզ­նե­րին, ո­րոն­ցով կա­տար­վում է գյու­ղե­րի հանձ­նու­մը, ա­պա այս­տեղ նույն­պես կա­տար­յալ շի­լաշփոթ է: ­Նույն ­Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, որ. «քար­տեզ­նե­րը ու­նեն շե­ղում­ներ», որ դեռ պետք է ո­րոշ­վի` որ քար­տեզ­նե­րով եւ որ սահ­ման­նե­րեն են հիմ­նա­վոր­վում: Ընդ ո­րում, ­Նի­կո­լը նշում է, որ տար­բեր հատ­ված­ներ սահ­մա­նա­զատ­վե­լու են տար­բեր թվա­կան­նե­րի քար­տեզ­նե­րով: Ընդ ո­րում, ըստ հո­ղա­տո­ւի, «միշտ կա 15-20 մետր շե­ղում», ո­րի արդ­յուն­քում «հնա­րա­վոր ա 3-4 տնե­րի հետ խնդիր ու­նե­նանք»: ­Հարց է ծա­գում` այդ ին­չո՞ւ այդ շե­ղում­նե­րի հետ կապ­ված խնդիր­նե­րը ան­պայ­ման լուծ­վում են հա­յե­րի հաշ­վին: Ին­չո՞ւ վար­չա­պետ եւ կա­ռա­վա­րութ­յուն կո­չեց­յալ­նե­րը այդ 20 մետր շե­ղու­մը այն­պես չեն մեկ­նա­բա­նում, որ մարդ­կանց տնե­րի հետ խնդիր չու­նե­նան: ­Պարզ­վում է` այս­տեղ էլ ­Նի­կո­լը հար­ցին մո­տե­նում է հո­ղա­տո­ւի տրա­մա­բա­նութ­յամբ եւ ոչ թե պայ­քա­րում է, որ­պես­զի ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը այդ շե­ղում­նե­րի պատ­ճա­ռով չոտ­նա­հար­վեն, այլ նրանց տնե­րը հանձ­նե­լիս հայ­տա­րա­րում է, որ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի «ի­րա­վունք­նե­րին տեր կկանգ­նենք` նոր տներ կկա­ռու­ցենք»: ­Սա­կայն հո­ղա­տո­ւի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հե­տե­ւան­քով նա ա­նընդ­հատ պետք է տներ հան­ձի եւ նոր տներ կա­ռու­ցի, հե­տո նոր տնե­րը հանձ­նի եւ է­լի նոր տներ կա­ռու­ցի մին­չեւ նոր տուն կա­ռու­ցե­լու հա­մար այ­լեւս հո­ղակ­տոր չմնա:

Ա­մե­նա­զավ­եշ­տա­լին այն է, որ չորս գյու­ղե­րի հանձ­նու­մը ոչ թե տե­ղի է ու­նե­նում սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում, այլ ըստ ­Նի­կո­լի` սա «նախ­նա­կան գոր­ծո­ղութ­յուն« է եւ «նախ­նա­կան սահ­մա­նա­զա­տում»: Ընդ­հան­րա­պես, ­Նի­կո­լի մոտ տեր­մին­նե­րի հետ կա ան­բու­ժե­լի խնդիր: Այս­պես` նա ոչ թե դուրս է գա­լիս ՀԱՊԿ-ից կամ մնում է ՀԱՊԿ-ում, այլ «սա­ռեց­նում» է իր մաս­նակ­ցութ­յու­նը ՀԱՊԿ-ին: Ընդ ո­րում, այդ­պի­սի հաս­կա­ցութ­յուն ՀԱՊԿ-ի կա­նո­նադ­րութ­յան մեջ գո­յութ­յուն չու­նի: Նույնն էլ սահ­մա­նա­զատ­ման հար­ցում: Ի՞նչ է նշա­նա­կում «նախ­նա­կան սահ­մա­նազ­տում»: Այս­պի­սի հաս­կա­ցութ­յուն չկա ոչ մի փաս­տաթղ­թում: Իսկ ի­րա­կա­նում դա նշա­նա­կում է, որ ­Նի­կո­լը վա­խից, ադր­բե­ջա­նա­սի­րութ­յու­նից, Ա­լիե­ւահ­պա­տա­կութ­յու­նից, թե այլ դրդա­պատ­ճառ­նե­րով պար­զա­պես, ա­ռանց սահ­մա­նա­զատ­ման վե­րա­բեր­յալ հա­մա­լիր պայ­մա­նա­գիր ու­նե­նա­լու, հանձ­նում է տա­րածք­ներ 20 մետր շե­ղու­մով ու ան­հաս­կա­նա­լի քար­տեզ­նե­րով:

­Նա ինքն էլ է հաս­կա­նում իր ա­րա­ծի ողջ հա­կաօ­րի­նա­կա­նութ­յու­նը ու հա­կա­պե­տա­կան հե­տե­ւանք­նե­րը: Դ­րա հա­մար էլ այդ թե­մա­յից խո­սե­լիս տա­րօ­րի­նակ շար­ժում­ներ է ա­նում, կա­կա­զում է, հա­զը բռնում է, գլու­խը քո­րում է եւ նույն հար­ցին պատ­աս­խա­նում է ե՛ւ ա­յո, ե՛ւ ոչ: ­Մաս­նա­վո­րա­պես` այն հար­ցին, թե «ստաց­վում է, որ չորս գյու­ղե­րը հանձն­վում են թշնա­մուն մին­չեւ սահ­մա­նա­զատ­ման վե­րա­բեր­յալ կա­նո­նա­կար­գի ըն­դու­նու­մը», ­Նի­կո­լը սկզբից պա­տաս­խա­նում է «ոչ», իսկ հե­տո» հաս­կա­նա­լով, որ նույ­նիսկ իր բե­րա­նից սու­տը պետք է սահ­ման­ներ ու­նե­նա, խոս­տո­վա­նում է `«ա­յո»:

Այ­սինքն` այս փու­լում ան­գամ սահ­մա­նա­զատ­ման կա­նո­նա­կար­գը ՉԿԱ, էլ չենք ա­սում խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը նույ­նիսկ սաղ­մա­յին վի­ճա­կում գո­յութ­յուն չու­նի: Ըստ նույն հո­ղա­տո­ւի` սահ­մա­նա­զատ­ման կա­նո­նա­կար­գն ու­նի եր­կար ճա­նա­պարհ` մին­չեւ այն դառ­նա գոր­ծող փոաս­տա­թուղթ: ­Նախ այն պետք է մշակ­վի եր­կու պե­տութ­յուն­նե­րի կող­մից, հե­տո այն պետք է հաս­տատ­վի ­Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րան­նե­րի կող­մից եւ հե­տո հեր­թա­կա­նութ­յամբ սկսվի ի­րա­գործ­վել: Այդ դեպ­քում այդ աշ­խա­տան­քը չկա­տա­րած վի­ճա­կում ի՞նչն է ստի­պում ­Նի­կո­լին ա­փալ-թա­փալ շնչակ­տուր հանձ­նել տա­րածք­ներ:

Ա­վե­լին, ­Նի­կո­լը հաս­տա­տեց, որ լի­նե­լու է նաեւ անկ­լավ­նե­րի հանձ­նու­մը: ­Սա­կայն Արծ­վա­շե­նի հար­ցը դե­ռեւս օ­դում կախ­ված է: Ըստ հո­ղա­տո­ւի` «պատ­րաստ­վում ենք դե յու­րե հիմ­նա­վո­րել», որ Արծ­վա­շե­նը ­Հա­յաս­տա­նի տա­րածք է: Այ­սինքն` դե­ռեւս դա Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում հիմ­նա­վոր­ված էլ չէ, եւ հո­ղա­տու­նե­րը միայն պատ­րաստ­վում են դա ա­նել: «Երբ մենք դա կհիմ­նա­վո­րենք»,- ա­սում է ­Նի­կո­լը` խոս­տո­վա­նե­լով, որ դե­ռեւս հայտ­նի չէ, թե երբ է դա հիմ­նա­վո­րե­լու: Ս­տաց­վում է` հո­ղե­րը հանձ­նում է այ­սօր, իսկ թե ե՞րբ կհիմ­նա­վո­րի, որ Արծ­վա­շե­նը ՀՀ տա­րածք է, դեռ հայտ­նի չէ: Էլ դա­վա­ճա­նութ­յու­նը ու­րիշ ինչ­պե՞ս է լի­նում:

­Նի­կո­լը նաեւ հայ­տա­րա­րում է, որ իբր քա­ղա­քա­կան ա­ռու­մով ար­ձա­նագր­վել է, որ Ադր­բե­ջա­նը ըն­դու­նում է ­Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ա­բող­ջա­կա­նութ­յու­նը: ­Սա­կայն ո­րե­ւէ տեղ, ո­րե­ւէ թղթում նման բան գրված չկա: Ա­վե­լին, չի բա­ցառ­վում, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում հաս­տատ­վի որ­պես սկզբունք ոչ թե ԽՍՀՄ փլուզ­ման պա­հին գո­յութ­յուն ու­նե­ցող հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նը, այլ` ո­րե­ւէ «այլ սկզբունք»: Եվ դա ար­դեն իսկ ֆիքս­ված է չորս գյու­ղե­րի հանձն­ման վե­րա­բեր­յալ հայ-ադր­բե­ջա­նա­կան ար­ձա­նագ­րութ­յան մեջ:

­Նի­կո­լի ու­ղե­ղում Ադր­բե­ջա­նը ոչ թե թշնա­մի է, այլ` ինչ-որ մի հա­տուկ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող եր­կիր: ­Մե՛կ ­Նի­կո­լը ա­սում է, որ հայ գյու­ղա­ցի­նե­րը պետք է եր­ջա­նիկ լի­նեն, որ նրանց տնե­րի պա­տե­րի տա­կով անց­նում է Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նը, մե՛կ հայ­տա­րա­րում է, որ այդ սահ­մա­նը այն­քան ա­պա­հով է, որ այն պետք է պաշտ­պա­նի ոչ թե բա­նա­կը, այլ սահ­մա­նա­պահ ու­ժե­րը` «մենք ա­ռաջ­նա­գիծ չու­նենք, ու­նենք սահ­ման»: ­Սա­կայն ի­րա­կա­նում մենք սահ­ման էլ չու­նենք, սահ­մա­նա­զա­տում էլ չու­նենք, սահ­մա­նա­զատ­ման կա­նոնա­կարգ էլ չու­նենք, էլ չա­սած` խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր չու­նենք: ­Միակ բա­նը, որ մենք ու­նենք, դա դա­վա­ճան, կա՛մ էլ` բա­ցար­ձակ ա­պուշ իշ­խա­նութ­յունն է: Ընդ ո­րում, նույն ­Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, որ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք չկա, նույն ­Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, որ ե­թե ­Հա­յաս­տա­նը չկա­տա­րի Ադր­բե­ջա­նի պա­հանջ­նե­րը, Ադր­բե­ջա­նը կհար­ձակ­վի մեզ վրա: Իսկ հար­ձակ­վե­լու դեպ­քում մենք իր ղե­կա­վա­րութ­յան ներ­քո այն­քան թույլ ենք, խեղճ ու ան­պաշտ­պան, որ չենք կա­րող պաշտ­պա­նել մեր այն­քան «հզոր ինք­նիշ­խա­նութ­յունն ու ան­կա­խութ­յու­նը»: ­Մի խոս­քով, շի­զոֆ­րե­նիա ու մա­ռազմ:

­Նի­կո­լը ­Տա­վու­շի սահ­ման­նե­րից հա­նում է ոչ միայն բա­նա­կը, այ­լեւ հե­ռաց­նում է ռու­սա­կան հե­նա­կե­տե­րը` հայ­տա­րա­րե­լով, որ «ռու­սա­կան հե­նա­կե­տե­րը հայտն­վել են Տա­վու­շում մի այլ ի­րա­վի­ճա­կում, իսկ այժմ ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է»: ­Թե հատ­կա­պես ի՞նչն է փոխ­վել, բա­ցի նրա­նից, որ ­Նի­կո­լը հանձ­նում է հո­ղե­րը: Այ­սինքն` ռուս­նե­րը ժա­մա­նա­կին կանգ­նեց­րին հե­նա­կե­տեր Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան զսպե­լու հա­մար: Ա­վե­լին` վեր­ջերս, երբ դա­վա­ճա­նը հիս­տե­րի­կա­յի մեջ ղժժում էր, թե հե­սա պա­տե­րազմ է պայ­թե­լու, ՌԴ-ն­ ա­ռա­ջար­կում էր շա­տաց­նել այդ հե­նակե­տե­րը, իսկ ­Նի­կո­լը ոչ միայն մեր­ժեց այդ ա­ռա­ջարկ­նե­րը, այլ մի­տում­նա­վոր թու­լաց­նում է այդ ուղ­ղութ­յու­նը: ­Հատ­կան­շա­կան է, որ սոց­ցան­ցե­րում այն ող­բը, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը դուրս են գա­լիս Ար­ցա­խից, չգի­տես ին­չու, չի ար­ձա­նագ­րում, որ ­Նի­կո­լի պա­հան­ջով ռուս­նե­րը դուրս են գա­լիս նաեւ ­Տա­վու­շից:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՖԻԼԵՆ ԿԻՐԱՆՑՈՒՄ

2020 թվա­կա­նի 44-օր­յա պա­տե­րազ­մի սկզբում Ե­րե­ւա­նից ով ա­սես մեկ­նե­ց Ս­տե­փա­նա­կերտ` հրա­պա­րա­կում սուրճ խմե­լու եւ հայ­րե­նա­սեր ճա­ռեր ա­սե­լու ան­զուսպ ցան­կութ­յամբ: ­Բո­լո­րը նկար­վում էին, ցու­ցադ­րում էին ի­րենց ան­վերջ հայ­րե­նա­սի­րութ­յու­նը, սա­կայն մեկ ա­միս անց, երբ թշնա­մին մո­տե­ցավ Ար­ցա­խի մայ­րա­քա­ղա­քին, այդ­տեղ գրե­թե մարդ չմնաց: Ի­րա­վի­ճա­կը շատ նման է: ­Կի­րան­ցում բազ­մա­թիվ ընդ­դի­մա­դիր­ներ ցու­ցադ­րում են ի­րենց հայ­րե­նա­սի­րութ­յու­նը: ­Հաս­կա­նա­լի է, որ ադր­բե­ջա­նա­կան ա­ռա­ջին իսկ ռում­բի պայթ­յու­նից այդ հայրե­նա­սեր­նե­րի իզն ու թո­զը այդ­տեղ չի լի­նի, եւ նրանք, ինչ­պես եւ Ար­ցա­խի կամ Ա­ղավ­նո­յի ու ­Լա­չի­նի դեպ­քե­րում, ա­րա­գո­րեն կվե­րա­դառ­նան Ե­րե­ւան եւ կսկսեն ցու­ցադ­րել ի­րենց լու­սան­կար­նե­րը ճա­կա­տից` ֆաս, պրո­ֆիլ եւ այլն: ­Թե ի՞նչ կա­րող են տալ կամ ին­չո՞վ կա­րող են գոր­ծին օգ­նել իբր ընդ­դի­մա­դիր­նե­րի «փար­թի­նե­րը» ­Կի­րան­ցում կամ Ոս­կե­պա­րում, հայտ­նի չէ: Թշ­նա­մու դեմ կռվո­ղը զորքն է, սա­կայն զոր­քին ­Նի­կո­լը հա­նում է դիր­քե­րից, եւ հաս­կա­նա­լի է, որ չորս գյու­ղե­րը տրված են: ­Նի­կո­լը դե­մոնստ­րա­տիվ նույն ըն­թաց­քում այ­ցե­լում է ա­նաս­նա­գո­մեր կամ ստու­գում է դպրոց­նե­րում գնդակ­նե­րի ու կա­խիչ­նե­րի վի­ճա­կը, որ­պես­զի ցույց տա, որ հար­ցը փակ­ված է:

Ու թեեւ, գլխա­վոր ընդ­դի­մա­դիր քո­չար­յա­նա­կան խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր­նե­րը շրջում են ­Հա­յաս­տա­նի շրջան­նե­րով ու ռես­տո­րան­նե­րում հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պում քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, դա ո­րե­ւէ ազ­դե­ցութ­յուն չի թող­նում ի­րա­կան վի­ճա­կի վրա: ­Նույն­քան ազ­դե­ցութ­յուն չեն թող­նում նաեւ այս կամ այն նոր բուս­նած կու­սակ­ցութ­յուն­նե­րի կող­մից փոք­րա­թիվ ընդ­դի­մա­դիր հա­վաք­նե­րը:

­Միակ ի­րա­կան ու­ժը, ո­րին կա­րող է այ­սօր հա­վա­տալ շփոթ­ված ժո­ղո­վուր­դը ե­կե­ղե­ցին է, եւ ­Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նորդ ­Բագ­րատ ե­պիս­կո­պո­սի կեց­ված­քը դրա վկա­յութ­յունն է: Այ­սօր ո­րե­ւէ քա­ղա­քա­կան ուժ ի վի­ճա­կի չէ իր շուրջը հա­մախմ­բել ժո­ղովր­դին եւ տա­նել պայ­քա­րի` ընդ­դեմ երկ­րի կոր­ծան­ման ու կոր­ծա­նող­նե­րի: Այդ­պի­սի միակ կենտ­րո­նը, ո­րի շուրջ կա­րող է ձե­ւա­վո­րել հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րի միա­ցութ­յու­նը, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին է, որն ու­նի նաեւ դրա հա­մար սահ­մա­նադ­րա­կան լիա­զո­րութ­յուն­ներ:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 



Այսօր ընտանիքի միջազգային օրն էՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода