Iravunk.com | ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅՑՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԳՈՐԾԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ
Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. Քոչարյան Այո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման Աբովյան Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. Լուսանկար Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան Քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. Կանչ Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը Ով է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանը

ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅՑՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԳՈՐԾԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ

Իրավական

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՅՑԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅՑՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԳՈՐԾԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի     5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝
«5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`
1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:»:
Քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիշյալ կարգավորումներն ունեն կանխարգելիչ նպատակ: Այդ կերպ օրենսդիրը փորձել է ապահովել, որ նախքան դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելը պատասխանող կողմը իրազեկված չլինի իր դեմ ներկայացված պահանջի մասին և չձեռնարկի քայլեր, որոնք կարող են վերացնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման նպատակը:
Գործնականում, երբ հայցադիմում է ներկայացվում դատարան, այդ մասին համապատասխան տեղեկություններ են մուտքագրվում datalex.am կայքի համապատասխան բաժիններում: Այդ տեղեկությունները մուտքագրվում են նաև այն ժամանակ, երբ հայցվորը դատարան էր ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն: 
Դատարան հայց ներկայացվելու դեպքում ի սկզբանե դատական տեղեկատվական համակարգ են մուտքագրվում հետևյալ նվազագույն տվյալները՝
1. Հայցվորի տվյալները,
2. Պատասխանողի տվյալները,
3. Հայցապահանջը,
4. Մուծված պետական տուրքի չափը,
5. Հայցադիմում ներկայացելու օրը, ամիսը, տարեթիվը, 
6. Դատարանի անվանումը և դատավորի անունը, ազգանունը,
7. Գործը դատավորին մակագրելու օրը, ամիսը, տարեթիվը,
8. Ներկայացուցիչների տվյալները:
 Այսպիսով, հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն պարունակող քաղաքացիական հայցերի դեպքում, նախքան դատարանի կողմից նշված միջնորդությունների առնչությամբ որոշում ընդունելը և դրա բողոքարկման արդյունքները հրապարակվելը, datalex.am կայքում հրապարակվում են տեղեկությունների մի այնպիսի ծավալ, որոնք ողջամտորեն կարող են պատասխանող կողմին հնարավորություն տալ պատկերացնելու իր դեմ ներկայացված պահանջի բովանդակությունը և ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են անիմաստ դարձնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավական այս գործիքը:
Վերոգրյալի առնչությամբ մեր կողմից գրավոր առաջարկ էր ներկայացվել ինչպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, այնպես էլ բարձրագույն դատական խորհրդի նախագահին, սակայն գործընթացում փոփոխություն այդպես էլ չի նկատվել: 
Մեկ անգամ ևս պատասխանատու անձանց ուշադրությունն ենք հրավիրում բարձրացված խնդրին՝ հույս ունենալով, որ այն լուծում կստանա: Ներկա պրակտիկ մոտեցումը կտրուկ նվազեցնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ հայցվորի իրավունքների պաշտպանության այդ գործիքի իրավական արժեքը, ինչն անթույլատրելի է և ինչպիսի մոտեցումը շտապ վերանայման կարիք ունի:

LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյան



Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода