Iravunk.com | «Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  
Հայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերով Ոստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Պապիկյան Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ

«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է բեմադրիչ, ռեժիսոր, դրամատուրգ ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԸ

-Պարոն Չալիկյան, ո՞րն է այսօրվա հայ կինոյի ասելիքը:

-Գիտեք, չի կարելի խոսել մի բանի մասին, ինչը չկա:

-Ինչո՞ւ չկա:

-Չկա, որովհետեւ կինոն ինքնաբավ արվեստ չէ, ինչպես որ ցանկացած արվեստ: Ինքը իրենով պայմանավորում է երկիր: Եթե ես չգիտեմ երկիրն ուր է գնում, ինչ խնդիրներ ունի, ապա արվեստը կորցնում է իր նշանակությունը, որովհետեւ այսօր հատկապես այս ծայրահեղ իրավիճակում պետք է հոգեւոր դաշտում ձեւավորել այն երկիրը, որը ակնկալում ենք ունենալ քաղաքական դաշտում վաղը: Բայց եթե երկրի տերերն իրենց հավակնողները չունեն, այդ տեսիլը շատ ավելի աղետալի է, քան մեր ընդհանուր պատկերացումն է, այդ դեպքում արվեստը դառնում է ինքնաբավ եւ չի ծառայում իր բուն նպատակին: Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել: Բայց եթե երկիրն ունենա առողջ կինո, եթե այդ խնդիրը դնի իր առաջ, չի կարող այդ երկիրն արդեն անառողջ լինել: Այսինքն` շատ կարեւոր է, եթե կինոն, մասնավորապես,  թատրոնը երկրի առողջության գրավականն են այսօր, իրենք դարձել են հիվանդության սինդրոմը այդ նույն երկրի: Եվ այդ առումով ինքը պետք է այդ առողջության բնութագիրը լինի, բայց եթե երկիրը հիվանդ է, արվեստը պետք է փորձի ինքը առողջանալով, առողջացնել երկիրը, որովհետեւ այստեղ, կրկնում եմ մի շատ հայտնի փիլիսոփայի խոսքը` կարող է շատ զարգացած երկիրը չունենալ բարձր արվեստ, բարձր  թատրոն, կինո, բայց եթե կա այդ թատրոնը, ապա բացառվում է, որ այդ երկիրը զարգացած չլինի:

-Հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ մեր երկիրը լավ վիճակում չէր, բայց ստեղծեցինք լավ գործեր, արվեստը ծաղկում էր ապրում: Էլի կար այդ հիվանդությունը, բայց չէ՞ որ զարգանում էր արվեստը:

-Բնականաբար, ես նաեւ բախտավորություն եւ դժբախտություն եմ ունեցել սովետական համակարգում ապրելու: Տարբերությունը հսկայական է մշակույթի առումով: Եթե նախկինում կար շատ հզոր գրաքննություն` ցենզուրա, ապա դա միայն գաղափարական էր: Այսինքն` գաղափարով դու մի հակասիր երկրի ընդհանուր ուղեծրին, բայց մնացած հարցերում դու պարտավոր ես որակ ստեղծել: Որակի հարցում շատ խստապահանջ էին: Իսկ այսօր շատ ավելի հզոր  ցենզուրա է, շատ ավելի խայտառակ: Ինչ ուզում ես արա, բացարձակ ազատ ես, հանկարծ որակ չստեղծես: Իսկ առանց որակի, արվեստ չի լինում: Ու այն, ինչ- որ այսօր մատուցում են, արվեստի հետ կապ չունի:

- Խորհրդային Միության տարիներին ավելի շատ էին պատմական ֆիլմեր նկարահանում, քան հիմա: Ինչո՞ւ հիմա երբ ազատ ու անկախ ենք, չեն նկարահանում: Միայն մի քանի ֆիլմ  են նկարահանել ու դրանով սահմանափակվել:

-Նախ` մենք պետականություն չունենք: Այս ամեն ինչը թվացյալ է: Ավելին` եթե չունենայինք, գոնե այդ չունենալու մտահոգությունը կունենայինք: Այս վիճակը շատ վտանգավոր է: Եվ երբ Դուք ասում եք նախկինում նկարահանվում էին պատմական, հայրենասիրական ֆիլմեր, իհարկե, դա կար: Բայց արվեստի խնդիրը պատմությունը ներկայացնելը չի:

-Բայց չէ՞ որ դրանով ոգեւորում ենք մեր սերնդին:

-Այդ խնդիրն էլ կա: Ամեն ինչի մեջ պետք է այդ հայրենաստեղծությունը լինի: Բայց արվեստն ավելի մեծ առաքելություն ունի: Արվեստի խնդիրը` արվեստ մատուցելն է, որի դեպքում մարդը եթե այդ արվեստի ընկալումն ունի, ինքը չի կարող արժեքներ չկրեր, այդ դեպքում  նաեւ հայրենիքի արժեքը:

-Արվեստի միջոցով մենք աշխարհին ասելիք ունենք: Մոտենում է 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանության օրը: Մենք այդ օրվան նվիրված նոր նկարահանած ֆիլմեր ունե՞նք:

-Այդ ասելիքը նախ պետք է երկրի քաղաքական դաշտը, երկրի տերերն ունենան:

-Երկրի տերերը կարող է չմտածեն կամ չեն էլ ուզում մտածեն, բայց մենք ունենք տաղանդավոր ռեժիսորներ, կինոռեժիսորներ, որոնք կարող են, չէ՞ արվեստի միջոցով մեր պատմությունը ներկայացնել:

-Ես դա իմ բարձի տակ կարող եմ միայն ստանալ, որովհետեւ հասարակական դաշտում պետական գոնե  գիտակցություն է պետք: Ես ո՞նց կարող եմ իմ տանը թատրոն խաղալ կամ իմ բարձի տակ ֆիլմ նկարել:

-Փորձե՞լ եք նման ծրագիր ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը:

-Բա որ հանկարծ համաձայնե՞ն: Նշանակում է` ես ինձ պետք է վաճառեմ եւ անեմ բաներ, որոնք հարիր չեն արվեստին: Ես այս երկրում չեմ ապրում: Ես իմ երկրում եմ ապրում... Ես չեմ կարող գնալ միջնադար եւ Չինգիզ խանին համոզել, որ ինձ օգնի:

Ես այնքան ուրախ եմ, որ այսօր չեն նկարում հայրենասիրական, պատմական  ֆիլմեր:

-Ինչո՞ւ...

Կպղծեին այդ ամեն ինչը, կավերեին:  Նժդեհ են նկարում եւ ոչնչացնում են Նժդեհին: Ո՞նց կարելի է: Արվեստում առաջին  հերթին պետք է մակարդակ լինի, դրանից հետո արդեն նոր այդ մակարդակով կարելի է որոշել, թե ինչ ես նկարում: Բայց եթե այդ ընկալումը չկա, նույնիսկ արվեստի մասին ճշմարիտ պատկերացումը չկա, ես գոհ եմ, որ չեն նկարում: Ինչի՞ նման կլիներ, եթե այս երկիրը նաեւ հարուստ լիներ: Ինչ պիղծ արժեքներ պետք է ծնվեին: Եկեք ընդունենք ի սկզբանե, որ այս երկիրը Հայաստանը չէ: Մենք պետք է իրական Հայաստանը կայացնենք:

-Երկրի ձայնը նաեւ մշակույթի գործիչներն են: Ինչո՞ւ են այսօր շատ քիչ մարդիկ խոսում:

-Այսօր մտավոր շերտ, մտավորականություն չկա, բայց ոչ թե այս ժողովուրդը հանկարծ անշնորհք դարձավ: Բնականաբար, անշնորհք չի դարձել ազգը, կան փայլուն աչքերով երիտասարդներ, որոնք կարող են մեծ գործեր անել, բայց գործելու դաշտ չկա: Այսինքն` մենք զոհեր ենք պատրաստում, որովհետեւ այս իրականության մեջ միայն ապուշներ, տգետներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել: Իսկ օժտվածները ոչ մեկն իր գործով չի զբաղվում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 



Հայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода