Iravunk.com | Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան
Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ Ասլանյան Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին Ձերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք» Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում Նոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը Ինչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում Երկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկը

Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան

Տեսանյութեր

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայտարարել է, թե «պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։ Նրա գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱՍԱԼԱ-յի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարությամբ, թե` Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, ըստ էության, քննարկման առարկա դարձրեց, թե արդյոք միլիոնուկես են եղել ցեղասպանության զոհերը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այդ հարցը կարող է տալ թուրքը` Թուրքիայի պատմաբանների միությունը, Էրդողանն ու Ալիեւը, բայց եթե մարդն ինքն իր անունը հայի անուն է դնում եւ նմանատիպ հայտարարություն է անում, նշանակում է, որ հայ չէ: Իսկ եթե հայ չէ, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չունեմ իրեն պատասխանելու: Բայց որպեսզի մնացած ազգերի, պատմաբանների համար ավելի պարզ լինի, ասեմ, որ երբ աշխարհի 30 եւ ավել երկիր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, դրանք պետություններ են, ոչ թե անհատներ, ինչը նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, ամբողջ փաստաթղթերը կան: Եվ եթե մի քանի հայանուն կենդանի իրենք իրենց վերապահում են այդպիսի հայտարարություններ անել, դա իրենց խնդիրն է, ոչ թե` մեր ժողովրդի: Հետեւապես, մեր ժողովուրդը չպետք է մտնի սրանց կողմից առաջ քաշած օրակարգերի մեջ: Իրենք ցանկանում են մեզ ոչնչացնել, իսկ ոչնչացնելու համար կեղծ օրակարգեր են գցում եւ դրանցով շարժվում են առաջ:

— Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ոսկեպարի շուրջ ստեղծված իրավիճակը: Իշխանական մամուլը գրում էր, թե այս անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից տավուշցիները գոհունակություն են հայտնել:

— Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել: Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին գոռում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց հանձնեց: Այս մարդը եթե ասի` մածունը սպիտակ է, պետք է կասկածել` կա՛մ մածունի, կա՛մ սպիտակ գույնի էության մասին: Նիկոլը ստի, կեղծիքի, խաբեբայության, դավաճանության օրակարգով եկել է եւ իշխում է Հայաստանին: Հիմա ով ուզում է իր օրակարգով շարժվել, ուրեմն` ինքն էլ այդ օրակարգի մաս է: Հիտլերը ժամանակին հետաքրքիր միտք է ասել. լրագրողը իրեն հարց է տվել, թե` «ո՞վ է աշխարհի ամենաստոր մարդը», նա պատասխանել է. «Աշխարհի ամենաստոր մարդը նա է, ով համագործակցեց ինձ հետ, որ ես տիրանամ իր երկրին: Երկիրը մայր է, իսկ ես տիրանում եմ իրենց մայրերին…»: Ալիեւն այսօր Նիկոլի օգնությամբ տիրացել է Արցախին:

— Երեւանում տեսնում ենք քաղաքական պայքարի կայծեր: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ այդ պայքարի կրակն ի վերջո բռնկվի:

— Ժամանակին դպրոցում անպայման բոլորս էլ սովորել ենք, որ ֆիզիկայի մեջ կա Բրոունյան շարժում: Հասարակության մեջ միշտ պետք է լինեն Բրոունյան շարժումներ, որի արդյունքում առաջանում է կայծը: Այս պրոցեսը, որն ընթանում է, բնական է, քաղաքագիտորեն ապացուցված է: Սա անբնական գործընթաց չէ: Հասարակական, քաղաքական գործողություններն ուղիղ գիծ չեն, խառնաշփոթության մեջ են` մեկ բարձրանում են վերեւ, մեկ` անկում ապրում, խճճվում, տեղի է ունենում դավաճանություն, հուսալքություն, հազարումի պրոցես: Բայց եթե դու հաստատակամ ես, ծրագիրդ հստակ է եւ գիտակցում ես քաղաքական պայքարի բոլոր մանրուքները, այդ ժամանակ հաղթում ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода