Iravunk.com | Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան
Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ Ասլանյան Ձերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք» Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում Նոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը Ինչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում Երկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկը Դարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի

Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան

Միջազգային

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, սակայն Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, դա թույլ չի տա: «Իրավունք»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ , քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով իսրայելաիրանյան բախումներին:

«ՆՄԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԷԼԻ ԿԼԻՆԵՆ»

— Կարելի՞ է պատասխան հարված ակնկալել Իսրայելի կողմից, եւ ի՞նչ հետեւանք այն կունենա:

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, բայց, կարծում եմ` այն չի լինի, կամ այն մասշտաբի չի լինի, ինչ-որ սպասվում էր: Մի կողմից` իսրայելական կողմը այս էսկալացիայի կարիքն ունի, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, այն թույլ չի տա: Եթե պատասխան գործողություններ լինեն, ենթադրում եմ, որ դրանք կլինեն շատ սահմանափակ, թեեւ դրանից հետո էլ արդեն Իրանի պատասխան հարվածը կգա, եւ այսպես շարունակ:

— Այսպիսի բախումները հետագայում կարո՞ղ են պարբերական բնույթ կրել:

— Այս բախումներն այն տրամաբանության մեջ են, որոնք արդեն գրեթե կես դար ձգվում են: Այո, նման բախումներ կարող են լինել, եղել են ու դեռ էլի կլինեն: Կողմերը ինչ-ինչ արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են սրանով նաեւ լուծում: Իրանական ռեժիմը փորձում է նաեւ իր ուժը ցույց տալ, հրեաները գոյության խնդիր են լուծում:

— Այս բախումը կարո՞ղ է հիմք ստեղծել, որ Արեւմուտքի համար երկրորդական դառնա ուկրաինական հարցը:

— Միանշանակ է, որ սա ուկրաինական գործի վրա կազդի: Կիեւում անհանգստությամբ են հետեւում Արեւմուտքի թուլացող ուշադրությանը: Անցած տարի, երբ Գազայում սրացումը եղավ, արդեն իսկ Արեւմուտքի ուշադրության զգալի մասը ուղղվեց դեպի հարավ: Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից, գուցե հարմար առիթ է փնտրում, որպեսզի դեմքը փրկելով, դուրս գա ուկրաինական գործից, եւ սա կարող է լավ առիթ լինել: Օրերս ԱՄՆ կոնգրեսը պատրաստում էր հերթական օգնության փաթեթը Իսրայելին, մի քանի շաբաթից դա կընդունվի, եւ այստեղ հետաքրքիր է, որ ուկրաինական խնդրի հետ կապված, որեւէ դրական բան պաշտոնական Կիեւի համար չկա: Այս առումով, ենթադրում եմ, որ ռուսական կողմը մոտակա ամիսներին կփորձի ուկրաինական ճակատում հնարավորինս հարմար դիրքեր գրավել:

— Արդյո՞ք Իրանը կթուլացնի իր դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, եւ այս համատեքստում ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա:

— Իրանն այնպիսի տարածաշրջանային խաղացող է, որ նրա թուլանալը շատ լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Հայաստանը այդքան հնարավորություններ չունի այս ամենի վրա ազդելու համար, եւ այս առումով հետաքրքիր է, որ Բաքուն էլ է շատ անհանգիստ այս ամենին նայում: Բաքուն ուզում է, որ այս կոնֆլիկտը չլինի եւ շուտ հանգուցալուծվի:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՉԵՆՔ ՀԻՇԻ ԱՅՍ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ»

— Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալել Ղազախստանի նախագահի հայաստանյան այցից:

— Ղազախստանի նախագահի այցից ոչ մի առանձնահատուկ բան չեմ ակնկալում: Տպավորություն կա, որ սա ուղղակի արձանագրային հանդիպում է: Այցի իրական նպատակի մասին դժվար է խոսել: Եթե սա արձանագրային այց չէ, գուցե Մոսկվայի կողմից փորձ է կատարվում մեսիջներ փոխանցել պաշտոնական Երեւանին, բայց այս մասին հստակ չենք կարող խոսել:

— Ղազախստանը կարո՞ղ է ստանձնել միջնորդի դեր` հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական հարաբերություններում:

— Ղազախստանի քաշային կատեգորիան չի համապատասխանում, որպեսզի միջնորդ հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այստեղ նույնիսկ Թուրքիան չի կարողանում միջնորդ հանդիսանալ: Միջնորդի դերի համար կռվում են Արեւմուտքի հսկանները` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, մյուս կողմից էլ` Ռուսաստանը, իսկ Թուրքիան չի կարողանում իր տեղը գտնել, թեեւ շատ է ձգտում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններում գուցե կարողանա, եթե ոչ միջնորդ, ապա գոնե կողմերին հաշտության եզրի բերող սուրհանդակի դեր կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մի քանի օրից չենք հիշի այս այցի մասին:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Ալիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինԿանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода