Iravunk.com | Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն Վրթանեսյան
Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում Ռուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա են Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներին Այ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին «ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան Բաբայան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքում ԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքների

Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն Վրթանեսյան

Տեսանյութեր

Հայաստանում եւ մասնավորապես` տավուշյան հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ Է»

Շարունակում է իրավիճակը լարվել Տավուշի սահմանապահ գյուղերում, տեղի բնակիչներն անհանգիստ են: Ի վերջո, ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ սպասել:

— Երբ ասում եք` լարվում է, մենք իներցիայով մտածում ենք, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը, բայց, ըստ էության, այսօր Նիկոլ Փաշինյանն է իրավիճակը սրում: Այսինքն` եթե դիտարկենք սա որպես կոնֆլիկտ, կոնֆլկիտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է: Ադրբեջանը տվյալ դեպքում` գոնե այս ժամանակամիջոցում դիտորդի դերում է: Կոնֆլիկտը հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրում ու ստեղծում: Ցավոք, Տավուշում ինչ կատարվում է, սպասելի էր: Ընդ որում` երբ մեր հանրության գոնե ընդդիմադիր ազգային թեւում մեծ աղմուկ կար Աղավնոն հանձնելիս, քննարկումների ժամանակ ասում էի, որ պետք է արդեն մտածել Տավուշի գյուղերի եւ այլ հատվածների մասին, որովհետեւ դրանք էլ են ուզում հանձնել: Այդ որոշումն, ամենայն հավանականությամբ, 2022 թվականին արդեն կար: Ուղղակի, այդ մասին չի խոսվում: Բազում այդպիսի դեպքեր եղել են: Ընդհանրապես, սա Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է. երբ ասում է` այսպիսի մտքեր կան, քննարկում կա եւ այլն, ձեւացնում է, թե իբրեւ որոշում չկա, իրականում որոշումն արդեն ընդունված է լինում: Իրենք արդեն աշխատում են համոզելու, խաբելու, վախեցնելու ուղղությամբ, ինչպես Ոսկեպարի բնակչության դեպքում է արվում: Ասում են, թե սա դեռ քննարկման հարց է, մարդիկ ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել, իսկ այդ ընթացքում արդեն հաջորդ որոշումն է կայացվում, թե որն են հանձնելու հետո: Ու այս իրավիճակում, սովորաբար, այսպիսի տրամաբանական հարց է առաջ քաշվում` «բա եկեք շտապ մի բան անենք»: Մինչդեռ, ցավոք, որեւէ բան արդյունավետ անելու համար պետք է նախորոք պատրաստված լինել դրան: Հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է Ոսկեպարի վրա, ինչ-որ ժամանակ հետո` կկենտրոնացվի Տիգրանաշենի վրա, իսկ հետո կպարզվի, որ բուհերը քաղաքից հանում են: Այսինքն` անընդհատ ինչ-որ կոնֆլիկտներ են ստեղծվում:

Պարոն Վրթանեսյան, կարծում եք` այս շարքում բուհերն օր առաջ քաղաքից հանելու հարցն է՞լ է դրվելու:

— Քաղաքից բուհերը հանելը ոչ պակաս շատ լուրջ հարց է, որովհետեւ բացի նրանից, որ այդտեղ անձնական հարստացման խնդիր կա, գույքը, տարածքը քաղաքի կենտրոնում խլելու, փորձում են ուսանողներին, որպես բողոքավոր եւ արագ մոբիլիզացվող խումբ, քաղաքից տանել` ի վնաս կրթական ամբողջ համակարգի եւ ի վնաս Հայաստանի` ընդհանրապես ապագայի: Ընդ որում` եթե սոցհարցումներին հետեւեք, կտեսնեք, որ արդեն երկու-երեք տարի է` կայուն, ամենաբարձր հականիկոլական տրամադրությունները հենց երիտասարդության շրջանում է (18-29 տարեկան): Այսինքն` սա ամենաընդդիմադիր զանգգվածն է, եւ հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն ուզում է նրանց հեռու տանել` մեխանիկորեն դեմոբիլիզացնելով: Օրինակ, եթե հիմա ուսանողները իմանում են ցույց է, թեժ իրավիճակ է, կարող են շատ արագ` 15-20 րոպեում հասնել Ազատության կամ Հանրապետության հրապարակ, Բաղրամյան պողոտա: Բայց որոշել են մի քանի տասնյակ հազար ուսանողի տանել այնքան հեռու, որ նույնիսկ եթե այնտեղ դասադուլ անեն, այդ մասին քաղաքում մարդիկ ոչ էլ կտեսնեն ու կիմանան: Էլ չեմ ասում, որ եթե այնտեղից դուրս գան, մեծ մասը կցրվի տներով, չի էլ հասնի կենտրոն:

«ԿՈՊԻՏ ԱՍԱԾ` ՄԵԶ «ՉԼՈՒՄ ԵՆ», ԻՆՉՊԵՍ ՍԿՅՈՒՌԻԿՆ է ԱՆԻՎԻ ՄԵՋ»

Կան նաեւ կարծիքներ, որ պարզապես մեկը մյուսի հետեւից նոր խնդրահարույց հարց առաջ քաշելով` իշխանությունը, պարզապես, փորձում է շեղել իրական, թիրախային թեմայից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրականում բոլոր թեմաներն էլ կարեւոր են, ուղղակի, մի թեմայից հետո մյուսն են միանգամից մեջ գցում: Կոպիտ ասած` մեզ «չլում են», ինչպես սկյուռիկն է անիվի մեջ անընդհատ վազում-վազում ոչ մի տեղ չի հասնում: Մեզ անընդհատ անիվի մեջ գցած ամենօրյա ռեժիմով, երբեմն օրը մի քանի անգամ, ինչ-որ սկանդալներով են սնուցում, երկրորդական եւ իրական թեմաներով, ապա մի ուրիշ հույժ էմոցիոնալ, վրդովվեցուցիչ թեմա է առաջ գալիս: Ու ինչ էլ լինում է, մի բան հանձնելու կամ ինչ-որ անասուն օրենք ընդունելու հարց միշտ կա: Հեչ որ չլինի, ինչ-որ մեկին կձերբակալեն` կատարյալ ապուշ մեղադրանքով: Այս ամենը մի իրավիճակ է ստեղծում, երբ ոչ մի ուժ ուղղակի չի հասցնում որեւէ խնդրի շուրջ մոբիլիզացվել, որովհետեւ անընդհատ` օրական մի քանի անգամ, նոր խնդիրներ, նոր կոնֆլիկտներ, նոր սկանդալներ են հրահրվում:

Այնուհանդերձ, տավուշյան իրավիճակով պայմանավորված` տեւական ժամանակ է որոշ փորձագետներ պնդում են, որ անհրաժեշտ է հենց հիմա մոբլիզիացիա հայտարարել ու պատրաստվել պատերազմի

— Ո՞վ պետք է հայտարարի մոբիլիզացիա: Մենք այս պահին պետություն չունենք, ունենք` Նիկոլ: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի մոբլիզացիա: Գծենք սցենարը. հայտարարում է մոբիլիզացիա, սկսվում է կատարյալ քաոս, անընդհատ շոուներ, այսինչ թաղապետարանի Վարդուշիկը գնում է Ծիծեռնակաբերդի անտառ, այնտեղից տեսանյութ է նկարահանում, թե իբր խրամատներում է, ինչպես 44-օրյայի ժամանակ էր: Որպես «կանոն»` մի հատ էլ զինվորական համազգեստով ասելու է` փոխանակ դժգոհեք, գնացեք սահման, կռվեք: Իսկ ռեալ սահմանում ոչինչ չի արվելու: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ կամավորների այդտեղ ուղղակի զոհ կտան: Արդեն որերորդ դեպքն է, որ լինի երկրապահ, թե ռազմահայրենասիրական ՀԿ-ների անձնակազմ, իրենցով սահման են պահում, հետո մի բան էլ դժգոհում են, թե` դասալիք եք, վախկոտ եք, անկազմակերպ եք, անկարգապահ եք: Հիշեք վերջին խայտառակ դեպքը, երբ 4 կամավոր զոհվեց ու, այսպես ասած, տակից այդ մարդկանց մասին ստոր բամբասանքներ էին տարածում, թե իբր հարբել են, անկարգապահ են եղել: Իրենք չեն ապահովում անվտանգությունը, դեռ ով էլ ելնելով հայրենասիրական մղումներից, անձնազոհաբար գնում եւ պաշտպանում է հայրենիքը, մի բան էլ վարկաբեկում են, հետեւներից խոսում են ու զոհ տալիս: Ռազմահայրենասիրական ՀԿ-ների անձնակազմը դա արդեն շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը վաղը հերթական հանձնումը արդարացնելու համար, եթե դժգոհությունը շատ մեծ լինի, էլի իրենց է բերելու առաջին պլան եւ զոհ տա: Իսկ հետո ասի` կռվեցին, չպաշտպանեցին կամ էլ հայտարարի, թե` դասալիք էին, կոչ արեցինք, չեկան: Հիշեցնեմ, որ 44-օրյայի ժամանակ ահռելի թվով մարդիկ, կոչերին արձագանքելով, գնացին զինկոմիսարիատ, բայց իրենց ասել էին` գնացեք, հետո կգաք, մարդիկ կային, ում պահել էին զորամասերում` մինչեւ պատերազմի վերջ, պատերազմից հետո էլ բավականին ժամանակ չէին զորացրում: Այնպես որ, եթե այս իշխանություն հայտարարի մոբիլիզացիա, դա ավելի վախենալու եւ կործանարար է թվում, հատկապես, որ դրան զուգահեռ էլ հայտարարելու են արտակարգ իրավիճակ կամ նման մի բան ու միանգամից սահմանափակեն ազատ խոսքը: առանց այն էլ, այսօր իրական քննադատները լուրջ խնդիրների են բախվում, մանավանդ մեծ լսարան ունեցողները: Օրինակ, «Իմինեմնի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը ինչում մեղադրվում են, իրականում քրեական չի կարող լինել, բայց իրենց կալանավորեցին: Դե պատկերացրեք, որ այս իշխանությունը, իր բռնապետական բոլոր դրսեւորումներով հանդերձ, մոբիլիզիացիա հայտարարի, արտակարգ կամ ռազմական դրություն, սա նշանակում է, որ ինչ ուզեն, կանեն, ինչպես 2020 թվականին էր, որը մինչեւ գարնան կեսերը շարունակվեց:

«ՊԱՅՔԱՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՒ ՀԱԽՈՒՌՆ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ»

Այս դեպքում` ինչպե՞ս վարվել, մի կողմից մարդիկ ինքնակազմերպվում են, փորձում իրենց տունն ու տեղը պաշտպանել` առանց պետության աջակցության, մյուս կողմից էլ իշխանությունը հիշեցնում է, որ ֆիդայական շարժումները ժամանակներն անցել են: Հետեւապես, ի՞նչ է լինելու Ոսկեպարի ու մյուս գյուղերի ճակատագիրը:

— 2020 թվականի դեկտեմբերին, երբ հանձնում էին Սյունիքը, տեղի ջոկատները, որոշ այլ խմբեր գնացել, ինքնուրույն խրամատներ էին փորել եւ պատրաստ էին պաշտպանել սահմանը: Բայց հրաման տրվեց հետ քաշվել եւ ասացին, որ եթե հետ չքաշվեք, Ադրբեջանը խփի, մենք ձեզ որեւէ աջակցություն ցույց չենք տալու: Հիմա նրանք, ովքեր Ոսկեպարում նման հայտարարություններ են անում, պետք է նկատի ունենան, որ պետությունը զենք-զինամթերք չի տալու, հրետանի, հետախուզություն, ՀՕՊ չի լինելու: Նիկոլ Փաշինյանը եւ իր տակ հավաքած ամբողջ պետական ապարատը եթե Ադրբեջանի շահերն են սպասարկում, իսկ այդ տղերքի արածը կլինի մեծ անձնազոհություն: Հանկարծ խնդրում եմ` սխալ չհասկանաք, չեմ ասում, թե ամեն ինչ կորած է, ոչինչ հնարավոր չէ անել, բայց ինչ արվում է, պետք է արվի` Երեւանում, իսկ եթե արվում է Ոսկեպարում կամ ցանկացած այլ տեղ, պետք է արվի ոչ բռնի ճանապարհով: Այսպես ասեմ` զինված պայքարի դաշտում հնարավոր չէ մրցակցել այդ ամբողջ մամլիչ պետական ապարատի հետ: Ի վերջո, որտեղ կա զինված պայքար, որտեղ մարդիկ պաշտպանվում են, սովորաբար կա մատակարարում դրսից, մեր դեպքում` մենք շրջապատված ենք, այսպես ասած, ՀՀ իշխանությունը, որոնք պետք է հայկական շահը պաշտպանեն, այս պահին պաշտպանում են ադրբեջանական, թուրքական կամ որեւէ այլ շահ, բայց ոչ հայկական: Միակ հնարավոր տարբերակը ոչ բռնի պայքարն է, ինչ-որ ակցիաներն են, բայց դա էլ չի կարող լինել մեկանգամյա ու հախուռն` գնան, գոռգոռան, ցույց անեն ու ցրվեն տներով, դա ոչինչ չի փոխելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան Բաբայան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода