Iravunk.com | Այնպես չէ, որ Անդոնը մեկ-երկու ապակի կփոխի, ու հարցերը կլուծվեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև «Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն» Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Ոստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. Սրբազան Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան Սրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելով Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան Նպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակ Սպասվում են տեղումներ

Այնպես չէ, որ Անդոնը մեկ-երկու ապակի կփոխի, ու հարցերը կլուծվեն

Վերլուծություն

Այն, որ բրյու­սել­յան հան­դիպ­ման շե­մին Ա­լիե­ւը գնաց ի­րա­վի­ճա­կի սրաց­ման, մի­գու­ցե կա­րե­լի էր բա­ցատ­րել այդ հան­դի­պու­մից նրա սպա­սե­լիք­նե­րով: Թե, մի­գու­ցե, Ա­րեւ­մուտ­քից Նի­կո­լին մեծ օգ­նութ­յուն կտան, ո­րը կա­րող է փո­խել առ­կա բա­լան­սը, եւ Բաք­վի հա­մար ա­ռա­վե­լա­գույ­նին հաս­նե­լու «պա­տու­հա­նը կփակ­վի»:

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ԱԼԻԵՎԸ

­Բայց ա­հա բրյու­սել­յան հան­դի­պու­մը ե­կավ ցույց տա­լու, որ ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Ա­լիե­ւը նման մտա­վա­խութ­յուն­ներ ու­ներ, ա­պա դրանք ան­տե­ղի էին: Մինչ­դեռ սահ­մա­նա­յին սրա­ցում­նե­րը մի բան էլ ընդ­լայն­վել են՝ տա­վուշ­յան չորս գյու­ղե­րի պա­հան­ջից հաս­նե­լով տար­բեր հատ­ված­նե­րում եւ ա­վե­լի շատ Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ կրա­կոց­նե­րի մա­կար­դա­կի: Հա­մե­նայն­դեպս, նաեւ ե­րեկ գի­շեր, ըստ ՀՀ ՊՆ-ի, կրա­կոց­ներ ե­ղել են եւ նո­րից Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, մնում է են­թադ­րել, որ նախ­նա­կան տպա­վո­րութ­յու­նը, ինչ­պես ա­վե­լի վաղ կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ի­րա­կա­նում Բր­յու­սե­լի հան­դի­պու­մը չէր, նաեւ, որ Ս­յու­նի­քի այդ չորս փաս­տա­ցի գո­յութ­յուն չու­նե­ցող գյու­ղե­րը չէ, որ Ա­լիե­ւի հիմ­նա­կան դարդ ու ցավն են: Բայց այս դեպ­քում բաց է մնում հար­ցը, թե Ա­լիեւն ի­րա­կա­նում այս ան­գա՞մ ինչ նպա­տակ է հե­տապն­դում:

­Սա­կայն մինչ Ա­լիե­ւի նպա­տակ­նե­րին հաս­նե­լը, մեկ նյո­ւանս չմո­ռա­նանք: Այս­պես, Բր­յու­սե­լում Բ­լին­քե­նը (նաեւ ա­մե­րի­կայն այլ պաշ­տոն­յա­ներ) հոր­դո­րեց՝ պետք է բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նա­կել եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել: Այդ էս­տա­ֆե­տը նա­խօ­րեին շա­րու­նա­կեց Բ­լին­քե­նի՝ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Մեթ­յու Միլ­լե­րը, թե՝ «Մենք շատ հստակ ա­սել ենք, որ այս հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման ճա­նա­պար­հը, ի վեր­ջո, գտնվում է բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ»: Բայց ա­հա Միլ­լե­րի այդ հայ­տա­րա­րութ­յան հետ կապ­ված մեկ դե­տալ մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: Այս­պես, նա միայն նման պա­տաս­խան տվեց հար­ցին, թե Վա­շինգ­տո­նում կվերսկս­վի՞ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին հան­դի­պում­նե­րի գոր­ծըն­թա­ցը. «Չեմ ու­զում խո­սել ա­ռա­ջի­կա հան­դի­պում­նե­րի մա­սին, բայց մենք միշտ հստակ ա­սել ենք, որ ող­ջու­նում ենք երկ­խո­սութ­յու­նը։ Երբ պետ­քար­տու­ղա­րը խո­սել է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հետ, նա հաս­կաց­րել է, որ անհ­րա­ժեշտ է երկ­խո­սութ­յուն եր­կու կող­մե­րի միջեւ: Մենք ու­րախ ենք ցան­կա­ցած դեր խա­ղալ այս երկ­խո­սութ­յան դյու­րաց­ման գոր­ծում եւ կ­շա­րու­նա­կենք դա ա­նել, բայց ես չեմ ցան­կա­նում հայ­տա­րա­րել որ­եւէ կոնկ­րետ օր ա­ռա­ջի­կա հան­դի­պում­նե­րի մա­սին»:

­Կարճ ա­սած, Վա­շինգ­տո­նում կամ Վա­շինգ­տո­նի միջ­նոր­դութ­յամբ կազ­մա­կերպ­ված ո­րե­ւէ գոր­ծըն­թաց այս պա­հին օ­րա­կար­գում չկա: Այ­սինքն, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է մեր­ժել ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կը՝ միակ հնա­րա­վոր տար­բե­րակ հա­մա­րե­լով կա´մ­ ու­ղիղ բա­նակ­ցութ­յու­նն­երը կա´մ՝ ռու­սա­կան հար­թա­կը: Եվ ա­հա, բրյու­սել­յան հան­դիպ­ման ֆո­նին եւ հա­ջոր­դած կրա­կոց­ներն ա­ռա­ջին հեր­թին նույն բանն են վկա­յում: Ա­լիե­ւը դրա­նով ցույց տվեց՝ թքած ու­նեմ, թե բրյու­սել­նե­րում ինչ եք հան­դի­պում, խո­սում, պետք ե­ղավ՝ կկրա­կեմ, պետք չեղավ, չեմ կրա­կի: Այ­սինքն, այն­պես չէ, որ Քո­չար­յան Ան­դոն մեկ-եր­կու ա­պա­կի կգցի, եւ վերջ: Ամ­բողջ խնդիրն այն է, որ ինչ­քան էլ Նի­կոլն Ա­րեւ­մուտ­քի ա­ռաջ մեջք ծռի, ինչ­քան էլ ռուս­նե­րը լավն են, թե՝ վա­տը, եւ այդ­պես շա­րու­նակ, հետբր­յու­սել­յան կրա­կոց­նե­րը ի ցույց են դնում «մեկ պարզ ճշմար­տութ­յուն»՝ քա­նի դեռ Ա­լիե­ւը չի հա­մա­ձայն­վել գնալ ա­րեւմտ­յան հար­թակ, կա´մ Նի­կո­լը՝ ռու­սա­կան, այս ներ­կա ի­րա­վի­ճա­կը շա­րու­նակ­վե­լու է. Ա­լիե­ւը նո­րից քե­ֆը տված պա­հին ա­պա­կի­ներ կկոտ­րի, Ան­դո­նը՝ կգցի, հե­տո նո­րից, ու վեր­ջը չի ե­րե­ւում: Ու նույ­նիսկ, ար­դեն պատ­կե­րա­վոր ա­սած, ա­պա­կի կոտ­րե­լը չէ մեր հիմ­նա­կան խնդի­րը: Փաստն այն է, որ այս տեմ­պե­րով բա­լան­սը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մեջ դեռ եր­կար է մնա­լու հա­կա­ռա­կոր­դի կող­մը կտրուկ թեք­ված: Ա­մեն դեպ­քում, բրյու­սել­յան հան­դի­պու­մը նաեւ դա ի ցույց դրեց. ինչ­քան էլ «փութե­րով» խո­սեն ա­րեւմտ­յան եւ, մաս­նա­վո­րա­պես, ֆրան­սիա­կան ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին, դա բա­լան­սի հետ կապ­ված Հա­յաս­տա­նին գործ­նա­կա­նում ռեալ բան չի տա­լիս:

Ս­րա­նով հան­դերձ, նաեւ այն, որ Ա­լիե­ւը հիմ­նա­կան կրա­կա­յին ուղ­ղութ­յուն է ընտ­րել Ս­յու­նի­քը, նո­րից ու նո­րից նույն բա­նի մա­սին է վկա­յում՝ հիմ­նա­կան խնդիր ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Ա­սենք, այս մա­սին իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում պարզ հայ­տա­րա­րեց նաեւ Միր­զո­յան Ա­րոն, թե՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված եր­կու չլուծ­ված հա­կա­սութ­յուն կա՝ սահ­ման­նե­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը: Կարճ ա­սած, Ա­լիե­ւը նաեւ այս կրա­կոց­նե­րով պարզ ցույց է տա­լիս՝ ան­կախ Ա­րեւ­մուտ­քի մի­ջամ­տութ­յու­նից եւ Նի­կո­լի ա­րեւմտ­յան հան­դի­պում­նե­րից, շա­րու­նա­կում է մնալ այն մտքին, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդրի լուծ­ման միակ տար­բե­րա­կը 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի եւ 2021թ. հուն­վա­րի 11-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում է, ընդ ո­րում, այդ տար­բե­րա­կը տա­լիս է նաեւ սահ­մա­նա­զատ­ման խնդրի լուծ­ման մո­տե­ցում­նե­րը՝ այդ ա­մե­նը փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի շրջա­նա­կով պայ­մա­նա­վոր­վե­լիք հար­ցեր են:

ԳՆԴԱԿԸ ՄՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ

­Թե­րեւս, կա­րե­լի է հա­մա­րել, որ այս­պի­սով Ա­լիե­ւը ցույց տվեց նաեւ ռազ­մա­վա­րութ­յան փո­փո­խութ­յուն: Այ­սինքն, ե­թե ա­միս­ներ շա­րու­նակ սահ­ման­նե­րը հիմ­նա­կա­նում կա­յուն էին, ա­պա հի­մա կա­րող է անց­նել այլ ռազ­մա­վա­րութ­յա­ն, ո­րը կի­րա­ռե­լու է գո­նե մոտ ժա­մա­նակ­ներս: Այն է, մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի չի գնա, սա­կայն նման, Ան­դո­յի ա­սա­ծով՝ «ան­կա­նոն կրա­կա­հեր­թե­րը» կշա­րու­նակ­վեն: Թե­րեւս, հաշ­վի առ­նե­լով ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում ա­ռա­ջա­ցող նյար­դա­յին ռեակ­ցիան, դա փոր­ձում է դարձ­նել Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ հա­վել­յալ ճնշում, միա­ժա­մա­նակ ցույց տա­լով, որ Ա­րեւ­մուտ­քը չի կա­րող կամ չի ու­զում հար­ցեր լու­ծել:

Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա նշա­նա­կում է, որ գնդա­կը Բր­յու­սե­լից հե­տո շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի դաշ­տում: Մի կող­մից, այդ­պես էլ չի կա­րո­ղա­նա­լու ցույց տալ, որ անվ­տան­գա­յին ա­ռու­մով Ա­րեւ­մուտ­քից ո­րե­ւէ շո­շա­փե­լի օգ­նութ­յուն կգա, եւ դա էլ ա­վե­լի է սրում ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից հրա­ժար­վե­լու նրա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հան­դեպ ներ­քին խնդիր­նե­րը: Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. այս ուղ­ղութ­յամբ պար­զա­պես լու­ծում չու­նի: Ա­րեւ­մուտ­քի խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» շա­րու­նա­կե­լու է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով մնալ առ­կախ­ված վի­ճա­կում: Մինչ­դեռ ներ­հա­յաս­տան­յան քա­րոզ­չութ­յան ողջ թե­զը դրել է հենց դրա վրա, թե՝ խա­ղա­ղութ­յան ենք գնում: Եվ ե­թե տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով չտա հար­ցի պա­տաս­խա­նը, թե բա ո՞ւր մնաց այդ խա­ղա­ղութ­յու­նը, ու միա­ժա­մա­նակ Ա­լիե­ւը շա­րու­նա­կի, այս­պես ա­սենք, «սո­ղա­ցող թե­ժաց­ման» կուր­սը, ա­պա կկա­րո­ղա­նա՞ ներ­քին պայթ­յուն­նե­րից խու­սա­փել, մեծ հարց է: Ա­ռա­վել եւս, երբ ար­դեն աչ­քի ա­ռաջ ու­նի տա­վուշ­յան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան օ­րի­նա­կը, ո­րը սպառ­նում է ա­րա­գո­րեն տա­րած­վել առն­վազն սահ­մա­նով մեկ՝ դե­պի հա­րավ:

Ու այս­քա­նից զատ, սահ­մա­նա­յին այս սրա­ցում­նե­րը քա­րոզ­չա­կան եւս մեկ տրյուկ պայ­թեց­րին: Մինչ այս հա­մո­զում էին, թե եվ­րա­դի­տորդ­նե­րին բե­րե­ցին, եւ Ա­լիեւն ան­մի­ջա­պես դա­դար­եց­րեց սահ­մա­նա­յին կրա­կոց­նե­րը: Իսկ Ա­լիե­ւը հի­մա պարզ ցույց է տա­լիս՝ ոչ մի եվ­րա­դի­տորդ էլ ի­րեն չի խան­գա­րում կրա­կել կամ չկրա­կել: Ու հի­մա նաեւ այս հար­ցին պետք է պա­տաս­խան գտնեն՝ բա ո՞ւրն է ի­րա­կա­նում եվ­րա­դի­տոդ­նե­րի ֆունկ­ցիան, ե­թե ոչ մի բա­նի վրա ազ­դել չեն կա­րող: Տվ­յալ­ներ հա­վա­քեն եւ շե­ֆե­րի՞ն փո­խան­ցեն: Բայց չէ՞ որ այս կրա­կոց­նե­րով Ա­լիե­ւը, կրկնենք, նա­եւ պարզ ակ­նար­կում է, որ այդ շե­ֆե­րի վրա էլ թքած ու­նի: Ի՞նչ է, Եվ­րո­պան պետք է ադր­բե­ջա­նա­կան գա­զի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե՞ր սահ­մա­նի, ո­րե­ւէ մե­կի մտքով նման բան կա­րո՞ղ է անց­նել:

­Վեր­ջա­պես, ռուս­ներն էլ ի­րենց հեր­թին են միաց­րել ժա­մա­նա­կա­չա­փը՝ պա­հան­ջե­լով կա´մ վերջ­նա­կա­նա­պես դուրս գալ ՀԱՊԿ-ից, կա´մ հետ վե­րա­դառ­նալ՝ ըն­դու­նե­լով ա­ռա­ջարկ­ված օգ­նութ­յու­նը:

«ՕՄԵԳԱՆ» ՄՆՈՒՄ Է «ՕՄԵԳԱ»

Ա­հա այս բարդ վի­ճա­կում Միր­զո­յան Ա­րոն հան­կարծ ո­րո­շեց, որ ԱՊՀ-ի նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը չի գնա­լու: Սա Նի­կո­լի՞ ո­րո­շումն է, թե՞ ան­ձամբ Ա­րո­յի, սա դեռ հար­ցի մի կողմն է: Սա­կայն, ա­մեն դեպ­քում, այս քայ­լը մեկ բան է նշա­նա­կում՝ չնա­յած բրյու­սել­յան խայ­տա­ռա­կութ­յա­նը, մեր չի­նով­նի­կութ­յու­նը (կամ մի­գու­ցե 5-րդ շա­րաս­յո՞ւ­նը) ի ցույց է դնում, որ շա­րու­նա­կում են ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րը: Ի վեր­ջո, պատ­կե­րը սա է. ե­թե նի­կո­լա­կան թի­մը պնդում է, որ խնդիր­նե­րը ՀԱՊԿ-ի հետ են, մյուս բո­լոր ձե­ւա­չա­փե­րին Հա­յաս­տա­նը մաս­նակ­ցում է, ա­պա կա­րո՞ղ են բա­ցատ­րել նաեւ ԱՊՀ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րից հրա­ժար­վե­լը, ե­թե միայն ի­րա­կան խնդի­րը ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից շրջվե­լը չէ: Ս­րա­նով, հաս­կա­նա­լի է, «Օ­մե­գան» եւս մեկ ան­գամ ցույց տվեց, թե ի­րա­կա­նում ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում: Ա­վե­լին, որ դի­տա­վո­րութ­յամբ են խնդիր­ներ ստեղ­ծում Հա­յաս­տա­նի հա­մար: Հա­մե­նայն­դեպս, հաշ­վի առ­նե­լով, ա­սենք, Ար­մեն Ռուս­տամ­յա­նի մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե. «Այս ար­կա­ծախնդ­րութ­յու­նը վա­ղուց է սկսվել։ Մենք բազ­միցս ա­սել ենք` կա­րե­լի է հա­զար հար­ցով դժգո­հել ՀԱՊԿ-ից, դժգո­հել մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ պահ­ված­քից, բայց կա­տար­վում են քայ­լեր, ո­րոնք նշա­նա­կում են վեկ­տո­րի փո­փո­խութ­յուն, նշա­նա­կում են Ռու­սաս­տան-միա­վոր­ված Արեւ­մուտք պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խել Հա­յաս­տան։ Սա ա­մե­նա­կոր­ծա­նա­րար հետ­եւան­քը կա­րող է ու­նե­նալ Հա­յաս­տա­նի հա­մար: Խո­սում են, թե սա փո­խա­րի­նում չէ մե­կը մյու­սով, դի­վեր­սի­ֆի­կա­ցիա է, բայց դի­վեր­սի­ֆի­կա­ցիա նշա­նա­կում է նաեւ ո­րո­շա­կի քայ­լեր կա­տա­րել այլ ուղ­ղութ­յամբ: Օ­րի­նակ, ի՞նչն է խան­գա­րում գնալ այդ նիս­տին ու քեզ հու­զող հար­ցե­րը բարձ­րաց­նել: Կար­ծում եմ` պա­հանջ է դրված, որ Հա­յաս­տա­նը պետք է միա­նա հա­կա­ռու­սա­կան ճակատին»:

Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե այս ա­մենն ի­րա­կա­նում Նի­կո՞լն է ա­նում, թե՞ վա­ղուց նրան բա­նի տեղ դնող չկա, եւ ա­մեն մի «Օ­մե­գա» իր մա­սով հրա­հանգ է կա­տա­րում, մեկ է, պա­տաս­խա­նա­տուն ե­ղել եւ մնում է հենց Նի­կո­լը: Իսկ ժա­մա­նա­կա­չա­փը վեր­ջին շատ մոտ է:

 

 



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք. ՍաֆրաստյանՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода