Iravunk.com | Եվրոպայից Հայաստանին մատակարարվող ոչ մահաբեր զենքը մեզ նման մարդկանց ծեծելու համար է. Ադիբեկյան
Երգչուհի Ջամալան կրկին հղի է Փշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ում Շահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը… Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբ Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում

Եվրոպայից Հայաստանին մատակարարվող ոչ մահաբեր զենքը մեզ նման մարդկանց ծեծելու համար է. Ադիբեկյան

Տեսանյութեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նույն օրը Արավուսի եւ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին զրուցել ենք ադրբեջանագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:

— Փաստացի, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից կրակ բացելու վերաբերյալ արդեն մի քանի օր շարունակ ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական ագրեսիայի համար: Տարածաշրջանում Արեւմուտքի գերակտիվացման ֆոնին՝ ի՞նչ կարող են անել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, որպեսզի սահմանային լարված իրավիճակը չվերաճի լայնամասշտաբ պատերազմի:

— Հարցն այստեղ այն չէ, թե ինչ կարող են անել, այլ այն՝ թե ինչ կցանկանան անել եւ ինչ կանեն, որովհետեւ նրանք շատ բան կարող են անել, բայց այդ կարողություններից ո՞ր կետերը կկիրառեն, հարց է: Մի ամբողջ օր զբաղված էի գերմանական վավերագրական ֆիլմի թարգմանությամբ, որը հեռարձակվել է գերմանական առաջատար հեռուստաալիքներից մեկով եւ վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին եւ կոռուպցիային: Գերմանացի լրագրողները Եվրախորհրդարանի պատգամավորների հետ էին խոսում՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Եվ ֆիլմում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբը պարզ եւ հստակ պնդում է՝ այո՛, մենք գիտենք` ինչ է կատարվում Ադրբեջանում, գիտենք՝ Ադրբեջանում կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման մասին, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանում ունենք շահեր եւ Ադրբեջանի հետ ոչ միայն չենք խզելու մեր հարաբերությունները, այլ նաեւ հակառակը՝ ամրապնդելու ենք այնտեղ գործող ռեժիմը: Սա նշանակում է, որ առնվազն Գերմանիան, որը եվրոպական ընտանիքի առաջատար երկիրն է, պատրաստվում է խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ բնական է, որ նրանք ոչինչ չեն անելու, որ սաստեն կամ առնվազն սահմանափակեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, էլ չեմ ասում դադարեցնելու մասին: Դրանից բխում է մի պարզ ճշմարտություն, որ Եվրոպան կարող է անել շատ բան, բայց չի անելու ոչինչ, որովհետեւ ունի շահեր Ադրբեջանի հետ:

— Եվ, փաստորեն, չունի որեւէ շահ Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, որ մի հատ էլ պաշտպանի կամ սատարի:

— Այո՛, ունի նաեւ շահեր Հայաստանում, որովհետեւ մեր օգտակար հանածոները շատ հետաքրքիր են Եվրոպային: Բայց նրանք այդ տարածքները, խոսքը՝ Սյունիքի եւ Տավուշի մասին է, որտեղ կա ոչ միայն ոսկի, այլ նաեւ` պղինձ ու այլ հանածոներ, պատրաստվում են շահագործել Ադրբեջանի հետ: Նրանք ունեն վաղեմի հարաբերություններ, ունեն մեծ ներդրումներ ադրբեջանական տնտեսությունում եւ նրանց ձեռնտու է, որ այդ տարածքներն անցնեն Ադրբեջանին, եւ իրենք էլ շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը՝ խլելով Հայաստանից իր օրինական տարածքները: Սա է Եվրոպայի անելիքը մեր տարածաշրջանում: Իսկ դրա դիմաց Հայաստանը ստանում է կոնֆետի «ֆանծիկներ», փուչ խոստումներ, թե դուք կլինեք ազատ ու երջանիկ, կունենաք դեմոկրատիա, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն:

— Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է ՀՀ-ին տրամադրել նաեւ ոչ մահաբեր զենքեր՝ սա համարելով անվտանգային ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հարցում առաջընթաց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսկ ի՞նչ է անում ոչ մահաբեր զենքը: Դա ներքին ոստիկանական համակարգին զինելու համար է, որ մեզ նման մարդկանց ծեծեն, բայց չսպանեն: Այսինքն՝ Եվրոպան ինչպես Ալիեւի ռեժիմն է ամրապնդում՝ իր շահերից ելնելով, այնպես էլ ամրապնդելու է Փաշինյանի ռեժիմը, որովհետեւ դա տնտեսապես շահավետ է իրեն: Եվրոպան այստեղ լուծում է միայն եւ միայն իր տնտեսական եւ քաղաքական շահերը: Նրան հետաքրքիր չէ, որ այստեղ կան քաղբանտարկյալներ, հետաքրքիր չէ ո՛չ Նարեկ Սամսոնյանը, ո՛չ Վազգեն Սաղաթելյանը, ո՛չ Նարեկ Մալյանը, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ մնացած քաղբանտարկյալները, որովհետեւ մենք խանգարում ենք Եվրոպայի տնտեսական շահերի սպասարկմանը: Նրանց հետաքրքիր չէ, թե մենք ինչպես ենք ապրելու, նրանց հետաքրքիր է՝ իրենց փարոսակերներն ինչպես են ապրելու: Իսկ նրանք ապրելու են մեր երեխաների եւ մեր ապագայի հաշվին: Սա է Եվրոպան:

— Մի՞թե այս ամենը չի գիտակցում օրվա իշխանությունը՝ նետվելով նույն այդ Եվրոպայի գիրկը:

— Ճիշտ կլինի այդ հարցը հղեք ՀՀ իշխանություններին, որովհետեւ ես այդ հարցի պատասխանը չունեմ: Համենայնդեպս, իմ տպավորությունն այն է, որ նրանք չեն գիտակցում իրենց աղետալի քայլերի հետեւանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода