Iravunk.com | Ադրբեջանին հանձնենք 4 գյուղերը, թե՞ այսօրվա իշխանավորներին. առաջարկում եմ՝ հանրաքվեի դնել. Հայկ Բաբուխանյան
Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբ Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում Ռուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա են Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներին Այ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին «ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան Բաբայան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքում

Ադրբեջանին հանձնենք 4 գյուղերը, թե՞ այսօրվա իշխանավորներին. առաջարկում եմ՝ հանրաքվեի դնել. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

Անդրադառնալով թիրախում հայտնված Տավուշի սահմանապահ գյուղերին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ հայտարարել է, որ «ՀՀ-ն որեւիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան», ապա նշել, թե՝ փնտրտուքի մեջ են, ման են գալիս այն մարդկանց, ովքեր համարում են դրանք ՀՀ տարածք: Ի վերջո, ով ում ի՞նչ պետք է ապացուցի, եւ ի՞նչ պետք է լինի այդ 4 գյուղերի հետ:

— Ալեն Սիմոնյանն ասում է՝ եկեք ինձ ապացուցեք, թե այս գյուղերը հայկական են, այսինքն՝ բոլոր հայերս, պետք է գնանք եւ ապացուցենք, որ ապրում ենք մեր սեփական, հայկական հողում: Այս տրամաբանությամբ՝ Ալիեւը վաղն էլ կարող է կարգադրել նույն Ալեն Սիմոնյանին ասել, թե՝ երեւանցիներ, եկեք ապացուցեք, որ Երեւանը հայկական հող է: Ինչո՞ւ ոչ, այդպես էլ կարող է լինել, եթե այսօր Ոսկեպարի ժողովրդին ասում են՝ եկեք ապացուցեք, որ ապրում եք հայկական հողում: Պատկերացնո՞ւմ եք, ոչ թե պետք է գնանք Ադրբեջանի հետ կռիվ տանք եւ ասենք՝ սա մեր հողն է, ոչ թե միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, Եվրամիությանը պետք է ապացուցենք, այլ իբր մեր իշխանություններին, որ սա հայկական հող է, եւ մենք ապրում ենք մեր սեփական հողում ու իրավունք ունենք այստեղ ապրելու: Ես, ճիշտն ասած, ավելի շատ զարմացած եմ Ադրբեջանի վրա: Ի՞նչ իմաստ ունի գրավել ինչ-որ տարածքներ, դրա համար կռվել, զոհեր եւ միջազգային հարթակներում խնդիրներ ունենալ, չէ որ իրենց մարդկանց բերել եւ դրել են Հայաստանում իշխանության: Գործողություննների տարբերություն չկա, նույնն է, ի՞նչ տարբերություն՝ «յան»-ով է ազգանունն ավարտվում, թե՝ «օղլի»-ով, եթե այս իշխանավորներն անում են ամեն ինչ` հօգուտ Ադրբեջանի: Այս իշխանավորներն իրենց ամբողջ գործունեության ընթացքում զբաղված են միայն ու միայն Ադրբեջանի շահերը սպասարկելով ու լավ էլ սպասարկում են: Կարող էր Հայաստանում իշխանության գար ադրբեջանցի մեկը եւ այդքան արագ չհանձներ հայկական հողերն Ադրբեջանին, ինչքան որ սրանք: Հետեւապես, ես առաջարկում եմ՝ հանրաքվեի դնել եւ հարցնել ժողովրդին՝ ի՞նչ եք ուզում՝ Ադրբեջանին հանձնենք 4 գյուղերը, թե՞ այսօրվա իշխանավորներին: Կարծում եմ՝ իշխանավորներին հանձնելու դեպքում իրենք որեւէ բանով չեն տուժի, կգնան իրենց հարազատ միջավայր, բայց եթե գյուղերը հանձնենք, հասկանալի է, որ այն կլինի Հայաստանի կործանմանն ուղղված հերթական քայլը:

Փաստորեն, ստացվում է, որ այսօրվա իշխանավորներին հանձնելու պարագայում բոլոր կողմերն էլ գոհ կմնա՞ն…

— Բա ուրիշ ի՞նչ առաջարկել ադրբեջանական իշխանությանը ծառայող դրածոներին: Երբ Արեւելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում էր, Հայաստանում նշանակվում էին խաներ, որոնք ծառայում էին պարսից արքային: Հիմա պարսից արքայի փոխարեն՝ Ալիեւն ու Էրդողանն են իրենց դրածոներին նշանակել, որոնք սպասարկում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը, բայց հայ ժողովրդի մասին չեն մտածում: Օրինակ` «Միր» բանկային ռուսական քարտերի արգելումը Հայաստանում. տեսնում են` վնաս է, բայց կատարում են, որովհետեւ այդպես է թելադրված: Հարց է ծագում՝ եթե այդքան լավ եք Արեւմուտքի հետ, ուզում եք Եվրամիության անդամ դառնալ (չնայած` չեն դառնալու, ո՞վ է իրենց ընդունելու) եվրոպական օրենսդրությունն եք ուզում բերել Հայաստան (հավանաբար, ԼԳԲՏ-ական օրենքներ, մարիխուանայի ազատ վաճառք եւ այլն), չե՞ք կարողանում բացատրել, որ այդ «Միր» քարտերը պետք չէ արգելել, որովհետեւ հակառակ դեպքում մեր բյուջեն կկրճատվի, զբոսաշրջության խնդիրներ կունենանք, դատարկ ռեստորաններ, սրճարաններ, թատրոններ կլինեն: Եթե Արեւմուտքը ձեր ընկերն է, պետք է չստիպի հանել ռուսական այդ քարտերը, որովհետեւ դրանից Ռուսաստանը հաստատ չի տուժի, ընդամենը ռուս տուրիստը ոչ թե կգա Երեւան, այլ կգնա այնտեղ, որտեղ իրեն կոնֆորտ կզգա:

— Ի դեպ, նախորդ հակառուսական քայլն էլ այն էր, որ որոշում կայացվեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնել: Ընդ որում՝ սա մեկնաբանվեց, թե Հայաստանի ռեսուրսները բավարար են օդանավակայանում սեփական ուժերով սահմանապահ ծառայություն իրականացնելու համար: Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է սահմանապահ զորքերում, մասնավորապես՝ «Զվարթնոց», «Բագրատաշեն» եւ Հայաստանի պետական սահմանի մյուս անցակետերում՝ ենթասպայական պաշտոններում ընդունելություն: Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ իրականում ռեսուրսները բավարար չէի՞ն, թե՞ «կարեւորը» հերթական հակառուսական քայլն անելն էր:

Իրենց համար կարեւորը ծառայելն է իրենց աղաներին, որոնք ասել են՝ այս մի քայլն էլ արեք: Ո՛չ ուղեղ ունեն, ո՛չ կամք, ո՛չ էլ պատկերացնում են` ինչ են անում: Արարատ Միրզոյանն ասում էր, թե գիտեք ինչ, ռուսներ, մենք արդեն պատրաստ ենք, կարող ենք փոխարինել սահմանապահ զորքերին օդանավակայանում: Սա՞ էր իրենց պատրաստությունը, որ փողոցից մարդ են հրավիրում, ընդունելություն կազմակերպում, որպեսզի մի երկու ամսից անցնի ծառայության, քանի որ օգոստոսի 1-ից հանում են ռուսներին: Սրանք փողոցից 7 հոգով՝ իրենց Չալո շան հետ եկել են իշխանության, եւ իրենց թվում է՝ բոլոր հարցերը կարելի է փողոցից մարդ կանչելով լուծել: Ակնհայտ է, որ հայ սահմանապահներ չեն լինելու «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ռեժիմն իրականացնողները, այլ լինելու են օտարերկրյա ինչ-որ պատրաստված ուժեր: Ցուցադրական ասելու են, թե իբր հայերն են ամբողջությամբ ծառայություն իրականացնում, բայց իրականում տեղի են ունենալու այլ պրոցեսներ:

— Պարոն Բաբուխանյան, ի՞նչ նկատի ունեք, ովքե՞ր կարող են հայտնվել սահմանապահ զորքերում:

Օրինակ` եվրադիտորդներ, ՆԱՏՕ-ական սպաներ: Վերջերս Ռուսաստանից արդեն հնչեց, որ եվրադիտորդների այդ համակարգն, ըստ էության, նույն ՆԱՏՕ-ական համակարգն է: Այնպես որ, չի բացառվում, որ շատ շուտով կպարզվի՝ ռուսները դուրս եկան ու տեղը եկան, օրինակ, թուրքերը, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության հրահանգիչներ կամ նույն եվրադիտորդները: Չի կարող այդպիսի բարդ համակարգում, ինչպիսին է սահմանապահ ծառայությունը, կազմակերպվի մի քանի ամիս առաջ փողոցից վերցրած մարդկանցով: Ընդ որում՝ դեռ չեն էլ վերցրել, այլ օրեր առաջ հայտարարել են, որ պատրաստ են վերցնել: Թե երբ կվերցնեն, որերորդ դասարան ավարտած մարդիկ կդիմեն, դեռ պարզ չէ, իսկ օգոստոսն էլ սարերի հետեւում չէ: Փաստն այն է, որ ստախոս են, ոչ մի ռեսուրս էլ չունեին: Եթե նույնիսկ այդպիսի միտք ունեին, թող երկու տարի առաջ դասընթացներ անցկացնեին, ծառայության անցնելու համար դիմած մարդկանց ստուգեին՝ անվտանգության տեսակետից, թե ինչ կապեր ունի դրսում: Չէ որ մի թուրք դիվերսանտ նախապես այդ մարդուն կարող է հավաքագրած լինի, նա էլ վաղը ընդունի իր անձնագիրը, կնիքը խփի եւ թողնի երկրից ներս: Այդ մարդկանց պետք է ե՛ւ մասնագիտական գիտելիքներ տալ, ե՛ւ կրկնում եմ՝ ստուգել, թե արդյոք նրանք իրավունք ունեն այդտեղ գտնվելու: Ի վերջո, պատահական չէ, որ սահմանապահ զորքերը գտնվում են Ազգային անվտանգության ծառայության համակարգում ոչ միայն Հայաստանում, այլեւ, որպես կանոն, բոլոր պետություններում: Չի կարող որեւէ տրամաբանության մեջ տեղավորվել, որ ԱԱԾ համակարգ մարդկանց հրավիրում են ընդամենը փողոցից՝ հայտարարության մեջ դնելով ընդամենը երկու պայման՝ լինի մինչեւ 30 տարեկան եւ տղամարդկանց դեպքում՝ բանակում ծառայած լինի: Ուրիշ պայման չկա, սա է անկախ, ազատ Հայաստանի այսօրվա իրական դեմքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода