Iravunk.com | Ինչու Վաշինգտոնն այսքան բացահայտ «գցեց» Նիկոլին
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև «Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն» Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Ոստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. Սրբազան Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան Սրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելով Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան Նպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակ

Ինչու Վաշինգտոնն այսքան բացահայտ «գցեց» Նիկոլին

Վերլուծություն

Եվ այս­պես, հա­յաս­տան­յան վայ իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից այդ­քան գո­վազդ­ված` Նի­կո­լի բրյու­սել­յան այցն ու հան­դի­պու­մը ԱՄՆ-ԵՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ինչ­պես եւ ա­վե­լի վաղ են­թադ­րում էինք, ա­վարտ­վեց կա­տար­յալ ձա­խող­մամբ: Ա­վե­լին, ինչ­քան էլ որ նի­կոլ­յան թիմն այդ հան­դի­պու­մը փոր­ձեց հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը հրամց­նել, որ­պես Հա­յաս­տա­նին օգ­նե­լուն միտ­ված գա­գա­թա­ժո­ղով, սա­կայն ան­գամ գա­գա­թա­ժո­ղո­վի նշույլ չկար.ըն­դա­մե­նը կան­չել էին Նի­կո­լին` ի­րենց ո­րո­շում­նե­րը հայտ­նե­լու եւ հրա­հանգ­ներ տա­լու:

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

­Թե ին­չու էր այս հան­դի­պու­մը դեռ չկայա­ցած, ար­դեն իսկ ձա­խող­ման են­թա­կա, ակն­հայտ էր ի սկզբա­նե: Հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը խնդիր ու­նեն` հա­մո­զել ժո­ղովր­դին, թե ի­րենց ա­րեւմտ­յան կուրսն ար­դա­րաց­ված է, այ­սինքն, էս է, կկնքեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», դրա­նով կլուծ­վի մեր անվ­տան­գութ­յան խնդի­րը, հե­տո Ա­րեւ­մուտ­քը մեր երկրին այն­քան փող կտա, որ բազ­մա­կի կգե­րա­զան­ցի ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից ե­կա­ծը, կանց­նենք ա­րեւմտ­յան վեկ­տո­րի եւ կապ­րենք կուշտ եւ բախ­տա­վոր: Իսկ ժո­ղովր­դին հա­մո­զե­լու հա­մար եր­կու պարզ փաստ պետք է կա­րո­ղա­նան հիմ­նա­վո­րել: Նախ, որ Ա­րեւ­մուտ­քի օգ­նութ­յամբ ի­րոք կա­րող ենք հաս­նել կա­յուն խա­ղա­ղութ­յան: Երկ­րոր­դը, որ Ա­րեւ­մուտ­քից սպաս­վում են շատ ա­վե­լի մեծ տնտե­սա­կան օ­գուտ­ներ, քան Ռու­սաս­տա­նից ե­կա­ծը: Ու ե­թե այս­քա­նը չեն կա­րո­ղա­նում ա­պա­ցու­ցել եւ շա­րու­նա­կում են ի­րենց ա­րեւմտ­յան կուրս կոչ­վա­ծը, ա­պա դրա­նով հա­կա­ռակն են ա­պա­ցու­ցե­լու, որ դի­տա­վո­րութ­յամբ եր­կի­րը տա­րել եւ տա­նում են ա­մե­նա­քի­չը` ա­վե­լի վատ վի­ճա­կի, որն ու­նենք, իսկ ա­վե­լի ռեալ` կոր­ծան­ման: Հենց այդ բրյու­սել­յան հան­դի­պու­մից էլ սպա­սում էին ստա­նալ «ա­րեւմտ­յան ե­րա­զանք­նե­րի» ա­պա­ցույց­նե­րը: Թե­կու­զեւ ձե­ւա­կան, ըն­դա­մե­նը խոս­տում­նե­րի տես­քով, որ Նի­կո­լը հետ գար եւ սկսեր պո­պու­լիզ­մի հեր­թա­կան հե­ղե­ղը, թե` «Ա­րեւ­մուտ­քը մեզ ա­մեն ին­չով կօգ­նի»:

­Բայց այն, ինչ Բ­լին­քե­նի եւ կո­ռուպ­ցիա­յի մե­ղադ­րանք­նե­րը շա­լա­կած Ուր­սու­լա­յի շուր­թե­րով Ա­րեւ­մուտ­քը խոս­տա­ցավ Նի­կո­լին, ոչ թե փրկութ­յան ու­ղի էր Հա­յաս­տա­նի հա­մար, այլ պար­զա­պես ձեռ­առ­նո­ցի: Ու այս­տեղ ա­ռաջ է գա­լիս այս պատ­մութ­յան, թե­րեւս, ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կը: Կա­րո՞ղ էին, չէ, սո­վո­րա­կա­նի պես ոս­կե լեռ­ներ խոս­տա­նալ, ո­րը, ի­հար­կե, չէին տա, բայց Նի­կո­լի հա­մար այս պա­հին լայն պո­պու­լիս­տա­կան դաշտ կբա­ցեին: Բայց շարժ­վե­ցին միան­գա­մայն հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ` տվե­ցին այն­պի­սի «խոս­տում­նե­ր», ո­րը Նի­կո­լին ան­գամ պո­պու­լիզ­մից է զրկում: Օ­րի­նակ, այն, ինչ խոս­տա­ցավ մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ն թ­վա­յին տես­քով, այն է` 65 մի­լիոն դո­լար, հա­վա­սա­րա­զոր էր նրան, որ Բ­լին­քե­նը հայ­տա­րա­րեր` ե­կել եմ ա­սե­լու, որ վրաս հույս չդնեք: Ու­րեմն, ին­չո՞ւ գնա­ցին այդ տար­բե­րա­կով`ոս­կե սա­րե­րի փո­խա­րեն` մեզ վրա ո´չ­ անվ­տան­գա­յին, ո´չ տն­տե­սա­կան հար­ցե­րով հույս չդնեք, բայց պար­տա­վոր եք հա­վա­տար­մո­րեն ծա­ռա­յել: Հաշ­վի չառ­նե­լով ան­գամ այն, որ նման վար­վե­լա­կեր­պը լուրջ հար­ված է հա­յաս­տան­յան խա­մա­ճիկ­նե­րի քա­րոզ­չա­կան դիր­քե­րին` ա­րեւմտ­յան «պայ­ծառ ա­պա­գա­յի» հետ կապ­ված: Սա Բ­լին­քեն-Ուր­սու­լա­յի կող­մից հա­տուկ քա՞յլ էր, այն­քան են վստահ հա­յաս­տան­յան կա­տա­րա­ծու­նե­րի հա­վա­տար­մութ­յան եւ դիր­քե­րի ամ­րութ­յան վրա, որ հարկ չեն հա­մա­րում ան­գամ «շրջան­ցիկ մա­նեւ­րե­րի» դի­մե՞լ, թե՞ պար­զա­պես հեր­թա­կան գլո­բալ կո­պիտ սխա­լը թույլ տվե­ցին:

ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ

­Մեկ բան հաս­տատ է. Բ­լին­քե­նը, որ­պես­զի կար­ճա­ժամ­կետ կամ մի­գու­ցե՝ եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով սեղ­մե­լով հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ար­գե­լա­կը, ան­գամ ռիս­կի են­թար­կե­լով ի­րենց դիր­քե­րը, պետք է որ շատ լուրջ շար­ժա­ռիթ­ներ ու­նե­նար: Եվ ա­հա այս ֆո­նին տե­ղի ու­նե­ցան մի շարք ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ո­րոնք մտո­րում­նե­րի տե­ղիք տա­լիս են: Նախ, բրյու­սել­յան այս հան­դիպ­ման շե­մին Իս­րա­յե­լը բա­ցա­հայտ հար­ձակ­ման գնաց Ի­րա­նի դեմ՝ հար­վա­ծե­լով Դա­մաս­կո­սում ի­րա­նա­կան դի­վա­նա­գի­տա­կան հաս­տա­տութ­յա­նը եւ դրա­նով ծայ­րա­հեղ սրե­լով մեծ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կը: Այն, որ դա ԱՄՆ-ին Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու հեր­թա­կան փորձն էր, նաեւ այն, որ այդ հար­վածն ա­ռանց բրի­տա­նա­կան «դաբ­րո­յի» հա­զիվ թե լի­ներ, դժվար չէ կռա­հել: Ա­մեն դեպ­քում, այդ­պի­սի ակ­նարկ­ներ ե­ղան նաեւ ա­մե­րիկ­յան պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում: Եվ ա­հա, այս ա­մե­նին զու­գա­հեռ, ի­րո­ղութ­յունն այն է, որ բր­յու­սել­յան հան­դիպ­ման թի­կուն­քում եւս պարզ տե­սա­նե­լի են բրի­տա­նա­կան ա­կանջ­նե­րը, հաշ­վի առ­նե­լով նաեւ փաս­տը, որ այդ հան­դի­պումն ա­ռա­ջինն ա­նոն­սա­վո­րեց MI6-ի սի­րա­սուն ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը: Իսկ այն, որ Հա­յաս­տա­նի` կտրուկ ա­րեւմտ­յան շրջա­դար­ձի դեպ­քում մեր երկ­րում ՆԱՏՕ-ա­կան ու­ժե­րի ա­րա­գաց­ված տե­ղա­կայ­ման հե­ռան­կար էր բաց­վում, կա­րե­լի է հաս­կա­նալ: Թե­կու­զեւ Ադր­բե­ջա­նի կող­մից սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կի սրե­լու պատ­ճա­ռա­բան­մամբ: Ու այս­տեղ այս հարցն է՝ իսկ ինչ­պե՞ս ե­ղավ, որ հենց այս պա­հին Բա­քուն, ո­րը ԱՄՆ-ին պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու ջա­տա­գով բրի­տա­նա-իս­րա­յել­յան թի­մի դաշ­նա­կիցն է, հենց այս ա­մե­նին զու­գա­հեռ գնաց սրա­ցում­նե­րի: Բր­յու­սել­յան հան­դիպ­ման պատ­ճա­ռո՞վ, որն ակն­հայ­տո­րեն Բաք­վի հա­մար խնդիր չէ: Կա­րե­լի է նաեւ այս­պես ձե­ւա­կեր­պել. այն բրյու­սել­յան հան­դիպ­մա՞ն, ո­րի թի­կուն­քում ցցված են իր մեր­ձա­վոր բրի­տա­նա-իս­րա­յել­յան թե­ւի ա­կանջ­նե­րը: Ու այս ա­մե­նին զու­գա­հեռ՝ պա­տա­հա­կա՞ն է, որ ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ Իս­րա­յե­լից զատ, նաեւ Բաք­վի հաս­ցեին են մե­ղադ­րող ակ­նարկ­ներ հնչեց­նում Դա­մաս­կո­սի հյու­պա­տո­սա­րա­նի վրա հար­ձակ­ման հետ կապ­ված: Կամ, պա­տա­հա­կա՞ն է, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք կազ­մա­կեր­պե­ցին՝ Հա­յաս­տան ռազ­մա­կան բեռ­ներ (ա­նօ­դա­չու­ներ եւ այլն) փո­խան­ցե­լու մա­սին:

Ի­հար­կե, միամ­տութ­յուն կլի­ներ այս բո­լոր պա­րա­մետ­րե­րի հա­մընկ­նու­մը պա­տա­հա­կա­նութ­յուն հա­մա­րել, եւ շատ նման է, որ այս փաս­տեր խո­սում են ԱՄՆ-ին Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու պլա­նա­վոր­ված օ­պե­րա­ցիա­յի մա­սին, ո­րը նաեւ ռուս­նե­րի հա­մար երկ­րորդ ճա­կատ է բա­ցե­լու: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ էին ծրագ­րում, երբ բրի­տա­նա-իս­րա­յել­յան մանկ­լա­վիկ Մակ­րո­նը (ա­մեն դեպ­քում, հենց այն­պես չէ, որ, օ­րի­նակ, նա­խօ­րեին Բ­րի­տա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րար Քե­մե­րո­նը եւ Ֆ­րան­սիա­յի վար­չա­պե­տի «կնոջ» եւ հա­մա­տե­ղութ­յան կար­գով՝ արտ­գործ­նա­խա­րար Ս­տե­ֆան Սե­ժուր­նե­նի հետ հա­մա­տեղ հայ­տա­րա­րե­ցին, թե՝ Ուկ­րաի­նա­յի պար­տութ­յու­նը կնշա­նա­կի Արեւ­մուտ­քի պար­տութ­յուն) հան­կարծ սկսեց խո­սել Ուկ­րաի­նա զորք տե­ղա­փո­խե­լու մա­սին՝ դա կպցնե­լով ՆԱՏՕ-ի ան­վան հետ: Ու այս խա­ղը սկսեց մի փոքր թու­լա­նալ միայն այն բա­նից հե­տո, երբ Վա­շինգ­տո­նը քա­նիցս ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով հայ­տա­րա­րեց, թե ոչ մի դեպ­քում Ուկ­րաի­նա ա­մե­րիկ­յան զին­վոր­ներ չի ու­ղար­կե­լու: Եվ նույն Մակ­րո­նը նման մի թեզ էլ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված է հնչեց­նում, ո­րի մա­սին, չմո­ռա­նանք, Հա­յաս­տա­նում Ֆ­րան­սիա­յի դես­պա­նը մի իս­կա­կան շոու սար­քեց բրյու­սել­յան հան­դիպ­ման շե­մին: Ու ե­թե Բր­յու­սե­լում Բ­լին­քե­նը սկսեր խո­սել Հա­յաս­տա­նին ցու­ցա­բեր­վե­լիք մասշ­տա­բա­յին օգ­նութ­յան մա­սին եւ ոչ թե 65 մի­լիո­նա­նոց ձե­ռառ­նո­ցին սար­քեր, ա­պա, արդ­յոք թվարկ­ված ա­րեւմտ­յան ու­ժե­րը չէի՞ն հրամց­նի, որ­պես ԱՄՆ-ից ե­կած «դաբ­րո»՝ անց­նե­լով Հա­յաս­տան «ֆրան­սիա­կան ռազ­մա­կան օգ­նութ­յուն» բե­րե­լու փու­լին: Ա­ռա­վել եւս, ե­թե Ի­րա­նը տաք-տաք վի­ճա­կում մի քա­նի հար­ված հասց­ներ Իս­րա­յե­լին: Գու­մա­րենք բրյու­սել­յան հան­դիպ­ման մա­սին Մոսկ­վա­յի ռեակ­ցիան ու կհայտն­վեինք Եր­րորդ աշ­խար­հա­մար­տից մի քա­նի վայրկ­յան պա­կաս վի­ճա­կում:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

­Բայց ա­հա Բ­լին­քե­նը նախ՝ հա­մա­ռո­րեն հա­մո­զեց Թեհ­րա­նին, որ Դա­մաս­կո­սի հար­վա­ծի հետ Վա­շինգ­տո­նը ո­րե­ւէ կապ չու­նի: Բա­ցի այդ, շատ նման է, որ ան­գամ սե­փա­կան դիր­քե­րը թու­լաց­նե­լու ռիս­կին գնա­լով, Վա­շինգ­տո­նը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց Նի­կո­լի` նման չնչին օգ­նութ­յան խոստ­ման մա­սին, ո­րը եւս ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ բախ­ման չգնա­լու հար­ցում ար­գե­լա­կի տպա­վո­րութ­յուն է թող­նում:

Ա­մեն դեպ­քում, չմո­ռա­նանք, որ ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ Իս­րա­յելն ու Բ­րի­տա­նիան միան­գա­մայն հաս­կա­նա­լի դրդա­պատ­ճառ­նե­րով հա­մա­ռո­րեն փոր­ձում են ա­մե­րի­կա­ցի­նե­րին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ներ­քա­շել հա­կաի­րա­նա­կան պա­տե­րազ­մի մեջ: Բայց ան­գամ այն պա­րա­գա­յում, երբ ե­մեն­ցի հու­սիթ­նե­րը ար­գե­լա­փա­կե­ցին Կար­միր ծով – Սո­ւե­զի ջրանցք ան­ցու­մը, որն ԱՄՆ-ի­ եւ Եվ­րո­պա­յի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի, Վա­շինգ­տոնն է­լի խու­սա­փեց պա­տե­րազ­մից: Ու միայն այս օ­րի­նա­կը գա­լիս է հու­շե­լու, որ առն­վազն այս պա­հին պա­տե­րազմ չսկսե­լու հրա­մա­յա­կանն ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մի հա­մար գե­րիշ­խող է մնա­ցած ա­մեն բա­նի հան­դեպ: Թե ին­չու, կա­րե­լի է հաս­կա­նալ. ընտ­րութ­յուն­նե­րին հաշ­ված ա­միս­ներ են մնա­ցել, եր­կի­րը ֆի­նան­սա­կան կո­լապ­սի ա­ռաջ է, ԱՄՆ պե­տա­կան պարտ­քը, ո­րը Թ­րամ­փը հանձ­նեց մոտ 22 տրի­լիոն դո­լա­րի ­մակար­դա­կով (կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ա­ճով հան­դերձ), հի­մա 35 տրի­լիո­նի շե­մին է՝ բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ, Բայ­դե­նի իշ­խա­նութ­յու­նը մա­զից կախ­ված վի­ճա­կում է, եւ նոր, ա­ռա­վել եւս՝ մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մը կդառ­նա այդ թե­լը կտրող մկրա­տը: Ա­ռա­վել եւս, երբ այդ պա­տե­րազմն ուղ­ղա­կիո­րեն ԱՄՆ-ի թիվ 1 հա­կա­ռա­կոր­դի՝ Չի­նաս­տա­նի հետ չի առնչ­վե­լու: Այ­սինքն, թե­կու­զեւ մի­ջին մասշ­տա­բի պա­տե­րազ­մը, ա­սենք՝ Իրա­նի հետ, ե­թե ան­գամ ռուս­նե­րը չխառն­վեն, է­լի ԱՄՆ-ի հա­մար ծանր հար­ված է, իսկ Չի­նաս­տա­նի հա­մար՝ թռիչք:

­Կարճ ա­սած, պետք է գո­նե մինչ ընտ­րութ­յուն­նե­րը դի­մա­նալ, եւ այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լին գցել-չգցե­լու թե­ման Վա­շինգ­տո­նի հա­մար ան­գամ ոչ թե տաս­նե­րոր­դա­կան, այլ ընդ­հան­րա­պես օ­րա­կար­գա­յին հարց չի կա­րող լի­նել:

Ա­մեն դեպ­քում, Նե­թան­յա­հուն ար­դեն գրե­թե բան­տի ճա­նա­պարհն է բռնել, Սու­նա­կին խոս­տա­նում են հա­զիվ մեկ ամս­վա վար­չա­պե­տա­կան կյանք: Այ­սինքն, MI6-ի սար­քած՝ Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­սի­րութ­յան եւ Ա­լիե­ւի իս­րա­յե­լա­սի­րութ­յան այս նո­պան դառ­նում է քիչ հե­ռան­կա­րա­յին: Չ­նա­յած, Ա­լիե­ւը ջրից չոր դուրս գա­լու բա­զում քայ­լեր ու­նի: Մ­նում է տես­նել, թե Նի­կոլն ինչ կա­նի:



Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատիցԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք. ՍաֆրաստյանՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода