Iravunk.com | Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան
Ամաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին Բրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան Այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ «Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր Գյուրջինյանին Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Իսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասին ՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսել Վարչական տեռոր բուհերում

Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան

Մշակութային

Դեռեւս 20-րդ դարում համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Պյոտր Չարդինին (Ռուսաստան), Սալվատորե Ավերսանոն (Իտալիա), Ժորժ Լամպենը (Ֆրանսիա), Ակիրա Կուրոսովան (Ճապոնիա), Ալան Բրիջեսը (Մեծ Բրիտանիա), Մանի Կաուլը (Հնդկաստան) եւ այլք էկրանավորում էին ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու մեծ պահանջարկ ունեցող «Ապուշ»-ը վեպը: Թվում էր, թե 21-րդ դարում այլեւս կարիք չի լինի անդրադարձ կատարելու մարդկության այս տեսակին, բայց միայն թվում էր: 1994 թվականին գերմանացի ռեժիսոր Սաշա Գեդեոնն իր ֆիլմով ազդարարեց «Ապուշի վերադարձը»: Իսկ Տիգրան Նալչաջյանն արդեն նոր դարում եւ մեր օրերում էկրանավորեց  «Կատարյալ ապուշը»՝ փաստելով, որ այս տեսակը ոչ միայն չի վերացել, այլ նաեւ կատարելագործվել է: Միայն թե ֆիլմը ոչ թե Դոստոեւսկու վեպի հիման վրա, այլ ժամանակակից մոտեցումներով, իր յուրատեսակ սցենարով ու ռեժիսուրայով:  «Կատարյալ ապուշը» հայկական նոր կատակերգություն է, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսն անընդհատ ընկնում է անհավանական արկածների մեջ՝ հայտնվելով քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Ֆիլմի հումորով համեմված կարեւոր մեսիջների եւ տողատակերի մասին «Իրավունք»-ը զրուցել է  «Կատարյալ ապուշի» սցենարի հեղինակ եւ ռեժիսոր, պրոդյուսեր, գլխավոր դերակատար ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

«ՈՎՔԵՐ ՆՐԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՈՒՇ, ԳՈՒՑԵ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՊՈՒՇ ԵՆ»

Երբ սկսեցիք բարձրաձայնել  «Կատարյալ ապուշը» ֆիլմի մասին, սոցցանցերում շատերը համոզված էին, որ այն ունի քաղաքական ենթատեքստ, ավելին՝  «Կատարյալ ապուշին» ճանաչում են: Իսկ իրականում ո՞վ է նա:

— Իրականում կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս։ Իհարկե, կան նաեւ ավելի վտանգավոր ապուշների կատեգորիաներ։ Սակայն, մեր ֆիլմում կատարյալ ապուշ անվանում են Տիգրիսին, որին ես եմ մարմնավորում, թեպետ հանդիսատեսը երբ տեսնի ֆիլմը, ապա անպայման հարց կառաջանա, թե ով է ավելի ապուշ՝ Տիգրի՞սը, թե՞ մյուսները, ովքեր նրան անվանում են ապուշ գուցե շատ ավելի ապուշ են, քան նա։ Դա թողնենք հանդիսատեսի դատին։

Յուրաքանչյուր հումորի տակ թաքնված է մեծ ճշմարտություն կամ կես ճշմարտություն, ո՞րն է ֆիլմի մեսիջը` ուղղված «ապուշ կտրած» քաղաքին:

— Ֆիլմն առաջին հերթին կատակերգություն է՝ հանդիսատեսի համար ժամանց ապահովելու նպատակով։ Սակայն, ֆիլմի գլխավոր մեսիջը բարությունն է, քանի որ Տիգրիսը փորձում է փոխել աշխարհը դեպի լավը եւ հանել մարդկանց միջից չարությունը, որի հետեւանքով շարունակ հայտնվում է արկածների մեջ եւ քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Կարող եմ վստահ ասել, որ ֆիլմն ունի դաստիարակչական բնույթ, եւ այն կարող են դիտել բոլորը ու պետք է դիտեն բոլորը։

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԵԿՑԱՆՔՆ Է ՊԱԿԱՍՈՒՄԱՅԴ ԲԱՑԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆՔ»

Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին, բավական հետաքրքիր աստղաբույլ է ընտրված ֆիլմի համար: Ի՞նչ կպատմեք նկարահանումների մասին, եւ ի՞նչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ:

— Շատ տաղանդավոր դերասաններ ունենք ֆիլմում, ովքեր նվիրված աշխատել են եւ մարմնավորել են հիշվող կերպարների։ Վստահ եմ, որ հանդիսատեսը ֆիլմում կգտնի իր համար սիրելի կերպարներ, եւ անգամ մեջբերումներ կանեն ֆիլմից, քանի որ շատ հետաքրքիր դիալոգներ կան։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Արման Ղազարյանը, Վահագն Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Կրիստինա Հովակիմյանը, Մելսիդա Հակոբյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլ տաղանդավոր դերասաններ։

Հումորը` հումոր, բայց Ձեր բոլոր ֆիլմերն ունեն ուսուցողական բնույթ, հատկապես պատանիներին ուղղված: Ի՞նչ է պակասում աճող սերնդին այսօր ճիշտ դաստիարակելու համար:

— Կարծում եմ՝ բարությունն ու կարեկցանքն է պակասում։ Իսկ այդ բացը պետք է լրացնենք յուրաքանչյուրս, անգամ եթե կարող ենք ազդել թեկուզ մեկ հոգու վրա։ Այս ֆիլմը, կարծում եմ, իր լուման կունենա այդ շատ կարեւոր գործում։

«ԻՄ ՄԱՐՄՆԱՎՈՐԱԾ ԱՊՈՒՇԸ ԴՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ Է, ՍԱԿԱՅՆ ՆԱ ՄԻԱԿ ԱՊՈՒՇԸ ՉԷ»

Կատարյալ սարկազմ է այն, որ գլխավոր հերոսը «Կատարյալ ապուշն» է, գուցե շեղվում եմ ֆիլմից, բայց Դուք լինելով լեգենդար հոգեբաններ Նալչաջյան ընտանիքից, գուցե ունեք այդ պատասխանը՝ ինչո՞ւ հակահերոսները դարձան հերոսներ, ինչո՞ւ է հանրությունը հանդուրժում մի իրականություն, որը գրքերում, ֆիլմերում միշտ եղել է ծաղրի առարկա ու քննադատվել է:

— Այո, մենք աբսուրդի ժամանակներում ենք ապրում։ Անհասկանալի եւ տրամաբանությունից դուրս բաներ են կատարվում։ Սակայն, ամեն ինչին բացատրություն կա, քանի որ տեխնոլոգիաներն իրենց գործն անում են, եւ ամբոխին կառավարելը դառնում է էլ ավելի հեշտ ու հասանելի։ Մեկ հոգու ինչ-որ բան համոզելը շատ ավելի դժվար է, քան մարդկանց խմբին։ Իմ մարմնավորած ապուշը դրական կերպար է, սակայն նա միակ ապուշը չէ, կան բացասականները, որոնք ներկայացվում են հումորի քողի ներքո։ Այս պարագայում կարող եմ շեշտել, որ կա որոշակի անալոգիա Դոստոեվսկու «Ապուշի» հետ՝ գաղափարական եւ փիլիսոփայական իմաստով, բայց ոչ սյուժետային։

Ֆիլմում հետաքրքիր արտահայտություն կա՝ «եկել է գյուղացի Համբոյի ժամանակը, եւ բոլորդ համբոներ եք»:  «Կատարյալ ապուշը» ֆիլմում կլինի՞ պատասխան, թե այս արտահայտության վերջն ի՞նչ է լինելու:

— Եկեք այս վերջին հարցին չպատասխանեմ, քանի որ թրեյլերի այդ հատվածը բազմաթիվ հարցեր է առաջացրել, եւ չեմ ուզում բացել սյուժետային փակագծերը։ Թող հանդիսատեսը դա տեսնի կինոթատրոնի էկրանին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ամաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿարծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգըՈւկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The EconomistՀայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода