Iravunk.com | Պարզվել են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության էական հանգամանքներ. հարձակվել են 6-7 հոգով
Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան Քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. Կանչ Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը Ով է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանը Այսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաք Արևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. Պուշիլին ԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ Խարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)

Պարզվել են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության էական հանգամանքներ. հարձակվել են 6-7 հոգով

Պատահար

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003թ.:

Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան:

Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:

21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն:

 



Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода