Iravunk.com | Ձախողակ Արշակ Կարապետյանը երկու անգամ փուստ տվեց
Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը» Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ) Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. Բալասանյան Գագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ) Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա Հակոբյան ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել Ինչպես են բերման ենթարկում Վահագն Չախալյանին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան

Ձախողակ Արշակ Կարապետյանը երկու անգամ փուստ տվեց

Նորություններ

Արշակ Կարապետյանը այն բացառիկ ձախողակ բարձրաստիճան զինվորականն է, որը  իր պարտականությունները չկարողացավ կատարել երկու պատերազմների դեպքում եւ երկրի երկու ղեկավարների օրոք:

Բոլորս հիշում ենք, որ 4-օրյա պատերազմից հետո Արշակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր հայոց բանակի հետախուզության ղեկավարի պաշտոնը  Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց: Պարզվեց, որ  նա չէր կատարել իր ծառայողական պարտականությունները, որի համար էլ եւ հեռացվել էր ՀՀ 3-րդ նախագահի կողմից  իր աշախատանքից:

Սակայն  Նիկոլի  հեղաշրջումից հետո Արշակ Կարապետյանը կրկին ջրի երես է ելնում եւ ինչպես պարզվեց երեկվա Նիկոլի ասուլիսից, կրկին տապալում է իր աշխատանքը: Ընդ որում,  երեկ դա հավաստիացրեց ե՛ւ Նիկոլը ե՛ւ խոստովանեց հենց ինքը` Արշակ Կարապետյանը: Բանն այն  է, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի սահմաններից ներս Արշակ Կարապետյանը  իր իսկ խոսքով գտնվում էր Դուբայում: Սա նշանակում է, որ Արշակ Կարապետյանի ղեկավարության ներքո բանակը բացարձակապես պատրաստ չէր  ադրբեջանական հարձակմանը: Կամ էլ թե չէ, եթե բանակային հետախուզությունը  ճշտել էր, որ Ադրբեջանը կատարում է զորքերի տեղաշարժ ու պատրաստվում է զանգվածաբար մտնել ՀՀ տարածքից ներս եւ այդ պայմաններում ՊՆ նախարարը մեկնում է ինչ-որ հանդիպման երկրից դուրս, սա արդեն ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Ավելին, Նիկոլի բերած  փաստերից հետեւում է, որ Արշակ Կարապետյանը անգամ ադրբեջանցիների ներխուժումից հետո Նիկոլին հավաստիացնում էր, որ սահմաններում  ամեն ինչ հանգիստ է: Այստեղից էլ բխում է, որ ՊՆ-ում այնպիսի բարդակ էր, որ նախարարին չէին տեղեկացրել նույնիսկ այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի Հանրապետություն: Իսկ եթե բարդակ չէր եւ տեղեկացրել էին , ապա ստացվում է, որ Արշակը միտումնավոր մոլորեցնում էր Նիկոլին եւ այստեղ նույնպես դավաճանության հոտ է գալիս: 

Հիշեցնենք, որ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, թե «ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել և հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը»։

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում որոշ չափով ետ են քաշվել եւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հատվածներում 1-2 կմ առաջ գալ։

Այսքանից հետո իր մասնագիտական եւ ծառայողական հարցերում  առնվազն ձախողակ ու անփույթ գտնված Արշակ Կարապետյանը որոշել է մտնել մի ոլորտ ոչտեղ չունի ո՛չ գիտելիք, ո՛չ փորձ, ո՛չ էլ համապատասխան թիմ: Արշակը որոշել է դառնալ քաղաքական գործիչ, այն էլ` առաջնորդ: Կարելի է միայն պատկերացնել, թե ո՞ւր կհասցնի այսպիսի  քաղաքական առաջնորդը առանց այդ էլ գրեթե կործանված Հայաստանում: Եվ ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլին հլու-հնազանդ ծառայող , Նիկոլի բոլոր դավաճանությունները (ինչպես ինքն է ասում) մարսող, ավելին` դրանց մասնակից Արշակ Կարապետյանը  ոչ թե այն ժամանակ ի նշան անհամաձայնության հրաժարական տվեց, թեեւ, իրեն հարգող զինվորական ոչ թե հրաժարական պետք է տար, այլ փոխեր  քաղաքական դավաճանության ընթացքը եւ բռներ դավաճանի ձեռքը, բայց ոչ` Արշակ Կարապետյանը տաքուկ-տաքուկ զբաղեցնում էր իր պաշտոնը եւ այժմ Նիկոլի հետ հավասար  կիսում է այն դավաճանության պատասխանատվությունը, որին նա եւս մասնակից է եղել, ավելին` եղել է գլխավոր դերերից մեկում:

Իհարկե, տարօրինակ է նաեւ Նիկոլի պահվածքը, որը նախ մեծ պաշտոն է տալիս  նախկիններին  ծառայած  Արշակ Կարապետյանին եւ հետո  մի բան էլ իրեն առաջ է քաշում եւ նշանակում պաշտպանության նախարար:  Իսկ այն բանից հետո, երբ ՊՆ նախարարը դրսեւորեց  առնվազն  հանցավոր  ամփությույուն, որի արդյունքում  Հայաստանի Հանրապետությունը կորցրեց տարածքներ եւ զոհվեցին հայ զինվորներ, Նիկոլը բավարարվում է ընդամենը  պաշտոնանկությամբ, փոխանակ անմիջապես կալանավորեր այդպիսի ՊՆ նախարարին, այնուհետեւ անցկացներ հետքաննություն արդյո՞ք ակտարվածը անփություն էր, թե՞ դավաճանություն: Սակայն հավանաբար կատարվածը Նիկոլի սրտով էր եւ հենց այդպիսի  արդյունք ստանալու համար նախկինում արդեն իսկ իրեն ոչ լավ կողմից ցուցադրած Արշակ Կարապետյանին Նիկոլը դրեց բանակի գլխին եւ մի բան էլ, ըստ Արշակի, արգելեց զենք կիրառել թշնամու նկատմամբ: Արշական էլ փոխանակ այդպիսի հրաման ստանալուց հետո ըմբոստանար գլուխը կախ համաձայնվեց ղեկավարել բանակ, որը իրավունք չունի կրակելու:

Այպսիով, կարելի է եզրակացնել,որ այս երկուսի միջեւ իրականում կար  ինչ-որ համաձայնություն եւ այսօր  Նիկոլը փորձում է  գովազդել Արշակ Կարապետյանին, որպես իբր թե Ռուսաստանում լայն ու ազդեցիկ կապեր ունեցող մեկին: Գուցե Արշակը իսկապես Ռուսաստանում ունի որոշակի կապեր, քանի որ ունի որոշակի ֆինանսավորում, սակայն  ամբողջ հարցը այն է, թե ո՞ր շրջանակների հետ է այդ կապերը եւ ո՞ր աղբյուրից են գալիս այդ փողերը, չէ՞ որ Ռուսաստանում  կան բազմաթիվ շերտեր եւ խմբավորումներ, այդ թվում` այսպես կոչված 5-րդ շարասյունը: Մի բան կարելի է վստահաբար ասել, որ չկա ոչ մի  նշույլ, որ Արշակ Կարապետյանը ունի կապեր Ռուսաստանի պաշտոնական  կամ քաղաքագիտական  կամ հայրենասիրական շրջանակների հետ: Իսկ Նիկոլը  իր ասուլիսի ժամանակ իբր թե  Արշակ Կարապետյանին փնովելով եւ նրան ներկայացնելով որպես Ռուսաստանուևմ ազդեցիկ կապեր ունեցող գործիչ իրականում դրանովփորձում էր ստեղծել կեղծ թիրախ այն  Նիկոլին ատող ընդդիմադիր ընտրազանգվածի համար, ովքեր փնտրում են այնպսի առաջնորդի, ով լայն կապեր կունենա  Ռուսաստանի պետությունը ներկայանցող շրջանակների հետ: Հակառակ դեպքում, եթե Նիկոլը եւ Արշակը ոչ մի պայմանավորվածություն չունեն, ապա 2021 թվականի նոյեմբերի 14-ից հետո պետք է հարուցված լիներ համապատասխան քրեական գործ եւ այսօր հանրությունը պետք է ունենար ոչ թե Նիկոլի գանգատները ասուլիսում,  այլ քրեական գործով տրված պատասխան արդյոք 2021 թվականի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանի արարքը հանցավոր անփություն էր, թե՞ դավաճանություն:

Ա. Հովհաննիսյան



Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներինԿարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода