Iravunk.com | Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում Նոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը Ինչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում Երկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկը Դարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞ Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ «Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է

Պատահար

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:  

Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։ 

Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշում է. «Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվելու են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն»։

Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը արդեն երկրորդ տարին Doing Digital Forum-ի կողքին է։

«Մեզ համար տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենք նպատակ ունենք միասին նախանշել ֆինթեքի ապագան մեր երկրում և կիսվել ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով», - ասում է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն:  

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Երկրորդ տարին անընդմեջ միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը Apricot Capital-ն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ֆորումի գործընկերներն են Ucraft-ն ու Hoory-ն։ 

***

«Բացահայտելով թվային ապագան» խորագրով անդրանիկ Doing Digital Forum-ը գրանցեց աննախադեպ հաջողություն, որի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր: DDF23-ը հյուրընկալեց տեղական ու միջազգային ավելի քան 20 խոսնակի, այդ թվում՝ ՀՀ կառավարությունից ու Կենտրոնական բանկից և տասից ավելի երկրից, ավելի քան 1000 մասնակցի Հայաստանից և յոթից ավելի երկրից։ 

Մասնակցության, համագործակցության և այլ մանրամասների համար այցելեք՝ doingdigital.am    

***

SPRING PR

SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: 

SPRING PR ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ: SPRING PR-ը համաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիան (WCFA): 

Ընկերությունը տարիների ընթացքում բարձրագույն մրցանակների ու ճանաչման է արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ այդ թվում՝ Eventiada IPRA Golden World Awards-ում, C4F Davos Awards-ում (Communication for Future Davos Awards), WCFA-ի Davos Digital PR Awards-ում (Best Digital PR Project), իսկ 2021 թվականին հաղթող է ճանաչվել IPRA Golden World Awards-ում, որը համարվում է ոլորտի Օսկարը։ SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքանյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։

***

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

 



Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода