Iravunk.com | Գլխավոր հերոսի մոնոլոգն իմ հոգու ճիչն էր. առաջնախաղ՝ ռուսական թատրոնի բեմում
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Պապիկյան Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին

Գլխավոր հերոսի մոնոլոգն իմ հոգու ճիչն էր. առաջնախաղ՝ ռուսական թատրոնի բեմում

Լուսանկարներ

Հեշտ չէ դեռ նոր դիպլոմ ստացած բժշկի կյանքը, եթե անգամ նա գերազանցիկ է եղել ու ինքնավստահ՝ իր ընտրած ուղու հարցում: Հատկապես, դժվար է, եթե նա նշանակվում է հեռու մի գավառական հիվանդանոցի գլխավոր եւ միակ բժիշկ։ Ամեն օր ճակատագիրը փորձության է ենթարկում նրան, իսկ նա ստիպված է հաղթահարելով վախն ու կասկածը՝ ընդունել մասնագիտական մարտահրավերները։ Մեզանից յուրաքանչյուրը, լինելով երիտասարդ եւ սիրահարված իր մասնագիտությանը, անցել է ինքնաճանաչման, կայացման այս դժվարին ճանապարհը՝ հասարակությանն ապացուցելու ցանկությամբ, որ ինքն էլ է ծառայում իր մասնագիտությանը, իր կոչմանը։ Եվ նա, ով արժանապատվորեն է անցնում այս ճանապարհը եւ կարողանում է երիտասարդ հասակում իրենից վանել փառամոլությունը, եսասիրությունը եւ անձնական շահերը, վերջում որպես պարգեւ ստանում է մեծ սեր, ջերմություն եւ համակվում է աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությամբ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ռուս նշանավոր գրող եւ դրամատուրգ, ռազմական բժիշկ Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» ներկայացման առաջնախաղը՝ ռեժիսոր ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ բեմադրությամբ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

«ՈՎՔԵՐ ԱՍՏԾՈՒՑ ՏՎԱԾ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՆ, ՊԵՏՔ Է ՆԿԱՏԵԼ ԵՎ ՏԵՂ ՏԱԼ»

— Առաջնախաղից հետո՝ հանդիսատեսից շատերն ասում էին՝ ոչ թե ռեժիսուրական, այլ վիրաբույժի մանրակրկիտ աշխատանք եք կատարել: Ձեզ որքանո՞վ է հարազատ բժշկական թեմատիկան, եւ ինչո՞ւ վերցրիք հենց այս գործը:

— Լավագույն հեղինակներ ե՛ւ Բուլգակովը, ե՛ւ Չեխովն իրենք առաջին հերթին բժիշկ են եղել եւ հետո նոր դարձել են հայտնի հեղինակներ, դասականներ: Բժշկությունն առհասարակ կարծում եմ՝ շատ սերտ կապ ունի թատրոնի հետ, որովհետեւ թատրոնն էլ, երեւի թե, ինչ-որ տեղ բուժում է մարդուն, ինչն ամենակարեւոր ֆունկցիան է: Եվ այդքանով նաեւ ինձ է հետաքրքրել հենց կոնկրետ այս հեղինակը եւ բժշկությունը: Իրականում միշտ էլ որոշակի հետաքրքրություն ունեցել եմ բժշկության հանդեպ: Մենք ընտանիքում ունենք շատ անվանի վիրաբույժ՝ քրոջս ամուսինը, ում վիրահատություններով դեռ մանկուց հետաքրքրվում էի, փորձում էի ուսումնասիրել:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր ասելիքը՝ ի վերջո, վստահե՞լ երիտասարդ բժիշկներին, թե՝ ոչ:

— Ոչ միայն երիտասարդ բժիշկներին, այլ ընդհանրապես՝ վստահել երիտասարդներին, հատկապես եթե նա ունի Աստծուց տրված տաղանդ: Նույն բժիշկները բոլորն էլ նույն ձեւով սովորում եւ ավարտում են ինստիտուտը, բայց ինչ-որ մեկը կարողանում է զբաղվել բժշկութամբ, ինչ-որ մեկը՝ չի կարողանում: Միեւնույն ժամանակ, ով կարողանում է, նա էլ նույնքան անփորձ հայտնվում է հիվանդանոցում, ինչ-որ իրավիճակներում եւ ուղղակի մի վայրկյանի ընթացքում պետք է հասկանա, թե ինչ անել, ինչպես փրկել մարդուն: Այնպես որ, այն մարդիկ, ովքեր Աստծուց տրված տաղանդ ունեն՝ կապ չունի ինժեներ է, կոշկակար, բժիշկ, դերասան, թե ռեժիսոր, իրենց պետք է նկատել եւ տեղ տալ: Դրա հետ մեկտեղ ներկայացման ասելիքն ուղղված է նաեւ երիտասարդներին: Շատ հաճախ ինստիտուտն ավարտելիս, երիտասարդը մտածում է, որ հիմա դուրս կգա բուհից եւ սարեր շուռ կտա՝ չսպասելով, որ մարդիկ ուղղակի կարող է չընկալեն քեզ եւ սկսեն համեմատել այն մեծերի հետ, ովքեր փառահեղ ինչ-որ աշխատանքներ են արել: Եվ, բնականաբար, դու պետք է միայն գործով դառնաս եւ ապացուցես, որ ունես կա՛մ տաղանդ, կա՛մ ներուժ անելու այն, ինչ հիմա անում ես:

«ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԷԼ ՉԿԱ ՆԵՐՔԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ՝ ՊԱՊԱՅԻ ՀԵՏ ՄՐՑԱԿՑԵԼՈՒ»

— Այս ներկայացումը նվիրել եք Ձեր հայրիկին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Սա նշանակո՞ւմ է, որ ինչպես այս ներկայացման հերոսը հասավ մի իրավիճակի, երբ այլեւս խորհուրդների կարիք չուներ, նույնկերպ եւ Դուք՝ արդեն որպես կայացած բեմադրիչ, ոչ թե Ձեր հայրիկի խորհուրդները հիշելով եք առաջնորդվում, այլ ինքներդ եք գծում Ձեր ուրույն ուղին:

— Դուք շատ ճիշտ բանաձեւեցիք: Այո՛, արդեն իմ ներսում էլ չկա ներքին կոնֆլիկտ՝ պապայի հետ մրցակցելու՝ որպես ռեժիսոր: Անընդհատ ամեն մի պրեմիերայիցս առաջ, փորձերի ընթացքում ես միշտ մտածում էի, թե պապան, երեւի թե այսպես կաներ, այնպես կաներ, ու եկել է պահը, երբ հասկանում ես, որ դու պապայից առանձին մարդ ես ու ընտրել ես այս մասնագիտությունը ոչ թե որովհետեւ Ալեքսանդր Սամսոնիչի աղջիկն ես, կամ ոչ նրա համար, որ քեզ լավ վարձատրում են, այլ նրա համար, որ դու դա սիրում ես, քո աշխատանքն է ու առանց դրա քո կյանքը չես պատկերացնում: Շատ անձնական փակագծեր եմ բացելու…. Ես այս շրջանում ունեցել եմ չափազանց ծանր փուլ՝ կյանքի հետ կապված, ունեցել եմ շատ դժվար հիվանդություն, որից հետո իմ ներսում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, ու ես հասկացա, որ ես՝ ես եմ ու ես սիրում եմ այս կյանքը… Ես ուզում եմ ապրել այս կյանքը, ուզում եմ ստեղծագործել, ու կապ չունի, թե ինչու եմ ես այս թատրոնում հայտնվել, որովհետեւ Գրիգորյանի աղջի՞կն եմ, բարեկամական կապե՞ր ունեմ, թե՝ չունեմ, չէ որ հայրս, ցավոք սրտի, այլեւս չկա… Բայց նա թողել է իր պատմությունը, ու այն մնացել է նաեւ դերասանական կազմի մեջ, ովքեր անընդհատ հիշատակում են իր աշխատանքը: Ես էլ ուզում եմ աշխատել հենց այս ոլորտում, ուզում եմ ստեղծագործել՝ հարգելով այն, ինչ պապան է արել, բայց իմ ուղին գծել:

— Անդրադառնանք նաեւ ներկայացման հերոսներին՝ յուրաքանչյուր դերասան մի քանի կերպար էր կերտել: Ինչո՞ւ որոշեցիք ամեն մեկին մի քանի դեր վստահել:

— Պատմվածքներում շատ-շատ էին կերպարները, դեռ բոլորին չէ, որ ցույց ենք տվել, ինչպես նաեւ հանել ենք այդ շարքից «Մորֆի» պատմվածքը, որն ավելի շատ կարելի է համարել նամակագրություն: Իմ բոլոր ներկայացումներում հիմնականում շատ են լինում դերակատարները, ու ես սիրում եմ խմբակային տեսարաններ: Ուղղակի, այս անգամ մտածեցի, որ ճիշտ կլինի այսպես, քանի որ փոքր կերպարներ կային, իսկ տարբեր տեսարաններում հետաքրքիր կլինի թե՛ ինձ, թե՛ դերասաններին մի քանի կերպար փոխել եւ փորձել մեկ ժամ 35 րոպեի ընթացքում ինչ-որ տարբեր դիմակներ հագնել եւ դուրս գալ բեմ: Ի վերջո, չհաշված գլխավոր կերպարին՝ մյուսներն այդքան մեծ ապրումներով չեն, եւ հնարավոր էր արագ կերպարանափոխվել: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել, եւ ցույց ենք տվել, որ դերասանները կարող են մեկ ժամ 35 րոպեի ընթացքում բոլորովին տարբեր կերպարներ մարմնավորել, եւ հանդիսատեսը հավատա այդ կերպարներին, ինչը շատ կարեւոր է:

«ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ՆՈՒՅՆ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՆ ՈՒՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ»

— Իսկ ինչո՞ւ որոշեցիք, որ «Երիտասարդ բժշկի գրառումներ»-ից «Մորֆի»-ն չպետք է լինի այս ներկայացման մեջ եւ ընդհանրապես՝ որքանո՞վ եք հավատարիմ մնացել բուլգակովյան բուն տեքստին:

— Ներաշխարհումս մի կոնֆլիկտային պահ էր հասունացել, եւ ես ինչ-որ արտահայտչամիջոց էի փնտրում: Բուլգակովին մի քանի անգամ եմ մոտեցել եւ ցանկացել բեմադրել, հատկապես ինձ «Փախուստ» պիեսն էր շատ հետաքրքրում: Բայց հետո երբ սկսեցի թերթել Բուլգակովին եւ հիշեցի, որ դեռ ուսանողական տարիներին կարդացել եմ այս պատմվածքները, ասացի՝ Աստված իմ, սա հենց այն երիտասարդն է, ով իր ամբիցիաներով լի ինչ-որ բան է ուզում ապացուցել եւ անընդհատ իր մոտ չի ստացվում: Եվ քանի որ արդեն միտքը կար, թե ինչի մասին ես պետք է խոսեի բեմից, հասկացա, որ բառացի մի վայրկյանում կբեմադրեմ այս պատմվածքները հենց այնպես, ինչպես ես եմ ուզում: Այդպես էլ իրականում արել եմ, իսկ «Մորֆի»-ն ես հանել եմ այն պատճառով, որովհետեւ այն կոնցեպտը եւ ասելիքը, որն ունեի, այդտեղ այդ նեգատիվը չկար: Իրականում այդ պատմվածքների ավարտը մի քիչ տխուր է հոգեբանական առումով, միստիկ եւ բուլգակովյան ինքնահեգնանքով լի: Այս առումով, երեւի թե, մի քիչ կարելի է ասել, հեռացել եմ հեղինակից: Ներկայացման ամբողջ տեքստը միմիայն Բուլգակովինն է՝ բացի կուլմինացիայից: Ներկայացման վերջում գլխավոր հերոսի մոնոլոգը, ուղղակի, արդեն իմ հոգու ճիչն էր:

— Փաստորեն, նաեւ «Երիտասարդ բժշկի գրառումների» նորագրիգորյանական վերջաբանով ապահովեցիք, որ հանդիսատեսը դրական լիքցքերով հեռանա՝ ներկայացումը դիտելուց հետո…

— Այո, որովհետեւ իմ մոտեցումն է հենց այդպես եղել: Ժամանակին ունեցել եմ նույն ապրումները, ինչն ուներ ներկայացման գլխավոր հերոսը: Իսկ հիմա ընդհանրապես ջերմ ժպիտով եմ նայում այն ամենին, ինչ-որ ապրել եմ այն ժամանակ, ինչ դժվարություններ, որ ունեցել եմ:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է»

— Իսկ Նորա Գրիգորյանը նույնպիսի ժպիտո՞վ է վերաբերվում քննադատություններին, ոչ ցանկալի արձագանքներին, թե գալիս է մի փուլ, երբ այդ ամենն այլեւս կարեւոր չէ:

— Անկեղծ ասած, ինձ համար կարեւոր է քննադատությունը: Իմ վարպետը՝ Ռուբեն Բաբայանը, սովորեցրել է մեր ամբողջ ռեժիսուրական կուրսին, որ յուրքանչյուր վատ ներկայացման մեջ կա ինչ-որ լավ կետ, որը դու պետք է կարողանաս նայել եւ չկարողանաս քննադատել: Այս շատ կարեւոր արտահայտությամբ առաջնորդվելով՝ ես մշտապես ինչ-որ մեկի ներկայացումը դիտելիս առաջնային նայում եմ ժպիտով: Այսինքն՝ ես չեմ փնտրում ուրիշի ներկայացման մեջ մրցակցի, որը շատ առողջ է, կարծում եմ: Քննադատություններն օգնում են ինքնագնահատականի եւ իր «ես»-ը մեծանելու շատ մեծ խնդիր ունեցող ռեժիսորին իջեցնել հողի վրա եւ հասկացնել, որ կան ինչ-որ տեղ բացեր, մինուսներ: Դրա համար մինչեւ առաջնախաղը` հանրային դիտումը, ներկայացման հանձնումը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ, թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը, եւ ինչպես նաեւ հնարավորություն է տալիս ՝ շտկելու այն, ինչ-որ դու չես նկատել, որովհետեւ ամիսներով դրա մեջ ես: Ցավոք, երբեմն կոլեգաներդ ընդհանրապես լռում են: Ես շատ եմ սպասում քննադատության կամ նույնիսկ հաճոյախոսության, որպեսզի հասկանամ՝ որտե՞ղ եմ թերացել, որտե՞ղ ինչ չեմ նկատել: Սա շատ ավելի լավ է, քան լռությունը: Ինձ համար լռությունն ուղղակի սարսափելի է:

— Բայց չէ՞ որ լռությունը նաեւ համաձայնության նշան է…

— Հնարավոր է, այդպես էլ կարող ենք ասել՝ եթե լռում են, ուրեմն՝ նույնիսկ եթե համաձայն էլ չեն, ստիպված համաձայնում են (ժպտում է, - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода