Iravunk.com | Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում
Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումը Ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. Գաբրիելյանով Ռուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ) Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարել Վաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ Սրբազան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասին Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն Բաղդասարով Ինչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Փաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ Գաբրիելյանով

Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում

Մշակութային
Հետաքրքիր, անսպասելի, էքստրեմալ եւ, անգամ վտանգավոր, շքեղ ու գեղեցիկ, հարմարավետ ու բարձրաճաշակ` եւ այս ամենը համեմված անսպառ հումորով։ Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը բլոգային ոլորտում ունեցած իրենց համարձակ եւ թեժ նախագծերը որոշել են ընդլայնել՝ իրենց երկրպագուներին եւ սոցցանցերում ունեցած հազարավոր հետեւորդներին ներկայանալով նաեւ հեռուստաեթերով:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հեռուստատեսային նախագիծն իր բնույթով լինելու է ժամանցային ռեալիթի-շոու:  Կարապետյան եղբայրները փետրվարի 22-ից կլինեն ATV հեռուստատեսության երեկոյան եթերում:

«Եթերում լինելու ենք զույգերով՝ ես եւ ընկերուհիս՝ երգչուհի, դերասանուհի Լիլիթ Համբարյանը, իսկ եղբորս՝ Արթուր Կարապետյանի զույգը լինելու է դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում զույգերը մրցելու են: Ըստ հաղորդման կանոնների, զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝  40 հազար դրամով: Իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա: Որոշելու համար, թե նրանցից որ զույգը կապրի միլիոնատերի պես եւ ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, եւ որը՝ կսովորի խնայել, զույգերն ամեն անգամ կմրցակցեն»,- սպասվող ռեալիթի շոուի մասին փակագծեր բացեց Աշոտ Կարապետյանը:

Եղբոր խոսքին ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ հաղորդումը լինելու է դինամիկ, ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ակտիվ ժամանց կազմակերպել՝ մատչելի ու բովանդակալից:

«Հաղորդումն ինֆորմացիոն բնույթ էլ է կրելու: Լինելու ենք 40 րոպե եթերում եւ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ամեն մի զույգին կտեսնեք 5-6 տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք համացանցում եւ արագ տեղեկատվությունը վերցնում՝ տեսողական առումով, նույնը հիմա փորձում ենք իրականացնել հեռուստաեթերով:  Մի խոսքով՝ Ա-ից Բ անցումը չենք ձգելու, կարճ եւ կոնկրետ ներկայացնելու ենք այն ամենն, ինչը հետաքրքիր կլինի հեռուստադիտողին», - ընդգծեց Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյան եղբայրները, որոնք մշտապես հանդես են եկել նաեւ տարբեր գովազդային հոլովակներում եւ հանրությանը ներկայացել ամենատարբեր իրավիճակներում եւ ոճերում, վստահեցնում են, որ ռեալիթի շոուի ժամանակ լինելու են ծայրահեղությունից՝ ծայրահեղություն:

«Հեռուստադիտողը կտեսի մեզ այնպիսի իրավիճակներում եւ այնպիսի վայրերում, որտեղ անձամբ ես կյանքում երբեք չեմ գնացել, չեմ էլ ցանկացել լինել, բայց հաղորդման ժամանակ կլինենք: Հետեւապես, կլինեն կտրուկ փոփոխություններ, այդ թվում եւ մեր պահելաձեւում՝ կապված, թե որտեղ կհայտնվենք տարբեր նկարահանումների ժամանակ: Այնպես որ, կլինեն բացահայտումներ ինչպես մեզ, այնպես էլ հեռուստադիտողների համար»,- պատմեց Աշոտ Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը նաեւ նշեց, որ եթե Աշոտ Կարապետյան ու Լիլիթ Համբարյան զույգը լինելու են ավելի ծանրակշիռ իրենց դրսեւորումներում, ապա ինքը եւ Աննա Գրիգորյանը հանդես կգան «ջահելությանը սրտամոտ» պահվածքով:

«Այսինքն՝ մեկս մյուսին լրացնելու ենք, դրանով հետաքրքիր լինելով թե՛ ամենաերիտասարդ, թե՛ հասուն հեռուստադիտողի համար: Նախապես ասենք, որ այս առումով ինտրիգների պակաս եւս չի լինի ռեալիթի շոուի շրջանակում»,-  խորհրդավոր ժպտում է Արթուր Կարապետյանը:

Նշենք, որ հաղորդման հեղինակները հենց իրենք են՝ Կարապետյան եղբայրները, բայցեւ ռեժիսոր ունեն՝ Վարշամ Սաֆրազյանը, իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում են Արթուր Աղաբեկյանի հետ միասին: Նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանի սահմաններում, սակայն երկրորդ եթերաշրջանում արդեն կունենան այլ նորություններ, որոնց մասին դեռ եղբայրները փակագծեր չեն բացում:

«Ծավալուն աշխատանք է, բայց արդեն ունենք ձեւավորած լավ թիմ: Այս առումով շնորհակալ եմ հեռուստատեսության ողջ անձնակազմին: Սպասեք մեզ հեռուստաեթերում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աշոտ Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода