Iravunk.com | «Կոլոմբինա»-ն կունենա ուրույն հանդիսատես, կմասնակցի փառատոների. առաջնախաղ՝  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում
Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը Բայրամովը մեկնել է Ղազախստան Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել Բոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ) Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղ Բագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակ Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ Սրբազան ՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Դիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ) Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտ

«Կոլոմբինա»-ն կունենա ուրույն հանդիսատես, կմասնակցի փառատոների. առաջնախաղ՝  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում

Մշակութային

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում միահյուսվել էր 20-րդ դարասկզբի ռուս ամենավառ դասականներից մեկի` Ալեքսանդ Բլոկի սիմվոլիզմն ու ղազանչյանական սյուրռեալիզմը. արդյունքում հայ հանդիսատեսն ունեցավ երիտասարդական «գժական» հաջողված ներկայացում բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Այսպիսին է «Կոլոմբինա» ներկայացումը, որը թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ բեմադրել է, ըստ Ալ. Բլոկի «Բալագանչիկ» պիեսի: Ներկայացման առաջնախաղը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ բեմադրության մանրամասների շուրջ «Իրավունք»-ը զրուցեց բեմադրիչի հետ:

«ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԵՐԻՆ ԵՎՍ»

- Պարոն Ղազանչյան, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ»-ին:

- Երբ Ալեքսանդր Բլոկի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրեցի «Արքան հրապարակում» ներկայացումը, պարզվեց՝ այն ոչ միայն մեզ է հետաքրքիր, այլեւ ներկայացումը շատ պատվով «քննություն հանձնեց» Միլանում: Մենք երկու օր լեփ-լեցուն դահլիճներում խաղացել ենք այդ ներկայացումը եւ Միլանից մեզ դարձյալ հրավիրեցին՝ մասնակցելու փառատոնի, որտեղ 150-180 թատրոնների մեջ մենք հինգերորդ տեղում էինք: Ընդ որում՝ ասեմ, որ 1-4-րդ տեղերին զիջում էինք ընդամենը մեկ-երկու ձայներով: Այդ փառատոնն ընթանում է ամբողջ տարվա ընթացքում, իսկ ներկայացումների օգտին քվեարկում է ինչպես ժյուրին, այնպես էլ հանդիսատեսը: Ստացած ձայների արդյունքում էլ որոշվում է ներկայացման վարկանիշը, թե որ տեղում, որ ներկայացումը կհայտնվի: Եվ մեզ նորից առաջարկել են մասնակցել փառատոնի՝ արդեն նոր գործով, որը կլինի Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկը»՝ դարձյալ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ է եւ Վաչե Շառաֆյանի հրաշալի երաժշտությամբ: Ներկայացումը դեկտեմբերի վերջին արդեն պատրաստ էր, ուղղակի, Ամանորից հետո մի հատ շունչ քաշել էր պետք, դրա համար էլ առաջնախաղը եղավ հիմա:

- «Արքան հրապարակում», «Բալագանչիկը»… Սա նշանակո՞ւմ է, որ Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններին անդրադարձը լինելու է շարունակական:

- Շատ հետաքրքիր գրող է Ալեքսանդր Բլոկը: Հատկապես, երբ իր կենսագրությունն ես ուսումնասիրում եւ աշխատում ես իր գործերի հետ, բացահայտում ես, որ ունիկալ մարդ է եղել: Ավելի բարդ, ավելի անհասկանալի, ավելի հանելուկային երեւույթ, երեւի, համաշխարհային պոեզիայի մեջ դժվար է գտնել: Նա, իսկապես, համաշխարհային հզոր երեւույթ է: Հետեւապես, անպայման կանդրադառնանք նրա մյուս գործերին եւս: Եվ չի բացառվում, որ հաջորդը լինի Ալ. Բլոկի «Տասներկու» պոեմը:

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՊԱՏԵՀԱԺԱՄ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ»

- Ներկայացման մեջ ներգրաված էին բացառապես երիտասարդ դերասանները: Սա քայլ առա՞ջ է դեպի թատրոնի սերնդափոխությունը:

- Ուղղակի, այն խնդիրները, որոնք դրվել էին այս ներկայացման մեջ դերասանների առջեւ ավելի ճիշտ եւ ավելի լավ կիրականացնեին երիտասարդները: Ընդամենն այս բեմադրությունը պլաստիկայի, պարի, շարժման հետ է կապված: Իսկ ընդհանրապես ես դեմ եմ, որ սերնդափոխությունն այդպես նպատակ է դառնում: Սերնդափոխությունը պետք է աննկատ տեղի ունենա, մենք պետք է դա չզգանք, որովհետեւ այն օրգանական, բնական պրոցես է: Ուզենք, թե չուզենք մի օր գալու է պահ, որ այս դերասանը կամ դերասանուհին, որը միշտ հերոս կամ հերոսուհի է խաղացել արդեն մեծ է լինելու, եւ մենք ստիպված ենք լինելու ավելի երիտասարդի բերել եւ այդ դերը վստահել: Այսինքն՝ այսպես, թե այնպես սերնդափոխությունը կատարվում է, եւ դա ո՛չ ինձնից է կախված, ո՛չ մեկ ուրիշից, առանց դրա չի լինի:

- «Կոլոմբինա» ներկայացման հիմնական ասելիքը հանրության ո՞ր շերտին է ուղղված եւ ինչպիսի՞ հանդիսատեսի եք սպասում:

- Կարծում եմ՝ այս ներկայացումը կունենա իր ուրույն հանդիսատեսը, որը ցավով եմ ասում՝ կլինի շատ սակավ, որովհետեւ այսօր բեմերը ողողվել են անտրեպրիզային կատակերգություններով: Ցավոք սրտի, հանդիսատեսը մեծ հաճույքով գնում է այդ ներկայացումներին: Բայց, միեւնույն է, մենք պարտավոր ենք, մանավանդ այս դահլիճում էքսպերեմենտներ անել եւ հետաքրքիր գործեր բեմադրել: Ըստ էության, անել այն, ինչ մեզ հետաքրքրում է եւ չմտածել՝ քանի հոգի կնայեն, քանի հոգի չեն նայի: Ի վերջո, ստեղծագործական պրոցեսն, ամեն դեպքում, մի քիչ տարբերվում է առօրյա, մի պատեհամոլ, պատեհաժամ երեւույթներից, որոնք արվում են ընդամենը այդ պահին գումար կորզելու համար, ուրիշ ոչնչի: Հաստատապես կարող եմ ասել, որ այս ներկայացումը, համենայնդեպս, երեք փառատոնի անպայման կմասնակցի:

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆԸ ԿԱՅԱՆԱ»

- Իսկ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը «Կոլոմբինա»-ն կլինի՞ ներկայացված որեւէ անվանակարգում:

- Չգիտեմ, դեռ մտածում եմ… Իմ քարը ծանր է, Թատերական գործիչների միության նախագահ ընտրվելու օրվանից ես շատ նրբանկատ եմ մոտենում այդ հարցերին: Կարեւոր է, որ թատերական տոնը կայանա, մնացածն անձամբ ինձ համար, որպես բեմադրիչի, էական չէ:

- Փակագծեր կբացե՞ք, թե ինչ ձեւաչափով այս տարի կլինի «Արտավազդ»-ը:

- Ձեւաչափը նույնն է, «Արտավազդ»-ը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Ժյուրիի կազմն արդեն կա, ներկայացումներից երկու-երեքը, որը հնարավոր էր մի քիչ շուտ դիտել, արդեն դիտել են, որպեսզի հետո ցայտնոտն ավելի քիչ լինի: Իսկ փետրվարի 15-ից արդեն ավելի ակտիվ շրջանը կսկսվի եւ կդիտենք ներկայացումներ ոչ միայն Երեւանում, այլ կլինենք Գյումրիում, Վանաձորում, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, Կապանում, Գավառում: Ուրախալին այն է, որ մասնավոր շատ պրոյեկտներ էլ են ներկայացվում «Արտավազդ»-ին, ինչն ինձ համար, համենայնդեպս, շատ ուրախալի է:

- Իսկ մրցանակաբաշխության կազմակերպման բեռն այս տարի Հայաստանի Թատերական գործիչների միությունը միայնա՞կ է տանելու:

- Ոչ մեկի հետ համատեղ չենք անցկացնելու, միայն հովանավորի: «Արտավազդն» անկախ մրցանակաբաշխություն է: Գիտեք, որքան մենք փորձում ենք ներգրավել կազմակերպություններ կամ իրենցից են նման առաջարկներ լինում, այնքան դրական կողմերի հետ մեկտեղ, որը նաեւ ֆինանսի հետ է կապված եւ կարող ես ավելի շքեղ մրցանակաբաշխություն անել, զուգահեռ որոշ երեւույթներ են ի հայտ գալիս, որոնց մասին չեմ ուզում խոսել, բայց դրանք խանգարում են մրցանակաբաշխությանը: Սա մեր մրցանակաբաշխությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿարծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգըՈւկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The EconomistՀայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода