Iravunk.com | Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի
Ոստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Պապիկյան Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան

Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի

Տեսանյութեր

«Ինչ էլ որ լինի». այսպես է կոչվում երգչուհի ԱԻԴԱ ԱՐԱՄԻ նոր հեղինակային երգի, որի տեսահոլովակը օրերս ներկայացրեց հանրության դատին: Նշենք, որ երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ երգչուհին, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

- Վերջերս եք դարձել ՀՀ քաղաքացի: Որքանո՞վ էր հեշտ թողնել ՌԴ-ում կարիերան, վերադառնալ ու փորձել հայկական շոու-բիզնեսում գտնել Ձեր ուրույն տեղը:

- Իրականում արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի քաղաքացի եմ, իսկ Ռուսաստանը ես թողել եմ 19 տարեկանում, երբ տեղափոխվեցի Լոնդոն՝ երաժշտական կրթություն ստանալու։ Հետո եկա Հայաստան ու այստեղ երաժշտական գործունեություն ծավալեցի, մասնակցեցի «Հայաստանի ձայնը» նախագծին, առաջին տեսահոլովակներս նկարեցի, առաջին ձայնասկավառակս անգլերենով թողարկվեց, ինչպես նաեւ գրում էի երգեր իմ գործընկերների համար, որից հետո տեղափոխվեցի Ռուսաստան եւ համատեղում էի երկու մասնագիտություններս՝ միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն։  Իհարկե, բարդ է Հայաստանի շոու-բիզնեսում ամրացնել իմ տեղը, քանի որ կրկին փորձում ես անցնել մի ճանապարհով, որը ժամանակին բավական լավ անցել էիր: Եթե այն ժամանակ մնայի, ապա շատ ավելի հեշտ կլիներ, բայց երկրորդ անգամ տեղափոխվելս բարդ չէր, քանի որ ես ունեի մեծ ու գեղեցիկ պատճառ։ Ինչ խոսք, երբեմն համբերությունս սպառվում է. դժվար է մի մարդու համար, ով ինչ-որ արած գործ թողել ու գնացել էր, նորից հետ գալ ու սկսել, ստեղծել մարդկային նույն հարաբերությունները։ Իհարկե, ամուսինս, ով իմ պրոդյուսերն է, ամեն հարցով կողքիս է: Լավ է, երբ դու մենակ չես։

- Դուք Ռուսաստանում եւս զբաղվում էիք երգարվեստով, զուգահեռելով՝ ի՞նչ կասեք ռուսական շոուբիզնեսյան կյանքի եւ մեր իրականության մասին:

- Ռուսաստանում ապրելու ժամանակ ես, գործիս բնույթից ելնելով, շատ էի ճանապարհորդում, չէի նկարում տեսահոլովակներ եւ շոուբիզնեսի մասնիկը չէի, բայց ես ունեի իմ ակուստիկ եւ ֆուլ բենդերը, մենք ակումբներում էինք երգում: Իսկ Մոսկվայի ակումբներն այն ծավալի ու մեծության են, որ անգամ միայն այնտեղ երգելով՝ անունդ լինում է լսված եւ ճանաչված, ինչպես նաեւ գումար վաստակելը ստացվում է: Բայց կոնկրետ ռուսական շոուբիզնեսի հետ չեմ կարող ասել, թե կապ եմ ունեցել։

- Ձեր յութուբյան ալիքում «Բերել ա» երգն ամենադիտվածն է: Փաստորեն, Ձեր ամուսնու՝ Վարդան Մնացականյանի դերակատարությունը հոլովակում հաջողությո՞ւն է բերում, թե՞ այլ գաղտնիք կա:

- Նա նաեւ նկարահանվել է իմ «Չորս րոպե» եւ «Գինովնալ» երգերիս տեսահոլովակներում, բայց «Բերել ա»-ն իր գույներով ու հումորով, կարծես, ավելի սիրվեց։ Վարդան Մնացականյանի ներկայությունը եւ դերակատարությունն իմ կյանքում առհասարակ հաջողություն է բերում։

- Բժշկի մասնագիտությունից եւ մոդելինգից Վարդան Մնացականյանն անցում կատարեց պրոդյուսերության: Ունենալով ամուսին-պրոդյուսեր հավելյալ ապահովությո՞ւն է Ձեր կարիերայում, թե՞ հավելյալ գլխացավանք, երբ ընտանեկան խնդիրներից աշխատանքի չես փախչի:

- Պետք է նշեմ, որ Վարդանը միշտ երազել է պրոդյուսեր դառնալու եւ նախագծեր ունենալու մասին, դրա համար ինչ-որ չափով ես էլ եմ փորձում իր երազանքն իրականացնել։ Այնպես է ստացվում, որ մենք կարողանում ենք դնել հստակ տարբերություն գործնականի եւ ընտանեկանի միջեւ, մենք կարողանում ենք հստակ տարանջատում անել ու ամեն խնդիր իր հարթակում լուծել։ Ինձ համար շատ դրական է, երբ պրոդյուսերը տանից է։

- «Բերել ա», «Հալվեցա», «ՍերԵվան», «Նոր տարի», «Ինչ էլ որ լինի»… Ի՞նչ սպասել առաջիկայում եւ արդյոք կլինի ժանրային փոփոխություն եւ անցում սիրային թեմատիկայից:

- Իմ ոչ բոլոր երգերում է, որ սիրո թեման կա, բայց գտնում եմ՝ առհասարակ սերը պետք է լինի ամեն ինչում, քանի որ այն շարժիչ ուժ է։ Առաջիկայում կարող եք սպասել թե՛ դուետներ, թե՛ ժանրային փոփոխություններ, քանի որ նախ ես սիրում եմ տարբեր ու նոր բաներ փորձել, բացի այդ թե՛ երեւակայությունս, թե՛ ձայնիս դիապազոնը թույլ են տալիս մշտապես նոր ու հետաքրքիր լինել իմ հանդիսատեսի եւ ունկնդիրների համար։ Հատկապես, որ ես եմ գրում երգերս, պահի տակ զգում եմ, թե ինչպես կարելի է ավելի խորը մատուցել, ինչ նոր քայլ անել։

- Ձեր վերջին երգը՝ «Ինչ էլ որ լինի»-ն ուժեղ կանանց մասին է, իսկ Դուք Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:

- Այո, միանշանակ:

- Քանի որ այս երգի բառերի հեղինակն էլ եք Դուք, երաժշտության հեղինակն էլ, սա նշանակո՞ւմ է, որ այն ամբողջությամբ արտահայտում է հենց Ձեր ներաշխարհը:

- Իմ երգերի 90 տոկոսը ամեն առումով արտահայտում է հենց ինձ, իմ ներաշխարհը, տեսանկյունը, ցանկություններս։ Շատ ուժեղ զգացմունքներ կա «Ինչ էլ որ լինի» երգի մեջ, շատ խորն եմ գրել, շատ եմ ցանկանում, որ կանանց մեծամասնությունը հասկանա՝ որքան ուժ, գույն եւ տեսակ կա իր մեջ, սկսի իրեն սիրել, լինի երջանիկ։ Այդպիսով մենք կկարողանանք ստեղծել այլ իրականություն մեր հասարակության մեջ։ Երբ կանայք կարողանան իրար օգնել, սիրել, ապա ամեն բան կընկնի իր տեղը, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ կինը երջանիկ է, գիտի իր տեղը եւ վստահ քայլում է առաջ։

- Ի դեպ, մենք գիտենք, որ Ձեր ամուսինը նույնպես ստեղծագործում է: Երբեւէ կլինե՞ն երգեր՝ Ձեր ամուսնու գրած բանաստեղծությունների հիման վրա:

- Իրականում, ամուսինս հաճախ իմ երգերի երաժշտության եւ խոսքերի գործում ներգրավված է լինում, իսկ իր գրած բանաստեղծությունների հիման վրա պարտադիր լինելու են երգեր, քանի որ շատ սիրուն է գրում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ոստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода