Iravunk.com | «Իրավունք»-ի խմբագրությունը շարունակում է ցավակցություններ ստանալ՝ Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ
Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին Խարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններ Շոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում «Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը Հոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա Հակոբյան Ինչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավ Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Վաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան Ձեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավին Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքին

«Իրավունք»-ի խմբագրությունը շարունակում է ցավակցություններ ստանալ՝ Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն

ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրությունը ստանում են ցավակցական հեռագրեր ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ մահվան կապակցությամբ. 

...............................................................

Խորը ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան մասին։ Հովհաննես Գալաջյանն ուներ բարձր մարդկային եւ մասնագիտական որակներ, ճանաչված էր եւ մեծ հարգանք էր վայելում լրագրողական համայնքում։ Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Գալաջյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը։

ՀԹԳՄ նախագահ՝ Հակոբ Ղազանչյան

...............................................................

Ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան մասին։ Անձամբ իմ եւ կնոջս` Անուշ Վարդանյանի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, հարազատներին, «Իրավունք» թերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին:

Հայաստանի Գրողների միության նախագահ`  Էդվարդ Միլիտոնյան

..............................................................

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ Հայկ Բաբուխանյանին ուղղված  իր գրությունում Կոպիրկինը նշում է. «Ընդունեք մեր խորը ցավակցությունները Ձեզ, հանգուցյալի մտերիմներին եւ «Իրավունք» թերթի կոլեկտիվին»:

..................................................................

Ցավակցում եմ ՍԻՄ-ին` Հ. Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար

Երջանիկ Ղազարյան

....................................................................

Խորապես ցավակցում եմ... Համբերություն հարազատներին։ Աստված հոգին լուսավորի...
 
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան
.............................................................................
Հովհաննես Գալաջյան, առաջներում շատ էինք վիճում (հիմնականում ազգայնականության հարցերով), ջղայնանում, բայց վերջին տարիների համահայկական աղետների ֆոնին մեր հին հակասությունները շատ անկարևոր դարձան։ Այն քիչ մարդկանցից էիր, ովքեր գիտակցում են աղետի իրական մասշտաբները։ Տե՛ր, ողորմեա։
 
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան
 
...............................................................
 
Ընդհամենը ժամեր առաջ մարդը «like» է դնում գրառմանդ…Յուրովի շփման ձեւ է դարձել այսօրվա սեւ օրերում՝ տեսնում ես, որ կարդացել է, հիշում ես, դու էլ իր մտքերի հետ ես ծանոթանում, մտահոգությունների, մեկ էլ հանկարծ… Վերջ, գնաց, ցավը սրտում, բարկացած, ամբողջ ապրածիցդ դժգոհ՝ քանզի «առ ոչինչ» սարքեցին մեր ապրածը, բառիս բուն իմաստով, ի ծնե ոչնչությունները, մարդկության թափթփուկները, խոտանը… Հովհաննես ջան, ինչ ասե՞ մ… Շատ ափսոս…
 
«Հա­յոց ազ­գա­յին գվար­դի­ա»-յի հիմնադիր, ռեժիսոր
Արշակ Զաքարյան
...........................................
 
Յուրաքանչյուր մարդ, եթե մի վայրկյան Ձեզ ճանաչած լինի, ապա միայն խորը ցավ ու վիտշ կապրեր այսօր Ձեր անժամանկ մահվան մասին: Մի լուսավոր Աստղ բացակայեց Հայոց երկրում... Աստված Ձեր Հոգին լուսավորի պարոն Գալաջյան ջան:
 
Միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Լիլիթ Մանասերյան
........................................
 
Վերջին անգամ վերելակում մի քանի բառ փոխանակեցինք ու շնորհակալություն հայտնելով եւ իր լայն ժպիտն ինձ պարգեւելով հեռացավ... Այդպես էլ մնաց իմ հուշերում՝ լայն ժպիտ պարգեւող ինքնաբավ խելացի մարդ... Հազարներից մեկն, ում սիրտը նույնպես չդիմացավ մեր դառը իրականությանը... Խորին ցավակցությունս եմ հայտնում յուրայիններին, մտերիմներին եւ «Իրավունք» թերթի խմբագրության ողջ կազմին...
 
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս
Ալլա Հակոբյան 
.........................................
 
Խորը վշտով տեղեկացանք, որ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գալաջյան ընտանիքին, հարազատներին և գործընկերներին անդառնալի կորստի կապակցությամբ։
 
ՀՀԿ Երիտասարդական կառույց
.....................................................

Ես տեսել եմ իրեն աշխատելիս՝ անձնուրաց, մեծ նվիրումով, իր առողջության հաշվին: Իսկական նվիրյալի  կերպար էր «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Միշտ պայքարի մեջ էր՝ ուզում էր ազատ տեսնել իր հայրենիքը՝ չարիքից, կեղծիքից, անարդարույթունից: Եվ կռվում էր: Միասին զորամասեր ենք այցելել՝ Բանակն իր համար սրբություն էր: Որպես լրագրող, վերլուծաբան անփոխարինելի էր՝ հանուն նպատակի չարչարվում էր, տքնում էր՝ ու կրկին ու միշտ իր առողջության հաշվին։ Ամեն բանի դիմացավ ու կարող էր դիմանալ, բայց իր մեծ սիրտն անգամ չդիմացավ Արցախի ողբերգությանը՝ իր հոգին ռադիոկայան էր, ուր հոսում, ուր հավաքվում  էին Արցախից եկող տագնապն ու լուրերը:

Համահայկական  գրողների  միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին։

Համահայկական  գրողների  միության նախագահ Աբգար Ափինյան

...................................................................................

Երեկ կյանքի 61-րդ տարում մահացել է անվանի լրագրող, մեր գործընկեր, «Իրավունք» թերթի երկարամյա խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
 
Իր մասնագիտական ճանապարհը սկսելով ՀՀ անկախության առաջին օրերից՝ Հովհաննես Գալաջյանն իր լրագրողական գործունեությունը ծավալել է մեր պետության համար ամենածանր ժամանակներում՝ իր ձեռքը դրած ժամանակի զարկերակին:
 
Հայաստանի ժուռնալիստների միութունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, նրա ընթերցողներին:
 
Հայաստանի Ժուռնալիստների միություն
..................................................................................................
 
Խոր ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի մահվան մասին։ Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պաշտոնեության բերում ենք մեր ցավակցություններն ու վշտակցությունը բարեհիշատակ Հովհաննես Գալաջյանի սգակիր հարազատներին ու թերթի խմբագրությանը։

Աղոթք ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնային օթեւաններում խաղաղություն ու հանգստություն պարգեւի հանգուցյալի հոգուն։ Այլեւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանիքի անդամներին ու հարազատներին եւ սգակիր բոլոր անձանց։

Վշտակից սիրով եւ աղոթքով`

Տ. Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն

.........................................................................................

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ,

իրավապաշտպան

Այսեր Իսայան

........................................................................................

Ցավակցական հեռագիր է ուղարկել Параллель Z տելեգրամ ալիքից, որտեղ նշվում է. «Ցավակցում ենք ՍԻՄ կուսակցությանը եւ հարգելի Հովհաննես Գալաջյանի բոլոր մտերիմներին: Երկնային արքայություն եւ պայծառ հիշատակ»:



Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկումՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода