Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին

«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»

Իրավական

Հայաստանյան իշխանությունը մինչեւ այսօր չի ներում այն արցախցիներին, որոնք, կորցնելով իրենց բնօրրանը, անհանգիստ` բռնի տեղահանված եւ դեռ տեղ չհասած իրենց հարազատների ճակատագրերով, սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց եւ մասնակցում էին տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Պարզվում է՝ դեկտեմբերի 4-ին տնից բերման է ենթարկվել քառօրյա եւ 44- օրյա պատերազմների մասնակից ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, որովհետեւ մոտ 75 օր առաջ մասնակցել է սեպտեմբերյան բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը՝ 23:00-00:00-ի միջակայքում դատարանը կայացրել է նրան մեկ ամսով կալանավորելու որոշում: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԵՐԷԱՆԻՑ, ով ճանաչում է Դավիթին դեռ Ասկերանից:

«Պատերազմի ժամանակ Դավիթին տեսա Ասկերանում: Նկատելի էր նրա մարտունակությունն ու մինչեւ վերջ գնալու վճռականությունը: Անընդունելի է անազատության մեջ նրա հայտնվելը: Ինչո՞ւմ է նա մեղադրվում, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր: Օր առաջ ազատություն եմ մաղթում Դավիթին», - ընդգծեց Հ. Պերբերէանը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Դավիթ Ավագյանի քրոջ՝ ՍՏԵԼԼԱ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Նա ասաց, որ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ եւ հետո՝ բազմաթիվ հադրութցիների են բերման ենթարկել. որոշներին կալանավորել են, որոշների նկատմամբ կիրառել են տնային կալանք:

«Ենթադրում էինք, որ Դավիթին էլ հանգիստ չեն թողնի, որովհետեւ կոնկրետ մեր համագյուղացիներից կան, որոնք 1-3 ամսով կալանավորվել են, կամ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք, այդ շարքում անչափահասներ էլ կան: Մեկին աշխատավայրից են բերման ենթարկել, մյուսին` հենց տնից, բայց ինչի՞ համար: Սեպտեմբերի 19-ի էսկալացիան տեւեց մեկ օր, բայց մինչեւ մարդիկ դուրս եկան Արցախից, բոլորս էինք անհանգիստ: Երեւանում գտնվող արցախցիներն էին հիմնականում փողոցում, որովհետեւ մեկի ծնողն էր կորել, լուր չուներ, մյուսը հարազատների համար էր մտահոգ, երրորդը կորցրել էր տուն ու բարեկամ: Բայց ոչինչ հաշվի չեն առնում, զոհվածի երեխայի էլ են կալանավորում, տան միակ աշխատողի էլ, Դավիթի պարագայում էլ ոչինչ հաշվի չառան», - պատմեց Դավիթի քույրը:

Ի դեպ, Դավիթ Ավագյանը ծնունդով Երեւանից է, բայց Հադրութում կորցրել է հայրական օջախը: Ստելլա Ավագյանից տեղեկացանք, որ Դավիթը քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին կամավոր է մեկնել առաջնագիծ: Նա առաջիններից է եղել, ով գնացել է  պատերազմ եւ մնացել մինչեւ վերջ:

«Դավիթն անցած տարի էլ մեկ ամսով կալանքի տակ էր: Երբ Ֆրանսիայի հրապարակում սկսվեցին ցույցերը, նա առաջիններից էր, ով կալանավորվեց, հետո «շարքով»-«կարգով» սկսեցին կալանավորել մյուսներին: Նա Արցախի համար ճակատագրական պահերին երբեք անտարբեր չի եղել եւ պայքարել է` ինչքան կարողացել է», - շեշտեց Ստելլա Ավագյանը:

Նշենք, որ Դավիթ Ավագյանը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրան բերման են ենթարկել այն ժամանակ, երբ տանը եղել է երեխաների հետ:

«Մի քանի անգամ ոստիկանությունից եկել են, իրեն են հարցրել, բայց տանը չի եղել: Իսկ դեկտեմբերի 4-ին եկել են, տեսել են, որ տանն է, երեխաներին ասել են՝ ձեր պապան հեսա հետ կգա, հանկարծ չմտածեք, թե չվախենաք ու տարել են: Բայց 8-13 տարեկան երեխաներ են, ամեն ինչ էլ լավ հասկանում են: Դավիթն էլ հետ չի եկել, արդեն գիշերվա կեսին դատարանը մեկամսյա կալանք կիրառեց», - ասաց Դավիթի քույրը:

Զրուցեցինք նաեւ Դավիթ Ավագյանի պաշտպանի՝ փաստաբան ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«Դավիթ Ավագյանին կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Պարզվում է՝ նա շուրջ երեք ամիս է հետախուզման մեջ է եղել, բայց այդ ընթացքում ընդամենը երկու անգամ են նրա բնակարան այցելել: Մի անգամ տան դուռը փակ է եղել, մի անգամ էլ կինն ասել է, որ տանը չէ, բայց որեւէ ծանուցում չկա, որտեղ ասվում է, թե Դավիթ Ավագյանը պետք է ներկայանա քննչական: Իսկ վերջին այցելության ժամանակ, հենց տնից են բերման ենթարկել», - մանրամասնեց փաստաբանը:

Հավելենք, որ «Իրավունքի» տեղեկություններով՝ Դավիթ Ավագյանի դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընդամենը մի տեսաձայնագրություն է, որտեղ տեսախցիկին մեջքով շրջված եւ ոստիկանին հարվածող չնույնականացված անձին նմանեցնում են Դավիթ Ավագյանի հետ: Ընդ որում՝ մինչեւ այսօր այդ ոստիկանի ինքնությունն էլ պարզված չէ. տուժող չկա, բայց էլ ում զրկեն ազատությունից, որոշել են: Եվ սա առաջին դեպքը չէ, թեպետ սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաներին մասնակցածներին ամիսներով կալանավորում են, այսպես ասած, զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, սակայն նախաքննական որեւէ գործողություն չեն անում: Հոդվածի անունը դնում են խուլիգանություն եւ ուղարկում դատարան: Ըստ էության, ստացվում է, որ գնդակը դատավորների դարպասում է. կդատեն` կդատեն, չեն դատի` չեն դատի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода