Iravunk.com | «Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը. Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Մարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. Սրբազան Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ Զաքարյան Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան Օսկանյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Մայիսի 10-ի աստղագուշակ Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը Բայրամովը մեկնել է Ղազախստան Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը. Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Հրապարակախոսություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Այն ներկայացնում ենք ստորև․

— Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա:

Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները:

Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար:

Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար:

Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով:

Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը:

Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը:

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը,— գրել է Աշոտյանը:



Մարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿարծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգըՈւկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The EconomistՀայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода