Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան

Երբ կարդացի այս տողերը, բակով մեկ գոռում էի…«Արմմոնո Plus»-ում անկեղծանում են

Մշակութային

«Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը մեկնարկեց` ժպիտներ ու արցունքներ քաղելով հանդիսատեսից եւ նրանց տեղափոխելով հեքիաթներից դեպի ցավալի իրականություն: Փառատոնին կարմիր գծով ուղեկցում է անկեղծությունը: Անկեղծ են բռնագաղթի ճանապարհ տեսած արցախցի փոքրիկների փայլող աչքերը` երեւանյան հանդիսատեսի շարքերում, անկեղծ էին հույզերն՝ ի հիշատակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի:

ՀԵՔԻԱԹԸ ԴԱՐՁԱՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ՝ 1988-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ  ՄԻՆՉԵՎ  2023-Ի ԲՌՆԱԳԱՂԹ

Փառատոնն ազդարարվեց նկարչուհի, հեքիաթասաց ՎԻԿՏՈՐԻԱ  ՌԻԵԴՈ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Լինում է, չի լինում» մանկական ինտերակտիվ մոնոներկայացմամբ, որին ներկա էին Արցախից բռնի տեղահանված երեխաներ։ Պարզվում է՝ Վ. Ռիդեո-Հովհաննիսյանն այս ժանրին սկսել է տիրապետել, երբ այցելելով հիվանդանոցներ՝ հեքիաթներ է պատմել 1988-ի երկրաշարժից փրկված երեխաներին: Եվ, ցավոք, այս յուրատեսակ մանկական հոգեթերապիան անհրաժեշտ դարձավ նաեւ հիմա՝ ավելի քան երեք տասնամյակ անց, որպեսզի գոնե մեկ ժամով արցախցի փոքրիկներին վերադարձվի իրենց անամպ մանկությունը, ի վերջո, հեքիաթ նվիրի նրանց: Անխոս, այն հաջողվեց, որովհետեւ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի եւ փոքրիկ հանդիսատեսի հետ ջերմ հաղորդակցությունն ուղղակի ֆանտաստիկ էր, ինչը զարմացրեց ու հիացրեց նաեւ ծնողներին:

«ԵՐԲ ՏԵՍԱ ԱՅՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՍԱ ՀՐԱԺԵՇՏ Է...»

Իսկ Արմեն Քուշկյանի դերակատարմամբ՝ «Համլետի երազները» մոնոներկայացումը՝ նվիրված էր բեմադրիչի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: Այն բեմադրիչի վերջին աշխատանքն էր: Ներկայացման գործողությունները ծավալվում են գերեզմանափոսում, որտեղ հայտնվել է Համլետը: Հերոսն, ասես, երկխոսում է մահացածների հետ, բանավիճում, տալիս հարցեր, որոնց պատասխանները չի ստանում: Ներկայացումից հետո՝ հուզվեց եւ Շահվերդյանի ընտանիքի անդամներին էլ հուզեց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ  ՄԽԻԹԱՐՅԱՆՆ իր սրտի խոսքով:

«Այս պիեսը շատ է բեմադրվել, որովհետեւ տիկին Նինա Մազուրի լավագույն գործերից է: Նույնիսկ մեր փառատոնի շրջանակում այն մի քանի անգամ ներկայացվել է: Երբ ես տեսա այս ներկայացումն առաջնախաղի ժամանակ, հասկացա, որ սա հրաժեշտ է... Այս պիեսն իրականում ուրիշ կերպ է ավարտվում, հերոսը հարց է տալիս՝ սա ո՞ւմ գերեզմանն է: Հենց առաջնախաղի ժամանակ զգացի, թե ինչ նկատի ուներ Վահե Սուրենիչը: Չգիտեմ՝ երեւի ամեն մեկս ի վերուստ պետք է զգանք կամ գիտակցենք, որ մեր այստեղի կյանքը շուտով պետք է ավարտվի, եւ պետք է անցնենք ուրիշ կյանք, ուրիշ փուլ…», - ասաց Մ. Մխիթարյանը:

«Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենն անկեղծանալով` հիշեց նաեւ իր մորը՝ հայտնի թատերագետ, լուսահոգի Մարգարիտա Յախոնտովային: 

«Մայրս եւ Վահե Սուրենիչը երկար-երկար տարիներ շատ մտերիմ ընկերներ էին: Վահե Սուրենիչը պետք է մեկներ Միացյալ Նահանգներ, ժամանակի խնդիր ուներ, բայց մայրս պնդում էր, որ մեկնելուց առաջ անպայման մտնի մեր տուն ու հրաժեշտ տա իրեն: Այնպես ստացվեց, որ դա եղավ իրենց վերջին հանդիպումը: Հետո, երբ այս ներկայացումը բեմադրեց Վահե Սուրենիչը, ես նույն զգացողությունն ունեցա», - արցունքները զսպելով՝ նշեց Մ. Մխիթարյանը եւ ընդգծեց, որ իր համար պատիվ էր Վահե Շահվերդյանին հրավիրել ռուսական թատրոն, որպեսզի ներկայացում բեմադրի:

«ԵՍ ԱՅԼԵՎՍ ՀԱՐՑԵՐ ՉՈՒՆԵՄ… ԱՐԴԵՆ ԵՍ ԳԻՏԵՄ` ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԳԵՐԵԶՄԱՆԸ…»

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ եւս շատ անկեղծորեն ասաց, որ ամեն անգամ, երբ «Համլետի երազներ» ներկայացումից առաջ փորձ է անում, իրեն մենակ ու անօգնական է զգում:

«Նույնիսկ չեք պատկերացնի, երբ բեմում եմ, չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե սխալ, որովհետեւ չկա այն մարդը, ով ինձ ուղղորդում էր եւ ասում՝ որն է ճիշտն ու սխալը: Այս ներկայացումը իր ծննդյան պատմությունն ունի: Այն շատ հետաքրքիր է այն առումով, որ Նինա Մազուրն ինձ ուղարկել էր նամակ՝ առաջարկելով, որ բեմադրենք իր «Մերկուցիո» մոնոպիեսը: Ես ցույց տվեցի Վահե Սուրենիչին, եւ նա ասաց, որ եթե Շեքսպիր, ուրեմն՝ կա՛մ Յագո պետք է բեմադրենք, կա՛մ` Համլետ: Ասացի, որ Համլետի մասին ունի պիես, կարդաց եւ ազդարարեց՝ դե ինչ, սկսում ենք Շեքսպիր: Շատ երկար էինք փնտրում, թե որտեղ է կատարվում գործողությունը, ինչպես է կատարվում: Ասում էի, եթե Համլետի երազն է, եկեք բարձեր դնենք բեմում, Վահե Սուրենիչն ասաց՝ անհետաքրքիր կլինի: Չհասկացա, թե ինչպես ստացվեց, բայց փորձերի ընթացքում վարպետը լուծումը գտավ: Ամբողջ գործողությունը գերեզմանափոսում է տեղի ունենում, որտեղ հայտնվել է Համլետը՝ այդ ընթացքում մահացածների տապանաքարերի հետ», - մանրամասնեց Քուշկյանը:

Դերասանը նաեւ այլ փակագծեր բացեց՝ ասելով, որ ըստ նախնական փորձերի, Համլետն այդ քարերը պետք է հավաքեր իր վրա եւ կորեր քարերի մեջ. «Բայց տեխնիկապես ես դա չկարողացա հաղթահարել, եւ վարպետս այլ տեսակ լուծում գտավ ինձ համար: Ի դեպ, ինչպես արդեն նշեց Մարիաննա Մխիթարյանը, ներկայացման ավարտն ուրիշ է, օրիգինալում ասվում է՝ ո՞ւմ համար է այս գերեզմանը: Մինչեւ Վահե Սուրենիչի հետ պատահած դեպքը ես ներկայացման շատ դրվագների հետ համաձայն չէի ու չէի հասկանում, դժվարությամբ էի մոտենում, այսպես ասած, բանալիներն ամբողջությամբ չէի գտել: Բայց այդ դեպքից հետո՝ այս ներկայացումն ինձ համար դարձավ լիովին հասկանալի, եւ ես այլեւս հարցեր չունեմ.  ներկայացման ավարտը փոխեցի՝ իմ կերտած հերոսը չի հարցնում, թե ում գերեզմանն է, այլ ասում է՝ արդեն ես գիտեմ` ում համար է այս գերեզմանը…»:

«ԵՐԲ ԿԱՐԴԱՑԻ ԱՅՍ ՏՈՂԵՐԸ, ԲԱԿՈՎ ՄԵԿ ԳՈՌՈՒՄ ԷԻ…»

Արմեն Քուշկյանը հիշելով իր վարպետին՝ Վահե Շահվերդյանին, ասաց, որ ովքեր աշխատել են նրա հետ, երջանիկ մարդիկ են, ինքն էլ այդ բախտավորներից է:

«Երբ 22 տարեկանում եկա ընդունվելու Թատերական ինստիտուտ, չգիտեի՝ ով է Վահե Շահվերդյանը: Ընդամենը եկել էի իմ երազանքի հետեւից  ու մտել քննության: Իմ առաջ մի պապիկ էր նստած, չգիտեի, որ ինքն է կուրս հավաքում: Երբ վերջին քննությունն էր, ճիշտ է, անվճար էի ընդունվում, բայց հարցազրույցի ժամանակ ասացի՝ գիտեք, եթե ինձ անվճար չընդունեք, իմ ամբողջ կյանքը բանվորության մեջ կանցի: Վահե Սուրենիչը ժպտաց եւ ասաց՝ տղա ջան, այդպես մի ասա, ես շուտ հուզվող եմ: Քննությունը տվեցի, անվճար ընդունվեցի եւ գնացի գյուղ, այդ ժամանակ կով էի պահում, պետք էր խոտ հավաքել ձմեռվա համար, ձեռքի  հետ էլ կարդում էի Վարդուհի Վարդերեսյանի «Կյանքի հեքիաթը» գիրքը: Այնտեղ այսպիսի տող կար. «Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ինձ հետ բեմադրեց...»: Երբ կարդացի այս տողերը, բակով մեկ գոռում էի՝ ժողովո՜ւրդ, իմ ուսուցիչը Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Համենայնդեպս, այդ ժամանակ այդպես էի չափում նրա մեծությունը», - պատմեց Քուշկյանը:

Անդրադառնալով ուսանողական տարիներին՝ Արմեն Քուշկյանը շեշտեց. «Երբ թատրոններով պտտվում էինք եւ շատ ներկայացումներ էինք դիտում, ինչ-որ բան հավանում էինք, ինչ-որ բան՝ ոչ, որովհետեւ այդ տարիքում թատրոն չգիտես, դու կողմնորոշվում ես քո զգացողություններով, թե ինչն է ազդում քեզ վրա, ինչն է դուր գալիս, ինչն է հուզում: Եվ երբ տեսա «Ծիրանի ծառ» ու «Հին աստվածները» ներկայացումները, հասկացա, որ իմ թատրոնը շահվերդյանական թատրոնն է: Ես չէի կարողանում դուրս գալ դահլիճից` այդ տեսակ մտածողություն, այդ տեսակ հանճարեղ լուծումներ տեսնելով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода