Iravunk.com | Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»
Հայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ Միրզոյան ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասին Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով ՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. Թովմասյան Հիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞... Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում ԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացել Հոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ Գալստյան

Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»

Մշակութային

 «Իրավունքն» անդրադարձել էր, որ Մոսկվայում 15-րդ անգամ անցկացվել է մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին է ներկայացվել 17 բեմականացում։ Փառատոնին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ եւ արժանացել դիպլոմի: Ներկայացումը տեղի է ունեցել Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում: Այս մասին զրուցել ենք ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Պարոն Սարգսյան, ի՞նչ տպավորություններով վերադարձաք SOLO փառատոնից:

— Փառատոնը շատ լավ էին կազմակերպել, եւ Մոսկվայից վերադարձանք լավ տպավորություններով: Ամեն ինչում օժանդակում էին: Հնարավորություն էին ստեղծում, որ արտիստը, դերակատարը, դերասանուհին որեւէ խնդիր չունենա: Ներկայացման համար շատ գեղեցիկ մեխանիզմ կար սարքած: Մեր բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համաբարձումյանը, շատ հետաքրքիր ձեւավորում էր արել, սակայն այդ դեկորացիան չտարանք Մոսկվա: Մեր փոխտնօրենը, որը նաեւ այդ գործով մասնագետ է, Մոսկվայում մի քանի օրում պատրաստել տվեց նորը:

Հանդիսատեսի կողմից ինչպե՞ս ընդունվեց ներկայացումը:

— Ներկայացումն անցավ բրավոներով, ծաղկեփնջերով:

Ներկա պահին Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են: Մոսկվայի մշակութային ասպարեզում լարվածություն Դուք նկատեցի՞ք այս համատեքստում:

— Բացարձակապես չէր զգացվում, որ քաղաքական, միջպետական կամ միջազգային առումով հայերի եւ ռուսների միջեւ լարվածություն կա: Ամեն ինչ հարթ էր, բարիդրացիական, կամեցողական: Ամեն ինչ անում էին, որպեսզի մենք խնդիր չունենանք: Ներկայացումից առաջ եւ հետո շատ գեղեցիկ հյուրասիրություն կազմակերպեցին, շնորհավորեցին, լավ խոսքեր ասացին եւ լավագույն ցանկություններով ճանապարհեցին մեզ:

Քանի որ ոչ բոլորն ունեն հնարավորություն դիտելու Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը, եկեք անդրադառնանք սյուժեին, ո՞րն էր ներկայացման հիմնական ասելիքը:

— Շատերը գիտեն Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը: Այդ պիեսում հրեաների ազգային խնդիրը կա: Շեքսպիրի ժամանակից սկսած մինչեւ հիմա էլ հրեաները ազգային խնդիրներ ունեն միջազգային հանրության հետ: Ինչ- որ տեղ հրեաներին քարկոծում են, չեն սիրում: «Վենետիկի վաճառական»-ում դա շատ ընդգծված է արվում: Ըստ երեւույթին, Շեքսպիրն ինքն էլ չի սիրել հրեաներին եւ անընդհատ նրանց ազգային արժանապատվությունն է ոտնահարել իր պիեսներում: Պիեսը Վենետիկի վաշխառուի մասին չէ, այլ՝ Վենետիկի մեծահարուստ իշխանավորների մասին է: Մենք մեր պիեսում շեշտը դրել էինք մարդու ազգային արժանապատվության ոտնահարման եւ դրա հանդեպ նրա կատարած գործողությունների, ավելի կոնկրետ՝ նրա վրեժխնդրության վրա: Դրա համար է Շերլոկը Աստծո առաջ խոստովանում՝ ասելով, որ ես ոչ թե շահն եմ հետապնդել, որպեսզի այդ տոկոսներից շահ ստանամ, այլ վիրավորանքների, հալածանքների դիմաց վրեժխնդրությունը: Որովհետեւ այն ժամանակներում Եվրոպայի մեծ քաղաքներում եղել են կենտրոններ, որտեղից հրեաներին թույլ են տվել դուրս գալ՝ միայն այն պայմանով, որ կարմիր գույնի գլխարկ պետք է կրեին հասարակության մեջ դուրս գալու համար, որպեսզի մարդիկ իմանան հրեա է, որ կարողանան նրան ե՛ւ անպատվեն, ե՛ւ թքեն վրան: Ահա այս ազգային արժանապատվության ոտնահարման խնդիրը մեր մոնոներկայացման մեջ մենք սրել էինք: Սամվել Խալաթյանն, իհարկե, Շեքսպիրի նյութն ընդունելով՝ գրել էր նոր, հրաշալի պիես: Նույնիսկ, երբ ես ժամանակին Վահե Շահվերդյանի մոտ կարդացի պիեսը, ասաց՝ «Մայի՛ս, այս պիեսը մի՞թե Սամվելն է գրել, կարծես, Շեքսպիրը գրած լինի»: Ի պատիվ փառատոնի կազմակերպիչների՝ պետք է նշեմ, որ թարգամությունն էլ էր շատ լավ արված: Ի դեպ, թարգմանությունը կատարվել էր Երեւանում:

Չե՞ք կարծում, որ թեման շատ արդիական է: Հատկապես հիմա, երբ կրկին սրվել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը, եւ արաբները կոտորում են հրեաներին, հրեաներն էլ՝ նրանց, իսկ աշխարհում տիրում է քաոսը:

 — Այո, շատ արդիական է: Մոսկվայում ապրող ազգությամբ հրեա ժողովրդական արտիստ Շեյնինը, նայելով ներկայացումը, շատ ոգեւորված ասաց՝ տպավորությունն այնպիսին էր, որ դուք երեկ տեսել եք Իսրայելում տեղի ունեցող դեպքերը եւ դրա հիման վրա գրել եք այդ պիեսն ու այսօր պատրաստ ներկայացում եք բերել: Ի դեպ, Սամվել Խալաթյանը պիեսի մեջ մտցրել է ոչ միայն այն վաշխառու Շայլոկին, որը 4-5 հարյուր տարի առաջ Վենետիկում տոկոսներով հարստացել է, այլ այսօրվա Շայլոկին, այսօրվա օլիգարխին, բանկիրին եւ բանդիտին, որոնց մեջ անընդհատ գնում է վիճաբանություն: Եվ այսօրվա օլիգարխը նրան ասում է՝ «Ինչ ես դու՝ թշվառ վաշխառու, կոպեկներ հաշվող, քեզ հարուստ ես երեւակայում, նայիր շուրջդ, քո ինչի՞ն է պետք այդ փուչ Անտոնիոյի մեկ ֆունտ միսը: Բացիր երախդ, կուլ տուր սրան, կուլ տուր նրան, հարստացիր: Ոսկին ազգ չունի, ոսկին հավատք չունի, երբ դատն արդեն տեղի է ունեցել»: Շայլոկն իր լոմբարդում նստած` խորհում է եւ մատնացույց է անում իրեր, որոնց դիմաց գրավ է դրված, ասելով՝ «Տեսեք սա մի գոհարազարդ շրջանակ է, որի մեջ եղել է այդ մարդու սիրելիի նկարը: Եվ ինքն այդ սերը արհամարհելով, բերել ու իր սիրելիի պատկերը շրջանակով դրել է լոմբարդում՝ տոկոսով փող վերցնելու համար: Մյուսը` ոսկե փոքրիկ սափոր է, որն ընդամենն աճյունասափոր է: Իսկ մարդը իր հոր աճյունասափորը բերել, գրավ է դրել իր պարտքի դիմաց»: Եվ հետո, երբ Շայլոկը փորձում է կշռել իրերը, ասում է՝ տեսնենք մի ֆունտ քաշ ունի՞…Նկարը, որը դնում է կշեռքի վրա, շրջանակը ծանր է լինում, ասում է՝ տեսեք հարստությունն ավելի թանկ է, քան նրա սերը, կարոտը հրկեզ: Աճյունասափորը դնում է ու տեսնում, որ բոլորովին քաշ չունի, եւ աճյունասափորի տիրոջն ասում է՝ «Հարգարժան պարոն, տես, որ քո հոր աճյունը անգամ մեկ ֆունտ քաշ չունի»: Պիեսում տեղ կա, որտեղ հեղինակը նաեւ ավելացրել է հայերի ազգային արժանապատվության թեման:

Կմանրամասնե՞ք, թե պիեսում ինչ է ասված հայերի ազգային արժանապատվության մասին:

— Լոմբարդի իրերի մեջ նաեւ կա մի ձեռնափայտ: Ասում է՝ սա էլ մի հայ պանդուխտի ձեռնափայտ է: Մի օր այդ հայը իմ դուռն էր եկել: Նա աղքատ, թշվառ, անտուն մարդ էր: Մրմնջում էր հին տխուր երգեր ու անընդհատ իր դժբախտ բախտն էր անիծում: Իր հայրենիքի կարոտով անմար նա որոշել էր տուն վերադառնալ: Եվ ցուպն էր թողնում գրավի դիմաց: Ես նրան ասացի` ուրիշ թանկ բան չունե՞ս: Նա ասաց՝ կարոտս է ամենաթանկը: Հայի կարոտը՝ հրեա՛, դու չես կարող հասկանալ: Դա չի կշռի անգամ սուլթանի թախտը: Ես նրան ասացի՝ տուր ինձ կարոտդ, եւ ես մուրհակը կգրեմ: Եվ գիտե՞ք հայն ինչ արեց: Այս գավազանը շպրտեց իմ դեմ եւ հպարտորեն դուրս ելավ փողոց: Ես նրան ասացի՝ արի քո ցուպը վերցրու, երկար ճանապարհ ես գնալու, ինչի՞ն ես հենվելու: Բայց նա դարձավ ինձ եւ ցավոտ ասաց՝ սերս մի թեւս է, կարոտս՝ մյուս: Կճախրեմ դեպի երկիրն իմ քարոտ: Այս պիեսում ազգային արժանապատվության, վրեժխնդրության, հայի, պանդխտության եւ նաեւ, կարելի է ասել, Եղեռնի թեմա կա: Եվ պիսեի ասելիքը սա էր, որը հանդիսատեսը շատ լավ հասկացավ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանԺամը` 16:00-ին Հայկ Բաբուխանյանն ուղիղ եթերում կանդրադառնա ստեղծված իրավիճակինՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода