Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան

Մեր Եկեղեցին, մեր Սրբազան Հայրերը, հոգեւոր սպասավորները կանգնած են լուրջ պատասխանատվության առջեւ. Ամենայն Հայոց կաթողիկոս

Հասարակություն
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Հոգեշնորհ Տ. Կորյուն ծայրագույն վարդապետ Բաղդասարյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը:
 
Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ներկայացուցիչներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմից, Իրաքի եւ Վիրահայոց թեմերից։
 
Նախորդ օրն առավոտյան Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:
 
Մինչ Սուրբ Պատարագը բաց խորանի առջև կատարվեց ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրաքից եւ Վրաստանից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ:
 
Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվեց սրբազան Խորհուրդը: Առընթերականերն էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խարտավիլակն էր Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:
 
Պատարագի սրբազան արարողության ընթացքում «Աստվածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո՝ վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից: Այնուհետեւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն եւ Կիրակոս վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:
Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:
 
Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց հավատավոր ժողովրդին եւ նորաօծ եպիսկոպոսներին՝ ի մասնավորի ընդծելով. «Այսօր վերստին աղոթքը Մեր շուրթերին Ադրբեջանի ռազմական ոճրագործությունների եւ Արցախի հայաթափման պատճառով լրջագույն մարտահրավերների դիմագրավող մեր հայրենիքի եւ ժողովրդի համար՝ Ամենակալ Տիրոջ բարեխնամ կամոք ու ողորմությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում… Բոլորիս հայցով ու աղոթքով եպիսկոպոսացյալ մեր եկեղեցականները երկնառաք շնորհներ ստացան՝ լինելու հոգեւոր տեսուչը հավատացյալների, մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետության եւ սրբազան ավանդության պահպանողն ու փոխանցողը, նախանձախնդիր՝ մեր ժողովրդի աստվածասիրության ու հավատքի զորացման։ Իր ծառայության մեջ եպիսկոպոսը կոչված է նմանվելու Քրիստոսին եւ իր վրա վերցնելու Տիրոջ քաղցր լուծը, իր հավատավոր կյանքով ու գործերով օրինակ լինելու հավատացյալներին։ «Նմանվեք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին»,- պատվիրում է Սուրբ Պողոս առաքյալը։ Տիրոջը նմանվելու կոչումն ու ձգտումը Եկեղեցու սպասավորների համար ակունք են զորության՝ մշտարթուն քաջ հովիվ լինելու, հավատացյալներին Քրիստոսով փրկության առաջնորդելու։ Այսպիսի հանձնառությամբ սպասավորության է հորդորում առաքյալը՝ ասելով. «Արածեցրեք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված» (Ա Պետ. 5.2)»։
 
Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ այս գիտակցությամբ զորացյալ, պատմության ընթացքում, եպիսկոպոսների քաջեռանդ առաջնորդությամբ հայրենիքում եւ սփյուռքի տարբեր համայնքներում զորացել է հայոց հոգեւոր կյանքը, զարգացել մշակույթն ու դպրությունը, անխաթար պահպանվել ազգային ինքնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ այսօր էլ Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, իրեն հանձնված հոտի հանդեպ պատասխանատվությամբ, անհոգնաբեկ ջանքեր է գործադրում, որպեսզի հայ ժողովուրդը հավատարիմ մնա մեր հայրերի սուրբ հավատքին եւ իր կյանքը խարսխի քրիստոնեական արժեքների վրա։
 
«Ներկայիս, երբ Արցախի հայաթափման հետեւանքով մեր ազգը գտնվում է լուրջ հիմնախնդիրների հանդիման, մեր Եկեղեցին, մեր Սրբազան Հայրերը, հոգեւոր սպասավորները կանգնած են լուրջ պատասխանատվության առջեւ՝ նախանձախնդրությամբ իրենց կարեւոր նպաստը բերելու Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու աշխատանքներին, մխիթարելու ցավի ու նեղությունների մեջ գտնվող մեր քույրերին ու եղբայրներին»,-ասաց Հայոց Հայրապետը՝ ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին եւ անդրադառնալով նորաօծ Սրբազանների տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը։
 
Այնուհետեւ դիմելով նորաօծ եպիսկոպոսներին՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որպեսզի ամրանան Սուրբ Հոգու առատաբուխ շնորհներով, երանելի Սուրբ Հայրերի նմանողությամբ պատրաստ լինեն վերցնելու իրենց խաչը եւ հետեւելու մեր Տիրոջը։
 
«Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, ծառայեք եւ գործեք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրինակով, որպեսզի ձեր սպասավորությամբ Քրիստոսի սերը զորանա հայոց կյանքում, եւ միասիրտ ու միակամ լինի մեր ժողովուրդը։ Մեր նախնյաց պես արթուն պահապանը եղեք հոգեւոր եւ ազգային մեր արժեքների ու սրբությունների, առաջնորդեք մեր ժողովրդին աստվածապատվեր շավիղներով, հայրենիքի լուսավոր ու ապահով գալիքը կերտելու տեսլականով։ Հայրենյաց համար այս բարդ շրջանում, երբ մեր ժողովուրդը եւ պետությունը ծանր փորձությունների միջով են անցնում, շարունակեք ձեր բարի ջանքերը՝ մեր ժողովրդի զավակներին քաջալերելու եւ գոտեպնդելու, ազգի կարողություններն ու հնարավորությունները նպատակաուղղելու հայրենիքի հիմնախնդիրների հաղթահարմանը, սփոփելու եւ ըստ ամենայնի սատարելու բռնագաղթյալ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Այսպիսի հանձնառությունների ու ծառայասիրության մեջ պիտի դրսեւորվեն առ Քրիստոս մեր հավատը եւ հայրենասիրությունը»,-ընդգծեց Նորին Սրբությունը՝ մաղթելով, որ նորաօծ Սրբազանների ծառայությունը զարդարվի բարի իրագործումներով՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու։
 
Հայրապետական պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եկեղեցականաց դասը, մոտենալով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն եւ Կիրակոս Սրբազաններին, համբուրեցին նրանց աջը եւ ճակատը` ստանալով նրանցից առաջին եպիսկոպոսական «Ողջույնը», եւ շնորհավորեցին ձեռնադրության ու օծման առիթով: Սուրբ Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ նորընծաներին Խորանի առջեւ շնորհավորեց նաեւ հավատավոր ժողովուրդը:
 
Հաջորդ օրը նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները.
 
Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը՝ Սուրբ Գայանե վանքում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 9:00:
 
Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30:
 
Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը՝ Սուրբ Հռիփսիմե վանքում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:00:
 
Գերաշնորհ Տ. Կորյուն եպիսկոպոսը Բաղդասարյանը՝ Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30:
 
Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը՝ Սուրբ Շողակաթ վանքում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:00:


Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода