Iravunk.com | Անջու*ուլ ղեկավարը` մաչոների ակումբում
Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ) Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում Ամաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին Բրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան Այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ «Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր Գյուրջինյանին Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Իսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասին

Անջու*ուլ ղեկավարը` մաչոների ակումբում

Հրապարակախոսություն

Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 7-րդ)

Որքան էլ թերահավատ լինեք, իրականում քաղաքականությունը հնարավոր չէ դիտարկել առանց բարոյականության: Բազմաթիվ են այն պատմական օրինակները, թե ինչպես են զոհաբերվում բարոյական նորմերը հանուն նեղ անձնական, քաղաքական շահերի: Սակայն քիչ չեն նաև այն դրվագները, թե ինչպես են բարոյական ուղենիշները պահում ոչ միայն առանձին գործիչներին, այլև ժողովուրդներին պատմության ճիշտ կողմում և համաշխարհային քաղաքականության երեսին:

Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերություններում տեսանելի է առնվազն երկու սկզբունքային դրսևորում.
1. Քաղաքական արդյունքներ են գրանցվում թե բարոյականության հաշվին, թե բարոյականության շնորհիվ:
2. Եթե բարոյականության վրայով անցնելն ավելի շատ առանձին անհատների ամբիցիաների և շահերի բավարարման մեթոդ է, ապա բարոյական նորմերի պահպանումը, արժեքներին հավատարիմ մնալն ավելի բնորոշ է հասարակություններին, որոնց շնորհիվ ժողովուրդները պահպանվում են՝ որպես քաղաքական սուբյեկտներ:

Ահա հենց այսպիսի բախում է այսօր Հայաստանում, որտեղ իշխանությունը պահելու համար փաշինյանական ոհմակը հետևողականորեն տրորում է և քանդում անգամ ամենատարրական բարոյական նորմերը, մյուս կողմից` հայ ժողովուրդն է, որի միակ փրկությունն այս իրավիճակում ազգի հավաքական բարոյականի վերաիմաստավորումն է և դրա շուրջ մոբիլիզացիան:

Թե ինչ տարրերից բաղկացած պետք է լինի 21-րդ դարում հայի բարոյականության փրկօղակը, կներկայացնեմ POSTNIKOL շարքի հաջորդ հոդվածում, իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ գործող ոհմակի ղեկավարի մի կարևոր հիվանդությանը, որը ճակատագրական ազդեցություն է թողնում մինչև այսօր Հայաստանի և Արցախի վրա:

Սովորաբար ցանկացած ղեկավար կառավարման Օլիմպոսին հասնելու և այն պահելու երկու հիմնական մոտիվացիա, շարժիչ ուժ է ունենում` անկախ պատմական ժամանակահատվածից և աշխարհագրությունից: Այդ երկու շարժիչ ուժերն են իշխանությունը և փառքը:

Պատահական չէ, որ մարդկության պատմական, հոգևոր, մշակութային ժառանգության մի զգալի մասն առաջացել և հասել է մեր օրեր հենց տարաբնույթ ղեկավարների փառքի ծարավին հագուրդ տալու համար. եգիպտական բուրգերից՝ մինչև Կոլիզեյ, Վերսալից՝ մինչև հռոմեական տաճարներ, և այլն:

2018-ի ապրիլ-մայիսից Փաշինյանը ստացավ այդ բաղձալի փաթեթը` անսահման իշխանություն և շլացուցիչ փառք, որը դրսևորվում էր ոչ միայն ներքնաշորերի վրա հայտնված հայտնի սիլուետով, այլև միջազգային մամուլի գլխագրերով և Հայաստանում ի հայտ եկած «հեղափոխական ուռոդիկի» նկատմամբ համաշխարհային հանդիսատեսի զարմանք-հրճվանքով:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը, կորցնելով իր փառքը, պիտի հրաժարվեր նաև իշխանությունից, քանզի անդառնալի կորսված էր այլևս իր հեղինակության քաղաքական ամբողջականությունը:

Սակայն չարաբաստիկ կապիտուլյացիայից առ այսօր նրա պայքարն իշխանությունը պահելու համար ստացավ ամենաայլանդակ դրսևորումները, որպես «փառքի ամպուտացիայից» հետո մի ոտքի վրա մնացած մարդու բարդույթ: Իսկ ամպուտացված փառքը ցավում է ֆանտոմային ցավերով, հեղափոխական «համաժողովրդավարական սիրո» սպեղանին կեղտոտվեց և պոկվեց` կրկին մերկացնելով մանկապատանեկան բարդույթները և սիրված լինելու չբավարարված պահանջարկը:

Փառքի վերացումը նա փորձում է կոմպենսացնել տարբեր ձևերով, նախևառաջ՝ մաքսիմալ մեծացնելով իր իշխանության «ոտքը», ինչը միայն խորացնում է ներքին տվայտանքները, քանզի որքան էլ երկարում է նրա իշխանությունը, այն չի բերում փառասիրության բավարարման: Սա է պատճառը, որ Փաշինյանի քաղաքական այլասերումը հանգում է Կալիգուլայի բանաձևին. «թող ատեն, միայն թե վախենան»:

Նա հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը, և այս խնդրի լուծմանն է միտված հանրային սիրո բեմադրված տեսարաններով Փաշինյանի իմիջը պրոթեզավորելու օպերացիան: Բայց որքան էլ նա և իր ոհմակը շարունակաբար բեմադրի «ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ» ցածրակարգ ներկայացումները, ինչպես ֆրանսիացիներն են ասում` «կարելի է գնել կնոջը, բայց ոչ իր սերը»:

Անդառնալի անփառունակության տառապանքները չեն կարող քողարկվել նաև «աննախադեպության» նոպաներով, երկրի «կադաստրի վկայական վերջապես ունենալու» զառանցանքը, «խաղաղության դարաշրջանի» ցնորքը, «Հայկական խաչմերուկի» հեքիաթը, «30 տարվա մեջ ամենաբարձր, ամենակլոր, ամենահաստ, ամենաթանկ, ամենայուղոտ» ոճի անոնսները:

Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):

Այդքանից հետո նրան մի բան է մնում. անել այն, ինչ անում էին իրենց հարգող, գոնե սեփական պատիվը մինչև վերջ գետնով չտված գործիչները. Հաննիբալ, Կլեոպատրա, Ներոն, և այլն (անշուշտ, 21-րդ դարում` քաղաքական իմաստով):

Կարելի է, օրինակ, խարակիրի անել Հակարիի կամրջին` համ էֆեկտիվ կլինի, համ` էֆեկտային:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.09.2023



Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿարծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգըՈւկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The EconomistՀայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода