Iravunk.com | «Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար»
Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասին Հայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ Միրզոյան ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասին Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով ՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. Թովմասյան Հիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞... Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում ԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացել

«Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար»

Հրապարակախոսություն

Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարևորագույն ֆենոմեն է ամոթը:

Անհատի ամբողջականությունը, էթիկական կոորդինատները, հանրային պահվածքը, կարմիր գծերը, սեփական սխալները շտկելու ցանկությունը և կարողությունը ոչնչացնելու, քանդելու, ապամոնտաժելու համար նրան «անամոթ» սարքելը, անամոթությունը որպես նոր «ճիշտ» սերմանելը մարդուն կառավարելի դարձնելու լրջագույն գործիքն է:

Ճիշտ նույն մեխանիզմները գործի են դրվել հայ ժողովրդին հավաքական բարոյականությունից և արժանապատվությունից կտրելու, հնագույն ազգից նորագույն «անբարոյական» սինթեզելու համար:

Ամոթը երկու կարևորագույն ֆունկցիա է կատարում.

Ամոթ ունենալը նշանակում է գիտակցել, որ ինչ-որ բան այնպես չի արվել, որ կա ունիվերսալ-ընդունելի ճիշտ, որի համեմատ ստեղծված իրավիճակը սխալ է: Ամոթ ունենալը հոմանիշ է սխալը գիտակցելու՝ լինի դա խոսք, գործողություն, իրավիճակ և այլն:

Ամոթ զգալը նշանակում է դիսկոմֆորտ ունենալ, չհարմարվել այդ պահի իրականությանը, չհամակերպվել, չհանդուրժել, չընդունել:

Ամոթ զգալը սխալը չկրկնելու, սխալը շտկելու, սխալն ուղղելու առաջին քայլն է:

Հայ ժողովրդից կերտելով հավաքական անամոթության հանրույթ` մեզ զրկում են աղետալի վիճակը գիտակցելու և այն փոխելու հնարավորությունից:

Ինչպե՞ս է դա արվում:

Նախկինում պարտված ազգ լինելն ամոթ էր – հիմա մեզ փորձում են «համակերպացնել» դրան:

Նախկինում դավաճանված լինելը և դավաճանին չպատժելն ամոթ էր – հիմա մեզ համոզում են, որ դա նորմալ է:

Նախկինում հարազատ օջախը թշնամուն հանձնելն ամոթ էր – հիմա Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում:

Նախկինում հայրենակցիդ սովամահության բրախելն ամոթ էր – հիմա կարելի է էժան շոուների կազմակերպման արանքում բավարարվել հերթական մի կոչով:

Նախկինում չթաղված մեռել ունենալն ամոթ էր – հիմա մոտ հարյուր աճյուն արդեն 3 տարի դեռևս հողի վրա են, ոչ թե հողի տակ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Հայ հասարակությունն օրերս ալեկոծվեց վայրագ մանկապղծության տեսահոլովակից, բայց կարո՞ղ եք ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչով է տարբերվում գործող իշխող ոհմակի կողմից մի ամբողջ ժողովրդի նկատմամբ աշխարհի աչքերի առջև իրականացվողն այդ խայտառակ տեսանյութի պարունակությունից: Հայ ժողովրդի «ղեկավարը» քաղաքական իմաստով անում է ճիշտ նույն բանը, ինչ պիղծ ծնողը` ֆիզիկական իմաստով, իր երեխեքին:

Մեզ ոչ միայն անամոթացնում են ճշմարիտի հանդեպ, այլև կեղծ ամոթի զգացողություն սերմանում. ամոթ է Հայրենիքի համար պայքարելը, իրականության հետ չհամակերպվելը, ցավ զգալը, արժանապատվություն պահանջելը, կզած չքայլելը:

Ավելին, այս ողբալի ներկայի ճարտարապետները դիմում են ակնհայտ մանիպուլյատիվ և անբարոյական, պատմական զուգահեռներին՝ դարդերից հոգնած հայ ժողովրդին համոզելով, որ՝ «ի՞նչ է եղել, որ, հեն ա, նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան էլ կապիտուլյացվեցին, իսկ հիմա տեսեք, թե ոնց են ոտքի կանգնել»: Սակայն այս օրինակների սրիկայությունը պարզապես ապշեցուցիչ է: Նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան չարիք էին, այլատյաց և մարդասպան, նրանց կործանումը «չարի վերջն» էր: Ի՞նչ բառերով կբնութագրեք Արցախյան պայքարի արգանդից ծնված Երրորդ Հանրապետության պայքարը և դավադիր կապիտուլյացիան դրանց հետ համեմատող իշխանություններին:

Արդյո՞ք չեք տեսնում նույն ալիևյան ձեռագիրը, ով Հայաստանի նախորդ իշխանություններին համարում էր «ֆաշիստական ռեժիմ»:

Քարոզվող անամոթության տարբերակներից մեկը չարորակ անտարբերությունն է (ի տարբերություն պաշտպանական անտարբերության): Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը:

Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է: Հիշո՞ւմ եք հին առասպելներն ու լեգենդները՝ աղբյուրի գլխին նստած վիշապի մասին, ով ջրի դիմաց տարին մեկ անգամ պահանջում էր իրեն բերել գյուղի ամենասիրուն 5-7-10 աղջկա և ամենաուժեղ 5-7-10 տղաների: Այդ դևն ավելի ազնիվ էր և կանխատեսելի, քան Ալիև-Փաշինյան զույգը, որ աչք է դրել բոլորիս վրա՝ անկախ մեր գեղեցկությունից և ուժից, անսահմանափակ քանակով և շուրջ տարի:

Հ.Գ. Վերջերս Վարշավայում կայացավ Լեհաստանի Զինված ուժերի հոբելյանին նվիրված ամենամեծ զորահանդեսը` մոտ 200 միավոր տեխնիկայի և շուրջ 2000 զինվորականների մասնակցությամբ: Այդ շքերթը միջազգային մամուլի գլխագրերում էր՝ որպես աննախադեպ և հզոր ուժի ցուցադրություն: Լեհաստան՝ մեզնից մոտ 10 անգամ ավելի մեծ, 7 անգամ ավելի բազմամարդ, մոտ 8 անգամ ավելի հարուստ պետություն, որի կազմակերպված շքերթը մտովի համեմատեցի Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մեր բանակի զորահանդեսի հետ, որը, մեղմ ասած, առնվազն չէր զիջում Լեհաստանին, եթե ոչ ավելի մեծաթիվ էր, ավելի տպավորիչ, ավելի ժամանակակից զինամթերքով (Իսկանդեր, և այլն):

Այն, ինչ օրի հասել ենք հիմա, իսկապես ամոթ է: Ամոթ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

20.08.2023



Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода