Iravunk.com | «Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան
Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասին Հայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ Միրզոյան ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասին Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով ՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. Թովմասյան Հիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞... Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում

«Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։

Ինչպես հաճախ է լինում Նիկոլի պարագայում, ներքաղաքական ցածրորակ ներկայացումները քողարկելու համար, նա և նրա ոհմակը դիմում են շեղող մանյովրների։ Այս անգամ իբր թե ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ալիևը ստում է, որ Լաչինի միջանցքն իրոք փակ է, որ Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի փուլից անխոչընդոտ անցնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների փուլ։

Միամիտ հանդիսատեսը կարող է և սահուն կերպով կուլ տալ այս հերթական կուտը, և փարատել սեփական համառ անմտությունը՝ տան դիվանին փռված, և Արցախից եկող ու սիրտդ պատառ-պատառ անող տեսարանները՝ ցիտելով «Նիկոլն ի՞նչ անի, հեն ա, 400 տոննա մթերք է ուղակել» ապուշությունը։

«Սպայկայի» բեռնատարները Ստեփանակերտ հասնելու փոխարեն՝ դարձել էին տարաբնույթ միջազգային հոպար-մորքուրների սելֆիների ֆոն, հումանիտար «задник», ֆոտոհաշվետվության ֆայլեր։ Տեղական արտադրության զանազան նիկոլական աղիքաբնակներն էլ, մարդ ա մի փողկապ հագած, լուրջ տեսքով զբոսավարություն էին իրականացնում 21 բեռնատարների ժամանակավոր կայանատեղիում։ Սկզբից եկան դեսպանատների աշխատակիցները, հետո՝ միջազգային կառույցների հայաստանյան օֆիսային պլանկտոնը, հետո՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության խոպանչիները, հետո՝ Հայաստան ժամանող հյուրերը։

Սակայն այդ կոնտինգենտն էլ սպառվեց, և հիմա բեռնատարային դեկորացիաները գրեթե անտեր մնացել են ճանապարհի ոլորաններին։ «Միջազգային ռեզոնանսի» կուտն արագ հալվեց՝ ինչպես ցանկացած ծծովի կոնֆետ, որով զբաղեցնում են պարապ բերանները։ Իրականում ներքաղաքական հաշվարկի արտաքին փաթեթավորումն էլ ի սկզբանե գրեթե անօգուտ և միամիտների համար նախատեսված փուչ հնարք էր, քանզի մինչև հուլիսի 26-ն էլ աշխարհում ով պետք է՝ շատ լավ գիտեր, որ Լաչինը փակ է, որ Արցախը հումանիտար աղետի է ենթարկվում, որ Ալիևը դիմել է ցեղասպանական գործիքակազմին։ Գիտեն, առանց «Սպայկայի» բեռնատարների էլ՝ շատ լավ տեղյակ են, որ Ալիևն Արցախի 8-ամսյա բլոկադան իրականացնում է Փաշինյանի հանցակցությամբ և անուղղակի օժանդակությամբ։ Գիտեն, որ Նիկոլը, քանի տարի է՝ հրաժարվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հարցից միջազգային քաղաքականության մեջ։

Դե հիմա դատեք ինքներդ. 1.5 միլիոն հայի սպանությունները մոռացած և ներած Փաշինյանի շուրթերից որքանո՞վ է լուրջ ընկալվում Արցախի 120.000 քաղաքացիներին սպառնացող ցեղասպանական վտանգի մասին նրա ծղրտոցը։ Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

«Կոռնիձոր-շոուն» ունի ևս մեկ, Նիկոլի համար կողմնակի, բայց կարևոր թիրախ. Ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որը իր, Ալիևի և նրանց արտաքին բոսերի համար տարածաշրջանում խոչընդոտ է գեոպոլիտիկ նոր իրավիճակ ստեղծելու գործում։ Իրականում առաքելության գործունեության հետ կապված առկա են բազմաթիվ սուր հարցեր, առհասարակ մեր աչքի առաջ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների քայքայվող մատերիան խորացնում է հայ ժողովրդի անվտանգային ճգնաժամը և առաջնային քննարկման առարկա է։

Այս ամենի արդյունքում ունենք իրավիճակ, որը հակասում է անգամ մասսաների կառավարման հին հռոմեական պրիմիտիվ սկզբունքին՝ հաց և տեսարաններ։ Կոռնիձորի պարագայում Փաշինյանը փորձում է կյանքի կոչել է՛լ ավելի անբարո մոտեցում. տեսարաններ՝ առանց հացի։

Հ.Գ. Երբեմնի «դուխով» Նիկոլը նույնիսկ այս ցածրորակ շոուն բեմադրելիս մինչև վերջ գնալու խիզախություն չունի։ Ուրիշի ձեռքերով խաղեր տվող Փաշինյանին հուշեմ իր շոուի կուլմինացիան։ Հավաքում ես ավտոմեքենա վարելու հմտություն ունեցող քո «բարձրաստիճան» լնգուլավազին՝ Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և այլ պեշկեքին, քո գլխավորությամբ նստում եք մարդ ա մի բեռնատարի ղեկին և առանց охрана, ԶԼՄ-ների ուղիղ եթերում շարժվում եք դեպի Ադրբեջանի կողմից Հակարիի վրա դրված ապօրինի անցակետ։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները ո՛չ կկրակեն ձեր վրա, ո՛չ էլ կարժանացնեն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին։ Դե, իսկ միջազգայինների արձագանքը և գլոբալ մեդիաների անդրադարձը կստվերի անգամ Նիգերի ռազմական հեղաշրջումը և ուկրաինական պատերազմը։ Слабо?

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

09.08.2023



Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода