Iravunk.com | ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը` ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին
Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներին Այ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին «ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան Բաբայան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքում ԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքների Եթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն Չախալյան Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչից Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը` ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին

Միջազգային
Բաց նամակ
ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին,
ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին,
Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին
Մեծարգո՛ պարոնայք նախագահներ,
Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:
Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:
Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:
Պարոնա՛յք նախագահներ,
Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:
Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:
Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:
Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:
Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի:
Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:
Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:
Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»:
Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:
Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:
Վաղը կարող է ուշ լինել:
Հարգանքով՝
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան


ՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. Գաբրիելյանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода