Iravunk.com | Սկսեցին Արցախը ծախելու վերջին փուլը
Եթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան Քոչարյան ՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման Աբովյանը Ինչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո Հերի՛ք է, իրար միս ուտենք. Արման Աբովյան Ռուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերից Կույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համար Ովքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. Այնթապլեան Արեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)

Սկսեցին Արցախը ծախելու վերջին փուլը

Վերլուծություն

Թե­եւ Նի­կո­լը կար­ծում էր, թե իր վեր­ջին ա­սու­լի­սում հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կը «մեծ աղ­մուկ է ա­ռա­ջաց­նե­լու», սա­կայն սո­վո­րույ­թի հա­մա­ձայն, է­լի սխալ­վեց: Աղ­մուկ, որ­պես այ­դպի­սին, այդ հայ­տա­րա­րու­թյու­նը չի ա­ռա­ջաց­նում: Փո­խա­րե­նը, ա­ռաջ է քա­շում հեր­թա­կան պա­տաս­խա­նի կա­րոտ հար­ցե­րը:

ԻՍԿ Ո՞Վ Է «5-ՐԴ ՇԱ­ՐԱ­ՍՅՈՒ­ՆԸ»

Այս­պի­սով, պարզ­վում է, որ Նի­կո­լը վեր­ջա­պես գի­տի պա­տե­րազ­մում պարտ­վե­լու պատ­ճա­ռը. «Իմ հա­մոզ­մունքն այն է, որ մենք պա­տե­րազ­մը պարտ­վել ենք, ո­րով­հե­տեւ մեր բա­նա­կում գոր­ծել է 5-րդ շա­րա­սյուն…»: Հե­տո սկսեց խո­սել լրտե­սու­թյան եւ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հոդ­ված­նե­րով դատ­վող­նե­րից` հաս­նե­լով այս պնդմա­նը. «Հի­մա հո­ղեր հանձ­նե­լու մե­ղադ­րան­քով մեզ մոտ բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ կան կա­լան­քի տակ: Բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան կա, որ մե­ղադր­վում է Շու­շի­ի գոր­ծով: Այդ գոր­ծով երբ դա­տա­րա­նը ո­րո­շեց կա­լա­նա­վո­րի, ինձ համար զար­մա­նա­լի բան տե­ղի ու­նե­ցավ, որ մեկ էլ ա­մե­նա­տար­բեր մար­դիկ Հա­յաս­տա­նից, ԼՂ-ից, դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գին միջ­նոր­դու­թյուն­ներ են ներ­կա­յաց­րել, որ կլի­նի այդ մար­դուն կամ մարդ­կանց կա­լան­քից ա­զա­տենք, նե­րո­ղա­միտ վե­րա­բեր­վենք: Իմ ար­ձա­գան­քը հե­տե­ւյալն էր՝ բա դուք չէ­իք ա­սո՞ւմ, որ պետք է բա­ցա­հայտ­վի…»:

Է, է­լի ենք ա­սում, պետք է բա­ցա­հայտ­վի, սկսած ա­մե­նա­վեր­ջին դա­վա­ճա­նի­կից՝ վեր­ջաց­րած ա­մե­նա­մեծ դա­վա­ճա­նով: Ու­րիշ բան էլ ենք ա­սում. պա­տե­րազ­մից ան­ցել է 2,5 տա­րի, ու կա­րո՞ղ է Նի­կո­լը բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ այս պա­հին ու­նենք ըն­դա­մե­նը՝ «Բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան կա, որ մե­ղադր­վում է Շու­շի­ի գոր­ծով»: Ե­զա­կի թվով, այ­սինքն` մեկ զին­վո­րա­կան: Ին­չո՞ւ մեկ, ին­չո՞ւ դեռ հա­զիվ մե­ղադ­րյա­լի կար­գա­վի­ճա­կով, ին­չո՞ւ բո­լոր մեծ ու փոքր դա­վա­ճան­ներն այս պա­հին դա­տավճ­ռով բան­տե­րում  նստած չեն: 2,5 տա­րին, ինչ է, բա­վա­կան չէ՞: Ե­թե այս­քան ժա­մա­նակ չեն բա­ցա­հայ­տել, ար­դյոք դա մտա­ծե­լու հիմք չէ՞, որ իր ա­սած «5-րդ շա­րա­սյու­նը» նա­եւ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում չի տե­ղա­վոր­վել եւ դի­տա­վո­րյալ չի բա­ցա­հայ­տում իր մա­սը կազ­մող բա­նա­կի դա­վա­ճա­նա­կան «5-րդ շա­րա­սյա­նը»: Ինչ է, մի եր­կու­սու­կես տա­րուց էլ Նի­կո­լը, ե­թե ի­հար­կե, այդ ժա­մա­նակ նա ար­դեն պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­ված չլի­նի, ար­դա­րա­նա­լու է ի­րա­վա­պահ­նե­րի «5-րդ շա­րա­սյու­նո՞վ»… Ու այս պատ­կե­րը շատ ա­վե­լի տա­րօ­րի­նակ է թվում, երբ մե­ղա­վոր­նե­րի հայտ­նի լի­նե­լու մա­սին խո­սում է վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նեղ ան­ձը:

Բայց մի կողմ թող­նենք խնդրի ի­րա­վա­պահ կող­մը` փոր­ձել­ով հաս­կա­նալ խնդրի քա­ղա­քա­կան ի­մաս­տը: Հա­մոզ­ված ենք, Նի­կոլն այս ան­գամ մի­ան­գա­մայն ճիշտ է. մենք եւս վստահ ենք, որ պար­տու­թյան հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ի­րոք «5-րդ շա­րա­սյունն» է: Մի­այն թե նա­եւ հաս­կա­նալ է պետք, թե ինչ նկա­տի ու­նի Նի­կո­լը` «5-րդ շա­րա­սյուն» ա­սե­լով: Այդ տեր­մի­նի դա­սա­կան ի­մա՞ստը, ինչ­պես որ հաս­կա­նում են բո­լո­րը: Որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան, այդ թվում` բա­նա­կա­յին հա­մա­կար­գում գոր­ծում է դրսի ազ­դե­ցու­թյան գոր­ծա­կալ­ներ, ո­րոնք մաս­նա­վո­րա­պես օ­տա­րերկ­րյա ֆի­նան­սա­վոր­ման հա­մար ծա­խում են եր­կի­րը: Ե­թե դա նկա­տի ու­նի, ա­պա մի­ա­ժա­մա­նակ հաս­կա­նալ է պետք, թե «դուրս» ա­սե­լով՝ ի՞նչ նկա­տի ո­ւնի Նի­կո­լը, թե­եւ այս հար­ցում եւս կա ստան­դարտ պատ­կե­րա­ցում: Ի­րո­ղու­թյու­նը, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել աշ­խար­հի մասշ­տա­բով ըն­դուն­ված փաստ, այն է, որ «5-րդ շա­րա­սյու­ներ» ստեղ­ծում է Ա­րեւ­մուտ­քը: Նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րը մի­գու­ցե կպնդեն, որ Հա­յաս­տա­նում կա­րող են լի­նել, ա­սենք, ռու­սա­կան, չի­նա­կան, ի­րա­նա­կան կամ այլ երկր­նե­րի «5-րդ շա­րա­սյու­նե՞ր». Կա­րող է դա էլ ա­սեն, նրան­ցից ա­մեն բան սպա­սե­լի է: Մի­այն թե մեկ է­ա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն. «5-րդ շա­րա­սյու­նե­րի» գոր­ծու­նե­ու­թյան հա­մար հսկա­յա­կան մի­ջոց­ներ են ներդր­վում, Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում` տա­րե­կան տաս­նյակ մի­լի­ո­նա­վոր դո­լար­ներ, ուկ­րա­ի­նա­կան «5-րդ շա­րա­սյան» հա­մար ծախ­սե­րը մի­լի­արդ­նե­րով է­ին եւ են: Ռու­սաս­տա­նում գոր­ծող ա­րեւմ­տյան «5-րդ շա­րա­սյու­նե­րի» հա­մար ծախ­սե­րը եւս նույն կար­գի են: Խոս­քը՝ հիմ­նա­կա­նում բան­կա­յին հա­մա­կար­գով դրսի տար­բեր ֆոն­դե­րից, ո­րոշ դեպ­քե­րում` պե­տա­կան կա­ռույց­նե­րից ե­կած փո­ղե­րի մա­սին է, ո­րոնց շար­ժը հեշտ է վե­րահս­կել: Պար­զե՞լ է Նի­կո­լը, թե սո­րո­սյան եւ այդ կար­գի ֆոն­դե­րից  ինչ­քան փող է ե­կել հա­յաս­տա­նյան «5-րդ շա­րա­սյա­նը». չնա­յած, պար­զե­լու կա­րիք ան­գամ պետք է որ չու­նե­նար:

Հի­շո՞ւմ եք, մի քա­նի տա­րի ա­ռաջ Ի­րան էր գնա­ցել, այն­տեղ հայ­տա­րա­րեց Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում գոր­ծող «շպի­ո­նա­կան» հա­մա­կար­գի մա­սին, թե­եւ հե­տո գո­նե մեկ «ժի­վոյ շպի­ո­նի» ցույց չտվեց: Հի­մա ա­վե­լի լուրջ է` պա­տե­րազ­մի պար­տու­թյան մեջ մե­ղադ­րում է «5-րդ շա­րա­սյա­նը», եւ այդ միտ­քը սկսել են ծաղ­կեց­նել նրա թի­մա­կից­նե­րը: Օ­րի­նակ, ՔՊ-ական պատ­գա­մա­վոր Վա­հագն Ա­լեք­սա­նյա­նը ո­գե­ւոր­ված հայ­տա­րա­րում է. «Մի­այն բա­նա­կում չի գոր­ծել ու շա­րու­նա­կում գոր­ծել, այլ ­նա­եւ՝ քա­ղա­քա­կան եւ լրատ­վա­կան աս­պա­րեզ­նե­րում: Բուռն զայ­րույթ է ա­ռա­ջաց­րել 5-րդ շա­րա­սյան վե­րա­բե­րյալ ար­տա­հայ­տու­թյու­նը, բայց չգի­տես ին­չու, երբ հա­ղոր­դագ­րու­թյուն է ե­ղել, որ ե­ղել է բար­ձունք, որն ադր­բե­ջան­ցի­նե­րը գրա­վել են, հե­տո մեր զոր­քե­րը հետ են գրա­վել, մի հրա­մա­նա­տար գնա­ցել, ա­սել է՝ թո­ղեք այդ դիր­քերը եւ ի­ջեք…», եւ այդ­պես շա­րու­նակ: Ու նույն պարզ հարցն է. պա­տե­րազ­մի ժա­մա­նակ խո­սել չէ­իք թող­նում, իսկ ա­վար­տից ան­մի­ջա­պես հե­տո բա­զում նման դրվագ­նե­րի մա­սին գրե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Լավ է, որ վեր­ջա­պես հա­սել եք այն մտքին, որ մեծ դա­վա­ճա­նու­թյուն, ի­րոք, ե­ղել է, ոչ թե պա­տե­րազ­մը պարտ­վել ենք այն պատ­ճա­ռով, որ հենց գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից բարձր հրա­մա­նա­տա­րա­կան պաշ­տոն­նե­րի նշա­նակ­ված­նե­րի մեղ­քով, որ, օ­րի­նակ, ա­ռանց դա­վա­ճա­նու­թյան ա­զե­րի­նե­րը չէ­ին կա­րող մի քա­նի օ­րում խիստ դժվա­րան­ցանե­լի վայ­րե­րով Հադ­րու­թից հաս­նել Շու­շի: Ու ին­չո՞ւ նրանք այս պա­հին բան­տում չեն:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՍՈ­ՐՈՍ­ՆԵ­ՐԻ՞Ն Է ԽՓՈՒՄ, ԹԵ՞…

Ա­մեն դեպ­քում, թե ինչ նկա­տի ու­նի Նի­կո­լը` «5-րդ շա­րա­սյուն» ա­սե­լով, թող ին­քը բա­ցատ­րի: Իսկ մինչ այդ` «5-րդ շա­րա­սյուն» աս­վա­ծը մնում է հաս­կա­նալ այդ տեր­մի­նի ա­մե­նա­դա­սա­կան ի­մաս­տով: Այն է` սո­րո­սա­ծին­նե­րը, ա­րեւմ­տյան գրան­տա­կեր­նե­րը եւ այդ կար­գի մաս­սան, ո­րոնց պա­կա­սը չի զգաց­վում նա­եւ իշ­խա­նա­մերձ շրջա­նակ­նե­րում: Ու սա ի՞նչ է, Նի­կո­լը Սո­րոս պա­պի­կի՞ն եւ նրա նման­նե­րի՞ն է «փու­ռը տա­լիս»: Սա դժվար հա­վա­տա­լի բան է, սա­կայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­ներն այն­պի­սին են, որ ան­գամ նման տար­բե­րա­կը չի բա­ցառ­վում: Հենց նույն ա­սու­լի­սում, չմո­ռա­նանք, Նի­կո­լը պնդում էր նա­եւ, որ թե­եւ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­ներում Ա­լի­ե­ւի հետ բա­զում կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­ներ, ան­գամ մի ամ­բող­ջա­կան պայ­մա­նա­գիր «գրպա­նը դրած», Մյուն­խեն էր գնա­ցել, սա­կայն Հեյ­դա­րո­վի­չը ո՛չ այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րեց եւ ո՛չ էլ նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն է կա­տա­րում: Ի դեպ, դրա­նով Նի­կո­լը հաս­տա­տեց մեր են­թադ­րու­թյուն­նե­րից մե­կը եւս, որ Ա­լի­ե­ւը ներ­կա ի­րա­վի­ճա­կում «թռնե­լու» է «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փից»: Սա­կայն խոսքն այդ մա­սին չէ, այլ նրա, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Նի­կո­լը, ըստ է­ու­թյան, «շան լափ թա­փեց» Ա­րեւ­մուտ­քի գլխին: Թե՝ այս ի՞նչ է, չեք կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել, որ Ձեր «կոնտ­րո­լով» ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն Ա­լի­ե­ւը կա­տա­րի: Բա ին­ձա­նից ի՞նչ եք ու­զում. հրա­հան­գում եք, այդ­քան «թուք ու մրի» մի­ջով անց­նե­լով, գա­լիս եմ, պատ­րաստ եմ ստո­րագ­րել, իսկ Ա­լի­ե­ւը` ոչ:

Թե ին­չու է Ա­լի­ե­ւին՝ ի­րեն մի­ան­գա­մայն ձեռն­տու, ա­մեն ինչ տվող «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը» այդ­քան վա­խեց­նում, որ գնում է ա­րեւմ­տյան ծրագ­րե­րը տա­պա­լե­լու ուղ­ղու­թյամբ, դա էլ է հաս­կա­նա­լի. բա որ ռուս­նե­րը հաղ­թեն, ի՞նչ կլի­նի: Ու, չբա­ցա­ռենք, որ վեր­ջա­պես Նի­կո­լը եւս ե­կել է նույն մտա­վա­խու­թյա­նը` բա որ հաղ­թե՞ն: Ա­ռա­վել եւս, որ ներ­կա ի­րո­ղու­թյու­նն­երն  էլ ա­վե­լի ցցուն են դարձ­նում նման հար­ցադ­րու­մը: Ին­չե­ւէ, կա­րե­լի է նա­եւ այդ­պես մտա­ծել, մի­այն թե այս­տեղ մեկ «բայց» կա…

Այն է, բայց ար­դյոք Նի­կո­լը ներգ­րավ­ված չէ՞ այն ակն­հայտ սո­րո­սա­ծի­նա­կան ա­վանտ­յու­րա­յի մեջ, որն այս պա­հին զար­գա­նում է Ար­ցա­խում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

 



Եթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода