Սրբազանի ծննդյան յուրօրինակ նվերը Թուրքիայում սուգ է հայտարարվել Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ «ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը

Մեր ազգին օդ ու ջրի պես հարկավոր է բարձր տրամադրություն. առաջնախաղ՝ Պարոնյանի բեմում

Մշակութային

Թեպետ բանալին երկուսի համար էր, բայց միեւնույն բնակարանում հայտնվեցին միանգամից երեք սիրեկան, սիրեկանների կանայք, եւ, իհարկե, այս ողջ խառնաշփոթը ստեղծած հերոսուհու ընկերուհին, ով միայն էլ ավելի թեժացրեց իրավիճակը: Մի խոսքով՝ իսկական հիվանդանոց կատաղի սիրառատ դրվագներով: Այսպիսին էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմ բարձրացած երկու գործողությամբ նոր սիրային կատակերգությունը, որի առաջնախաղը լիաթոք ծիծաղներով ու բուռն ծափերով ընդունվեց հանդիսատեսի կողմից:

«Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ փակագծեր բացեց, թե ինչ երկար ու բարդ ճանապարհ է անցել ներկայացումը:

- Նախ անդրադառնանք ներկայացման հիմքում ընկած պիեսի ընտրությանը, որը, կարծես թե, առաջին անգամ է բեմադրվում թատրոնում…

- Պիեսի հեղինակներն են անգլիացի գրողներ Ջոն Չեպմենը եւ Դեյվ Ֆրիմենը: Հայաստանում կոնկրետ մեզ մոտ այս պիեսը չի բեմադրվել: Այն բեմադրվել է Մոսկվայում, ուղղակի, ուրիշ անվան տակ: Այնտեղ ներկայացումը կոչվել է «День палтуса»: Այդ ներկայացման մասին ինձ պատմեցին եւ շատ հետաքրքրեց: Սկսեցի համացանցում փնտրել պիեսը, բայց ոչ մի կերպ չգտա այդ անվանմամբ պիես: Բայց քանի որ սյուժեն ինձ պատմել էին, որոշ ժամանակ հետո՝ պարզապես, նյութը ձեռքս ընկավ, կարդացի եւ հասկացա, որ նույն ստեղծագործությունն է, ընդ որում՝ պիեսի իրական անունը հենց  «Բանալի երկուսի համար» է, ինչպես եւ անվանել ենք ներկայացումը, այլ ոչ թե «День палтуса»: Երբ կարդացի պիեսը միանգամից մտածեցի, որ սա հենց մեր թատրոնի համար է: Այն այսօր շատ արդիական է՝ իր թեթեւությամբ, կոմեդիկ իրավիճակներով: Եվ որոշում ընդունեցի, որ այս գործն անպայման պետք է բեմադրեմ: Իհարկե, այն շատ երկար ճանապարհ է անցել՝  մինչեւ այսօրվան հասնելը:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված եւ որքա՞ն ժամանակ եք աշխատել բեմադրության վրա:

- Առնվազն երեք տարի աշխատել ենք ներկայացման վրա. որովհետեւ անընդհատ սկսել եմ եւ ընդմիջել: Երբ սկսեցի, քովիդ չկար, սկսեցինք, քովիդն էլ սկսվեց: Դադար տվեցինք, հետո երբ քովիդը զիջեց իր դիրքերը, կրկին հնարավորություն ունեցանք աշխատելու: Բայց նորից քովիդի շտամը գլուխ բարձրացրեց: Մի խոսքով՝ երկար պրոցես է անցել ներկայացումը: Էլ չեմ ասում, որ սկզբնական շրջանում այլ դերաբաշխում է եղել պիեսի համար նախատեսված: Ուղղակի դերակատարները թատրոնից այս երեք տարվա ընթացքում մեկնեցին արտերկիր եւ նոր դերաբաշխում արեցինք՝ նոր դերակատարներով: Ինչպես ռուսներն են ասում` «сотрём, снова начнём» իրավիճակում ենք եղել երեք տարի անընդմեջ:

- Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը՝ եթե սիրեկան եք պահում զգույշ եւ հնարամի՞տ եղեք, թե՞ թեկուզ լինի հարբեցող, բայց հավատարիմ մնացեք ձեր ամուսնուն:

- (ծիծաղում է, - հեղինակ) Ինձ թվում է՝ վերջին տարբերակն ամենաընդունելին է մեզ համար: Ամենակարեւորն այն է, որ հանդիսատեսը բարձր տրամադրություն տանի այս ներկայացումից, որովհետեւ այսօր մեր ազգին այն օդ ու ջրի պես է հարկավոր, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել, մի հատ թափ տալ իրեն: Մենք էլ մեր ուժերի ներածի չափով աշխատում ենք օգտակար լինել այդ գործում մեր ազգին:

- Իսկ ովքե՞ր էին ներգրաված ներկայացման պատրաստման աշխատանքներում:

- Ասիստենտը ներկայացման եղել է Ավետիս Շահինյանը: Այսքան բեմադրություններ եմ արել թատրոնում, բայց երբեք ասիստենտ ասվածը չեմ ունեցել, կյանքումս առաջին անգամ էր: Ես երիտասարդ տարիներին ինքս եղել եմ ասիստենտ, բայց ես չեմ ունեցել: Շատ շնորհակալ եմ նրան, որովհետեւ կողքիս զգացել եմ մի անձնավորություն, ով նվիրված օգնել է ինձ յուրաքանչյուր հարցում: Նա նաեւ արել է երաժշտական ձեւավորումը: Պարերը բեմադրել է Արտյոմ Գեւորգյանը, նկարիչ՝ Նելլի Բարսեղյան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода