Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր

Անիմաստ կդառնա մեր կյանքը, եթե մտածենք, որ մենք հայրենիքին պետք չենք.ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ստեփանյան, մինչ մեր հարցազրույցը՝ Դուք ներկայացման փորձ էիք անում: Ի՞նչ ներկայացում եք պատրաստվում հանձնել հանդիսատեսի դատին:

— «Լույսմարին, Երջանկության Օդան» ներկայացման գլխավոր փորձն էր, որի բեմական տարբերակի հեղինակն ու բեմադրիչը Ալեքսանդր Ալֆեորովն է: Ներկայացումը բեմադրված է ամերիկացի գրող Է.Պորտերի «Պոլիաննա» վեպի հիման վրա: Ցավոք, Ալֆեորովը շատ կարճ կյանք ապրեց: Բեմադրությունից հետո մեկ տարի անց մահացավ, բայց այս ներկայացումն արդեն 14 տարի է ներկայացվում է հանդիսատեսին լեփ-լեցուն դահլիճներում: Մենք սյուժետային գծի մեջ զգալի փոփոխություններ ենք մտցրել, եւ արդյունքում ներկայացումը 12 տարեկան Լույսմարի անունով փոքրիկ հայ աղջիկա մասին է, որը Եղեռնի ժամանակ կորցնում է իր ողջ ընտանիքը: Իր աչքի առջեւ թուրքերը սպանում են պապիկին, տատիկին, հայրիկին, մայրիկին, քույրերին: Իսկ «Կարմիր խաչ» կազմակերպությունը նրան կարողանում է հրաշքով փրկել ու տեղափոխել ԱՄՆ: Ամերիկայում նա ապրում է իր համար անծանոթ ու օտար մարդկանց շրջապատում, որից նա չի տրտնջում եւ սկսում է անցկացնել իր ուրախության խաղերը: Այդ խաղը նրան սովորեցրել էր նրա վանական հայրը՝ ասելով. «Բալիկս, միշտ հիշիր՝ չկա այնպիսի պահ, որի ժամանակ մարդ չկարողանա գտնել ուրախանալու պատճառներ: Միշտ հարկավոր է փնտրել ուրախանալու պատճառներ»: Հետեւելով հոր խորհրդին՝ նա ամերիկյան այդ փոքրիկ քաղաքում սկսում է իր ուրախության խաղը խաղալ: Եվ արդյունքում ամբողջ քաղաքում ոգեւորության ալիք է բարձրանում: Բոլորը միաբերան` մեծից փոքր կրկնում ու խաղում են նրա ուրախության խաղը: Ներկայացումը ճիշտ ապրելու բանալիներ է բաժանում բոլորին:

Ձեր թատրոնի դերասանները միայն մոսկվայաբնակ հայե՞ր են, թե՞ նաեւ Հայաստանից եք հրավիրում:

— Մեր թատրոնում այսօրվա դրությամբ կան հայ դերասաններ, որոնք ավարտել են Հայաստանի թատերական ինստիտուտը, բայց կան նաեւ Մոսկվայի եւ այլ քաղաքների թատերական բուհերն ավարտած երիտասարդներ:

— Թատրոնում ազգությամբ այլ ազգի դերասաններ աշխատո՞ւմ են:

— Իհարկե, մեր թատրոնը կարելի է ասել բազմազգ դերասանների թատրոն է, որտեղ կան հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, օսեթներ, վրացիներ…

Կառանձնացնե՞ք որոշ դերասանների, որպեսզի մեր հայրենիքում էլ իմանան իրենց մասին, թե ինչ ազգանվեր գործ են անում Մոսկվայի հայկական թատրոնում:

— Մեծ սիրով կուզեի առանձնացնել հետեւյալ անունները` Նելլի Շահբազովա` ռեժիսոր (Թբիլիսիից), թատրոնի առաջատար դերասանուհի, դասախոս, ռեժիսոր Զիտա Բադալյան, (արմատներով` Հադրութից), Վիկտորիա Յարյոմենկո (ուկրաինուհի), Լիրա Այլարովա (օսեթուհի), Ժանետտ Գուրսկայա (հրեա), Նիկա Կվժինաձե (վրացի), դրամատուրգ եւ ռեժիսոր Վիտալի Մարկս (գերմանացի), Նարեկ Հովսեփյան, Մխիթար Մելքոնյան, Արթուր Չալիկյան, Անդրանիկ Ուդումյան (Հայաստանից), Սոֆյա Թորոսյան, Աիդա Աղաբեկյան Հռիփսիմե Գյուլեզյան (մոսկվայաբնակ հայազգի դերասաններ):

Ռուս-ուկրաինական պատերազմական դրությունն ինչպե՞ս է անդրադարձել թատերական կյանքի վրա:

— Պատերազմը պատճառ դարձավ, որ մեր թատրոնից երեք դերասան գնացին, ինչի պատճառով մեր խաղացանկային ծրագրերը մի քիչ խախտվեցին, բայց մենք սկսել ենք արդեն ներմուծումներ անել: Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմը մեզ այնքան չխանգարեց, որքան ցավ պատճառեց Հայաստանի սեպտեմբերյան դեպքերը, որոնք շատ խորը հետք թողեցին մեր հոգեվիճակի վրա: Մեր խաղացանկից հանեցինք կոմեդիաները: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի մեր հայրենիքում ...

— Ինչպիսի՞ն է Ձեր թատրոնի քաղաքական ծրագիրը:

— Մեր ներկայացումների միջոցով փորձում ենք օտարազգի հանդիսատեսին ներկայացնել հայոց պատմությունն ու մշակույթը: Միայն «Լույսմարին» չէ մեր խաղացանկում Եղեռնի թեմայով: Մեր խաղացանկում կան Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս», Գեւորգ Տեր-Ալեքսանյանի «Վայ, վայ… իսկը հայկական վոյաժ» վոդեւիլը, Վիլյամ Սարոյանի «Հե՛յ, ո՞վ կա» ներկայացումը, որոնց սյուժեի առանցքում Եղեռնի թեման է: Տաս տարուց ավել է մեր խաղացանկում տեղ են գտել Մովսես Խորենացու եւ Սերգեյ Փարաջանովի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը», Սամվել Պողոսյանի եւ Սլավա Ստեփանյանի «Արտաշեսի  կրքերը» ներկայացումը, Կորյունի «Վարք Մաշտոցին» գործերը: Քանի որ մեր հանդիսատեսները տարբեր ազգության ու խավի տեր մարդիկ են, փորձում ենք տարբեր տեսանկյուններից ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթը: Ու ովքեր ուզում են մեր թատրոն հաճախել, անխոս կգտնեն իրենց ցանկալի ու սիրելի ներկայացումներ:

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել Ռուսաստանի հայերի միությանը, ի դեմս` Արա Աբրահամյանին, որի շնորհիվ Մոսկվայի հայկական թատրոնն ունի իր մշտական աշխատատեղը, որտեղ մարդիկ սիրով ամեն շաբաթ գալիս են դիտելու մեր ներկայացումները:

Խաղացանկում ունենք ներկայացումներ, որոնք խաղում ենք ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն: Երեւի դա է պատճառը նաեւ, որ թատրոնի հյուրախաղային ծրագիրը շատ մեծ է՝ սկսած Ուլան Ուդե Չիտայից մինչեւ Նյու Յորք, Բարսելոնա, Լոնդոն, Էդինբուրգ, Գերմանիա, Ֆրանսիա: Միայն Ֆրանսիան մեզ վեց անգամ հրավիրել է տարբեր քաղաքներում ներկայացումներ խաղալու...

— Հյուրախաղերով լինում եք տարբեր երկրներում, իսկ Հայաստան ե՞րբ եք պատրաստվում գալ:

— Քանի որ մեր թատրոնը բյուջետային չէ, հյուրախաղերի ենք գնում միայն այն դեպքում, երբ մեզ հրավիրում են: Ցավոք, Հայաստանից հրավեր վաղուց չենք ստացել: Վերջին անգամ Հայաստանում եղել ենք 12 տարի առաջ: 2010 թվականին մեր թատրոնը հրավերով եղավ Երեւանում: Եկանք մեծ ներկայացմամբ, որի մեջ զբաղված էր 52 դերասան, որոնցից կեսը ՌԴ ժողովրդական արտիստներ էին: Ռուսաստանից այնպիսի հայտնի դերասաններ էին, ինչպիսիք էին Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Պետրենկոն, Էմանուել Վիտորգան, Արմեն Ջիգարխանյանը, Օլգա Կաբուն, Ալեքսանդր Սեմչեւը, Ալեքսեյ Կորշունովը, Իգոր Կոստոլեւսկին, Յուրի Նազարովը եւ այլք: «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսն էի բեմադրել, որը մեծ շուքով անցավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

— Որքանով տեղյակ եմ, Դուք Հայաստանում պատվոգրերի, մրցանակների եք արժանացել…

— 2005 թվականին ինձ ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհեց ոսկե մեդալ: 2008թ.-ին «Կարոտ» միջազգային փառատոնում արժանացել եմ ոսկե մեդալի: 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի, Սփյուռքի նախարարության եւ Մշակույթի նախարարության կողմից մեր թատրոնն արժանացավ պատվոգրերի: 2010թ.-ին Բակո Սահակյանի առաջարկով՝ Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի անվան ոսկե մեդալ ստացավ Զիտա Բադալյանը: Ինչպես նաեւ ութ ոսկե մեդալ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացան ՌԴ ժողովրդական արտիստները: Այսպիսով` մեր ներկայացումը ութ ոսկե մեդալ շահեց:

— Մոսկվայում ներկայացնում եք հայ թատերարվեստը, մի՞թե Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը չի համագործակցում Ձեր թատրոնի հետ:

— Քանի որ մի քանի նախարարություն միացել են իրար, մենք այդպես էլ չենք հասկանում՝ ում պետք է դիմենք, կամ ում հետ կապի մեջ մտնենք: Եվ ցավալին նաեւ այն է, որ Երեւանից ոչ ոք մեզ հետ կապ չի հաստատում: Բայց չէ՞ որ աշխարհում ընդամենը երկու քաղաքում կան հայկական պրոֆեսիոնալ թատրոններ` Մոսկվայում եւ Թիֆլիսում:

— Այս տարի Ձեր թատրոնի համար հոբելյանական տարի է: 100 տարի առաջ հիմնադրվել է թատրոնը, իսկ 20 տարի առաջ՝ վերաբացվել: Հայաստանից շնորհավորական ուղերձ եղե՞լ է թատրոնին:

— Ցավոք սրտի` ոչ... Ես հասկանում եմ, որ Հայաստանը ծանր դրության մեջ է, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանից դուրս գտնվող թատրոնը միայն մշակութային օջախ չէ, նաեւ քաղաքական ասպեկտ ունի:

Մեր թերթի միջոցով Դուք ունեք հնարավորություն հարց ուղղելու ԿԳՄՍ նախարարությանը…

— Նորություն չի լինի ասել, որ Սփյուռքը միշտ ծառայել է հայրենիքին ու կծառայի: Հայաստանի իշխանությունները նկատեն, թե չնկատեն, մենք, միեւնույնն է, ծառայելու ենք մեր հայրենիքին: Անիմաստ կդառնա մեր կյանքը, եթե մտածենք, որ մենք հայրենիքին պետք չենք: Ցավոք, մի քիչ ցավալի է դառնում, երբ հայրենիքին դու պետք չես: Դու զգում ես, որ պետք ես, պետք է ամեն ինչ անես ու անում ես, բայց հայրենիքն ասում է` հետո՞ ինչ... Մի բան կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք նրա համար, որպեսզի Մոսկվայի հայկական թատրոն հասկացողությունը միայն պատվաբեր լինի: Մեր թատրոնը Մոսկվայի, Եվրոպայի, Նյու Յորքի մի շարք փառատոների դափնեկիր ու մրցանակակիր է, որի արդյունքում Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ա. Կալյագինը տարիներ շարունակ մեզ թատերաշրջանի բացման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղում, իսկ Հայաստանի ղեկավար մարմիններից դեռ ոչ մի շնորհավորանք չենք ստացել:

— Թատրոնի 100-ամյակը եւ վերաբացման 20-ամյակը ինչպե՞ս եք պատրաստվում նշել:

— Թատրոնի 100-ամյակի հետ կապված մեծ ծրագրեր ունեինք, բայց պատերազմական վիճակը խանգարեց իրագործելու այն: Այստեղ ներքին կարգով հրաման կա հետեւել, որ ուրախ-զվարթ ներկայացումներ չլինեն: Միայն պատերազմական, հայրենասիրական թեմաներով են: Այդ ուղղությամբ արդեն խստություն է մտել:

— Մեր երկրում խոսում են խաղաղության պայմանագրի մասին: 

Դուք մշակույթի ոլորտում ադրբեջանցիների հետ  համագործակցո՞ւմ եք:

— «Խաղաղության դարաշրջան» արտահայտությունը ներկա դրությամբ իմ կարծիքով տեղին չէ: Ուժեղի ու թույլի միջեւ չի կարող լինել նորմալ խաղաղության պայմանագիր: Դու պետք է ուժեղ բռունցք ունենաս, որ ասես` արի կա՛մ խփում ենք իրար, կա՛մ խաղաղություն կնքում: Ես հետեւում եմ մեր լրատվությանը ու այդպես էլ չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է առավոտից իրիկուն անընդհատ ասել, որ մենք շատ թույլ ենք: Մտքերը, որ արտահայտվում են, դրանք իրականանում են: Ինչպե՞ս կարելի է այդքան իջեցնել ինքդ քեզ: Ես Հոկտեմբերյանի շրջանի գյուղ Ջանֆիդայից եմ` ֆիդայիների գյուղից: «Սեւ հովազ» Ռուստամն իմ հարեւանն էր եւ մանկության ընկերը: Այնպես որ, ես հասկանում եմ ինչի մասին եմ խոսում: Իմ բոլոր զարմիկները ծառայել են: Արցախի հերոս, հայտնի հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն իմ զարմիկն է: Մեր թատրոնի դերասանական կազմում աշխատում է 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Մելքոնյանը: Մենք Մոսկվայում տաքուկ անկյունում նստած՝ չենք խոսում, նաեւ անհրաժեշտ գործ ենք անում:

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու մասին ի՞նչ կասեք:

— Նա միշտ կուրծքը պատառոտում էր՝ հային պաշտպանելով, կանգնում էր հայի կողքին: Ես մինչեւ հիմա այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ եղավ: Կարոչենկոն եւ մյուսները, որ առավոտից իրիկուն Հայաստանին հայհոյում են, դրանց ոչինչ չեն ասում, իսկ Զատուլինը, որ առավոտից իրիկուն հայերի համար կռիվ է տալիս, նրա առջեւ ՀՀ ճանապարհը փակեցին: Այս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ... Նա նույնիսկ իրենց կառավարությանն էր քննադատում հայերի համար: Ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ Զատուլինի միջոցով Ռուսաստանը 1995թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

— Եկեք ավարտենք մեր զրույցը Ձեր սրտի խոսքով` ուղղված մեր ժողովրդին:

— Ինտուիցիայով զգում եմ, որ մենք հաղթելու ենք: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հարյուր հիսուն հազար դրամով գան եւ մեր թշնամիները դառնան ՀՀ քաղաքացի, մեր տարածքներում անշարժ գույք, հողատարածք գնեն: Ես այն կարծիքին եմ, որ ապագայում այդ վախի նոտան կփոխվի հայրենասիրության նոտայով: Այնքան ենք ասել, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, որ խոսքի իմաստն արժեզրկել ենք: Խոսքի փոխարեն եկեք գործենք՝ ի շահ հայրենիքի եւ հարգենք Սփյուռքը: Մենք այստեղ` Սփյուռքում, մեր ուժերի չափով լուռ մեր գործն ենք անում՝ մեր ծննդավայրի համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 



Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода