Սպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը.Բալասանյան Փոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքի Սրբազանի ծննդյան յուրօրինակ նվերը Թուրքիայում սուգ է հայտարարվել Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ «ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ

Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել. Արմինե Գրիգորյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Այս աշնանն ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Երբ ասում էի` ես մեկ օրով եմ ապրում, ինձ ասում էին` ո՞նց կարելի է այդպես ապրել: Բայց հիմա իմ բոլոր ընկերները սկսել են իմ պես ապրել: Չէ՞ որ ժամանակներն են այդպիսին: Այսօր  կարող ենք քնել եւ արթնանալ բոլորովին ուրիշ երկրում կամ չարթնանալ… Այդ իսկ պատճառով ոչ մի ստեղծագործական ծրագիր չունեմ: Երբ անհանգիստ է հոգեւոր աշխարհդ, ոչինչ չես կարող անել: Ինձ հրավիրում են ժամանցային հաղորդումների, բայց քանի որ սիրտս հանգիստ չէ, չեմ գնում: Ստեղծագործական շատ լավ ցանկություններ կան, բայց մինչեւ ամեն ինչ իր հունով չընթանա, երկիրի վիճակը  չկարգավորվի, ոչինչ չեմ անի:

— Դուք այն քիչ երգչուհիներից եք, որ չեք համակերպվում անարդարության, ստի, կեղծիքի հետ եւ միշտ ասում եք Ձեր խոսքը: Կարո՞ղ է գա մի ժամանակ, որ համակերպվեք ստեղծված իրավիճակի հետ, համարեք, որ կարող ենք թուրքերի հետ բարեկամություն անել, ներկայիս իշխանության գաղափարները կիսել…

- Ներկայիս իշխանության գաղափարները երբեք կիսել չեմ կարող: Սա նույնիսկ չի քննարկվում: Պարտված իշխանությունների մասին չեն խոսում: Իրենք արդեն ինձ համար անցած էտապ են: Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բարեկամություն անելուն` թուրք ժողովրդի հանդեպ  ոչինչ չունեմ: Ես սիրում եմ տարբեր ազգերին: Նորմալ եմ նայում ամեն ինչին: Ես ինքս 1999 թվականին հյուրախաղերով եղել եմ Ստամբուլում: Երգիչներով այնտեղի հայ համայնքի համար համերգներ ենք տվել: Բայց միշտ թշնամաբար եմ վերաբերվել թուրք ղեկավարին ու նրանց վարած քաղաքականությանը, որովհետեւ պապերիցս եկած հիշողությունը եւ գենետիկ կոդն ինձ հետ է միշտ: Ես միայն ուզում եմ, որ պատերազմ չլինի: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին` մենք թուրքի հետ երբեք չենք կարող խաղաղության դարաշրջան ունենալ, որովհետեւ գիտենք, թե ինչի է ընդունակ թուրքը: Ուրիշ հարց է, եթե դա լինի ռուսի հսկողությամբ, քանի որ ուրիշ տարբերակ չունենք, եթե չենք ուզում, որ նորից պատերազմ լինի:

— Վերադառնանք Ձեզ` սիրո՞ւմ եք աշունը:

— Աշունն ինձ մի քիչ տխրեցնում է, որովհետեւ ձմեռ է գալիս, իսկ ես մրսկան եմ: Չնայած ձմեռն էլ իր գեղեցկությունն ունի: Ես նաեւ վերջին տարիներին սկսել եմ ձմեռ սիրել: Բոլոր եղանակներն էլ իրենց գեղեցկությունն ունեն: Բայց ես ավելի շատ գարուն ու ամառն եմ սիրում: Աշնանն արդեն սկսում է ցրտել:

— Ասում եք` վերջին տարիներին սկսել եք ձմեռը սիրել: Տարիների հետ փոխվում է նաեւ մարդու ներաշխարհը: Ձեր բնավորության մեջ ի՞նչն է փոխվել:

— Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել: Աշխատանքի բերումով իմ բեմական կյանքի ընթացքում տարբեր Արմինեներ են միշտ եղել... Մի օր էլ հետ նայեցի ու տեսա, որ իմ իսկական Արմինեին կորցրել եմ: Երկար ժամանակ չէի գտնում: Խճճվել էի արդեն: Վերջերս ինձ գտել եմ ու շատ ուրախ եմ: Եթե խաղաղություն լինի մեր երկրում եւ աշխարհում, ես ինձ լիարժեք երջանիկ մարդ կհամարեմ:

— Չե՞ք զղջում, որ չեք ամուսնացել:

- Ոչ, երբեք չեմ զղջացել, որ չեմ ամուսնացել: Մայրս շատ խելացի կին էր եւ ինձ ասում էր` երբեք չամուսնանաս: Քոնը չի տանջվելը, երեխա ունենալը: Դու վայելիր կյանքը, աշխարհ տես,  ապրիր: Ես տարեցտարի համոզվում եմ, որ մայրս ճիշտ էր: Ունեմ երեք հրաշալի զարմիկ-զարմուհի: Ես իրենց շատ եմ սիրում, իրենք էլ ինձ են սիրում: Եվ հետո ամուսնանալու համար ես ո՛չ ժամանակ եմ ունեցել, ո՛չ էլ՝ ցանկություն: Երբ երիտասարդ տարիներին մարդիկ գնում էին այգի, հանդիպում էին տղաների հետ, ես այդ ժամանակ օրը չորս մենահամերգ էի տալիս: Բեմն իմ աշխարհն է...

— Կա՞ մի բան, որի համար զղջում եք:

— Ճիշտ եմ ապրել: Միայն զղջում եմ Նիկոլին ընտրելու համար: Դա իմ կյանքի միակ սխալ քայլն է եղել: Մեծ կյանքի փորձ եմ ունեցել, ունեմ լավ ընկերներ: Եվ ինձ լիարժեք երջանիկ կհամարեմ, եթե այս վերջին տարիների քաոսը վերանար:

— Եվ վերջում՝ մի քանի բառով բնութագրե՞ք Ձեզ:

— Գիտեք, հիշեցի մի պատմություն...Մի աղջիկ ինձնից հարցազրույց էր վերցնում, տարբեր հարցերի պատասխանեցի, վերջում հարցրեց` մենք հիշում ենք, որ Դուք 1990-ական թվականների սեքս սիմվոլն էիք: Ասացի` բալիկ ջան, դուք սխալ եք հիշում, 90-ականների սեքս սիմվոլը Լիլիթ Կարապետյանն էր: Ես 90-ականների ծիտն էի...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Սպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը.ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода