Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր

Ռոդենի մուսան այս անգամ խելագարվեց Երեւանում

Տեսանյութեր

Սեր, կիրք, տառապանք՝ խենթանալու չափ հույզեր… Պատմություն, որը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում մշակույթը միշտ մարդկանց կողքին է՝ տալով նրանց արարելու ուժ եւ հավերժության հույս: Ահա այս ասելիքով երկու օր երեւանյան բեմում էր ՌԴ ժողովրդական արտիստ, Սանկտ-Պետերբուրգի բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԲՈՐԻՍ ԷՅՖՄԱՆԻ աշխարհահռչակ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը: Հայ հանդիսատեսը ներկայացումը դիտելու հնարավորություն ունեցավ «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային 20-րդ փառատոնի շրջանակում:

Այո՛, ի տարբերություն Արեւմուտքի, որը «սեւ ցուցակներ» է մտցնում ռուսաստանցի երաժիշտներին եւ պարողներին, հանում է համալսարանական գրականության ուսումնական ծրագերից ռուս հեղինակների ստեղծագործությունները՝ Ռուսաստանը շարունակում է վեր մնալ այս ամենից ու անգամ այս օրերին ներկայացնում է ֆրանսիացի ականավոր քանդակագործի մասին պատմող այն բալետը, որը ժամանակին արժանացել է նաեւ ֆրանսիացի հանդիսատեսի բուռն ծափերին:

«ՄԵՆՔ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԵՆՔ ԱՐԵՎՈՏ ԵՐԵՎԱՆԻՆ»

ՌԴ վաստակավոր արտիստ, Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ակադեմիական բալետի թատրոնի առաջատար մենակատար ՕԼԵԳ ԳԱԲԻՇԵՎԸ մեր հետ զրույցում խոսեց ոչ միայն իր կերտած կերպարի՝ Ռոդենի մասին, այլ նաեւ անկեղծացավ երեւանյան տպավորություններով:

- Երկրորդ անգամ եմ այստեղ, շատ ջերմ ու հյուրընկալ ընդունելություն էր: Մենք սիրահարված ենք արեւոտ Երեւանին: Ձեր սնունդը շատ համեղ է, գինին՝ հատկապես: Ի դեպ, մեզ զգուշացրել են, որ այս առումով զգույշ լինեք, որովհետեւ այստեղից հյուրերը 3-4 կգ չաղացած են հեռանում: Բայց կարծում եմ՝ Ռոդենին կարելի է մի քիչ իր տարածքն ավելացնել (ծիծաղում է արտիստը, - հեղինակ):

- Ի դեպ, ի՞նչ կասեք Ձեր կերտած դերի՝ Ռոդենի մասին:

- Ռոդենը պատմական անհատականություն է, ֆրանսիայի համար ազգային հերոս: Շատ մանրակրկիտ ենք ներկայացրել նրա ապրումները, որովհետեւ նա չէր սիրում կեղծիք իր ստեղծագործություններում: Դրա համար բեմում էլ հնարավորինս կեղծիք փորձել ենք ցույց չտալ: Դերը պահանջում է ավելի բնականություն: Նույնիսկ քայլվածքը լոկ բալետի արտիստի քայլք չէ, այլ հենց քանդակագործի: Կարեւոր էր նրա հոգեվիճակը ճիշտ ներկայացնել: Ռոդենը եսակենտրոն անձնավորություն էր, դրա համար նա շատ էր վերցնում իր մուսայից՝ Կամիլից, ինչի համար վերջինս տառապում էր: Բայց նրանց համագործակցության արդյունքում ծնվեցին այնպիսի համաշխարհային գործեր, ինչպիսիք են «Հավերժ գարունը», «Համբույը» եւ այլք: Կարծում եմ՝ հանդիսատեսը ապրեց զգացումներ, որոնք իրեն սրտամոտ են:

- Ի՞նչն էր ամենաբարդը Ձեզ համար Ռոդենի կերպարում:

- Գտնել նրա մոնումենտալությունը, վրձինը, քանդակի ուժը զգալ: Ներկայացման մեջ կան տեսարաններ, որտեղ ես քանդակում եմ բալետային մարմիններից արվեստի գործ ու պետք է ցույց տամ, որ դրանք ոչ թե մարմիններ են, այլ հենց հումք, որից ստեղծվում են քանդակները:

- Ի դեպ, ժամանակին Դուք այս բեմադրությունը հնարավորություն եք ունեցել ներկայացնելու նաեւ Փարիզի հանդիսատեսին: Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը:

- Շատ պատասխանատու էր մեզ համար, որովհետեւ ֆրանսիական պատմություն ենք ներկայացնում եւ կարեւոր էր, թե ֆրանսիացիներն ինչպես կընդունեին, որ ռուսական հոգին խաղում է ֆրանսական պատմություն: Մեզ շատ ջերմ ընդունեցին, հատկապես Փարիզի «Շանզելիզե» թատրոնում: Նույնիսկ մեզ համար էքսկուրսիա էին կազմակերպել  Ռոդենի տանը: Թեպետ հանգստյան օր էր, բայց տնօրենը հատուկ մեզ համար այդ էքսկուրսիան կազմակերպեց, ինչը ոգեշնչեց մեզ առավել վառ ներկայացնել բեմադրությունը:

- Եթե Դուք լինեիք բալետմայստեր, ի՞նչ կցանկանայիք ներկայացնել այս օրերին հանդիսատեսին, երբ աշխարհում ամենուր պատերազմ է:

- Ինձ թվում է՝ հենց «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը շատ լավ կարող  է հանդիսատեսին շեղել իր սթրեսային իրավիճակներից այսօր: Սիրո այս պատմությունը հանդիսատեսին տանում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի դարաշրջան:  Բեմադրության այս երկու ժամը հանդիսատեսը կարող է ամբողջովին կտրվել վատ նորություններից, անհանգստություններից, սթրեսից եւ ցավել հերոսների համար՝ էմոցիոնալ, նույնիսկ սիրային առումով:

«ԹԱՏՐՈՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է»

Ռոդենի մուսայի՝ Կամիլ Կլոդելի դերը մարմնավորած Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ակադեմիական բալետի թատրոնի բալետի առաջատար պարուհի ԼՅՈՒԲՈՎ ԱՆԴՐԵԵՎԱՆ եւս տպավորված էր երեւանյան արեւի ջերմությամբ: «Մեր սառը երկրից հետո՝ ջերմության սա մի կաթիլ է, ինչը հրաշալի է», - ասաց Անդրեեւան:

- Ի՞նչ կասեք Ձեր մարմնավորած կերպարի՝ Կամիլ Կլոդելի մասին:

- Մեր օրերում շատերը գիտեն, թե ով է Ռոդենը, բայց քչերը գիտեն, թե ով Կամիլին: Երբ խորանում ես այս նյութ մեջ, հասկանում ես, որ Ռոդենի գլուխգործոցները ստեղծվել են նրանց միության ժամանակ, երբ նրանք սիրում էին իրար: Ի դեպ, ներկայացումն իսկզբանե անվանվել է «Ռոդեն», բայց մի քանի տարի հետո դարձել է «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը», որովհետեւ իր դերակատարման մեջ շատ ասելիք ունի Կամիլին:

- Հեշտությա՞մբ կարողացաք յուրացնել Կամիլ Կլոդելի կերպարը:

- Ես շատ կարդում էի  ու խորանում նրա մասին նյութերի մեջ, որպեսզի հասկանայի՝ ով է ընդհանրապես նա, ինչ ծանր կյանք ուներ: Նրան ոչ ոք չէր հասկանում, չէր ընդունում, Կամիլը գրում է, որ ամենասարսափելին, ինչը կա իմ կյանքում, մենությունն է: Նրանից երես էր թեքել ամբողջ ընտանիքը, իրեն մերժում էր հանրությունը, նրան թողել էր իր սիրած տղամարդը՝ Ռոդենը, եւ նա մնաց մենակ հոգեբուժարանում, որտեղից իրենց այդպես էլ ոչ քո չվերցրեց: Բժիշկներն ասում էին՝ կարող եք վերցնել նրան, նա նորմալ է, բայց նրա հետեւից ոչ ոք այդպես էլ չեկավ եւ թաղվեց անանուն գերեզմանոցում:

- Դուք արդեն 11 տարի է խաղում եք Կամիլ Կլոդելի դերը՝ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում:

- Սկզբում շոկ էր, ադրենալին: Հիմա այդպես չէ, ինչպես 11  տարի առաջ էր: Արդեն նույնիսկ տեքստի մասին չես մտածում, որովհետեւ այն կարծես մաշկիդ մեջ անցած լինի: Կարող ես ապրել ու վերապրել այդ դերը: Դրա համար ներկայացումից հետո՝ մի տեսակ դատարկություն է լինում հոգումս: Երկու ժամ բեմում խելագարվել՝ ցույց տալ խենթություն, ատելություն, սեր, կիրք… Չեմ պատկերացնում, թե ինչպես է նա ապրել մի ամբողջ կյանք այդպես, երբ ես երկու ժամում այդպիսի մեծ ցավ եմ ապրում:

- Պատերազմական այս օրերին որքանո՞վ է համահունչ հենց այս ներկայացմամբ հանդես գալ հանրության առաջ:

- Կարծում եմ՝ հատկապես հիմա պետք է այցելել ներկայացումների՝ ոչ միայն մեր, այլ ընդհանրապես: Պետք է լիցքաթափվել եւ ընդունել մշակութը, որպեսզի մի քիչ ուրիշ բանի մասին մտածես: Հանդիսատեսը դուրս են գալիս դահլիճից, մտքերով մեր ներկայացման, ուրիշի կյանքի, ողբերգության մասին մտքերով, եւ դա նրանց շեղում է: Թատրոնը, ներկայացումը հիմա միակ փրկությունն է էմոցիոնալ առումով, ինչն այսօր անհրաժեշտ է մարդկանց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Բորիս Էյֆմանի «Ռոդենը՝ նրա հավերժական կուռքը» բալետը պատմում է երկու մեծ քանդակագործների՝ Օգյուստ Ռոդենի եւ նրա աշակերտուհու, սիրեկանի եւ մուսայի՝ Կամիլ Կլոդելի կյանքի եւ գործունեության մասին: Նրանց սիրո պատմությունն իսկապես ողբերգական է: Ավելի քան 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ անբաժանելի ամբողջություն՝ թե՛ զգացմունքային, թե՛ ստեղծագործական առումներով: Զույգի վերջնական բաժանումը մահացու հարված է դառնում Կամիլի հոգեկան առողջությանը, ինչն էլ պատճառ է հանդիսանում նրա ողբերգական վախճանին: Կիսամոռացված, մեկուսացված ու աղքատ Կամիլը դառնում է ի վերջո խելագար։



Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода