Ուկրաինայի զինված ուժերի վիրավոր սպային թողել են մահանալու, սակայն ռուս զինվորականները փրկել են նրա կյանքը։ Իր պատմությունը նա ինքն է պատմել լրագրողներին։
«Ես սկսեցի բղավել, որ ինձ տանեն: Բայց նրանք, ովքեր մոտ են եղել, ուղղակի փախել են ու վերջ։ Իսկ ես մնացի մենակ։ Ինչ-որ պահի ես կորցրեցի գիտակցությունը, հետո, երբ ուշքի եկա, ինչ-որ տղա քաշում էր ոտքս։ Նա ինձ ասաց, որ դիմանամ, ու նույնպես վազեց։ Հետո ես գրեթե երեք օր սողում էի։ Չորեքշաբթի կեսօրին ռուսական բանակը գտավ ինձ»,- պատմում է սպան։
Վերջին ուժերի ճիչերը նկատեցին, դադարեցին կրակել. «Եկել են, ստուգել են, որ տակս նռնակ չկա, ոչինչ, ականապատված չեմ, հետո քաշքշել են։ Բերեցին տեղ, այնտեղ ինձ բուժօգնություն ցույց տվեցին»,- շարունակում է նա։
Այնուհետ վիրավորներին տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ շարունակել են ցուցաբերել բուժօգնություն, իսկ հաջորդ օրը ուղղաթիռով տեղափոխվել այլ բուժհաստատություն։
Ուկրաինացի զինվորականը շնորհակալություն է հայտնում բժիշկներին, որոնց վերաբերմունքը զարմացրել է, ինչպես որ զարմացել է ցուցաբերվող օգնության արագությունից ու պրոֆեսիոնալիզմից։
«Շատ շնորհակալ եմ բժիշկներ։ Ճիշտն ասած՝ վստահ էի, որ ինձ կծաղրեն, կծեծեն։ Բուժանձնակազմի կողմից անսպասելի լավ վերաբերմունք»,- ասում է սպան։