Iravunk.com | ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՆՎԱԳՈՒՄ»
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. Պետրոսյան Ինչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը «ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ» Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին Քոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանը ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՆՎԱԳՈՒՄ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ  ՆՎԱԳՈՒՄ»

 

Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն- տնակներում:

Դեռևս 3 տարի առաջ գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նկարելով վագոններում բնակվող ընտանիքներին դեկտեմբերի 7-ը հայտարարեց «ամոթի օր», որն էլ լայն արձագանք գտավ այն բանից հետո, երբ լուսանկարներով պատրաստված հոլովակները տեղադրվեցին բրիտանական կայքերից մեկում: լուսանկարիչը Գյումրու անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերելու նպատակով սկսեց բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ ստեռլինգ:  Եվ, այսօր այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել, որի պայմաններից մեկն էլ այն է , որ եթե մինչև վերջնաժամկետը՝ մարտի 20-ը չհավաքվի անհրաժեշտ գումարը, ապա ողջ հավաքված հասույթը կսառեցվի և հետ կուղարվի: Եվ որպեսզի այն ավելի մեծ արձագանք ունենա,   սեփական նախաձեռնությամբ ծրագրին միացավ նաև աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանն իր յուրօրինակ ու աննախադեպ համերգով:

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասը թերևս Գյումրու ամենալքված ուամենացեխոտ վայրն է: Իսկ այսօր, ժամեր առաջ այդ թաղամասի Սավոյան փողոցի 227/269 տնակի բակում կայացավ Տիգրան Համասյանի համերգը:  Այն տեւեց մոտ մեկ ժամ, հնչեց նաեւ նոր ստեղծագործություն. Տիգրանը երբեմն հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ ու խոսում գյումրեցու բարբառով: Չնայած մեծ թվով մարդկանց ներկայությանը՝ ջազ դաշնակահարի ելույթի ժամանակ ամայի դաշտում քար լռություն էր, նրա երկրպագուները ուղղակի վայելում էին նրա կատարումները:

Համերգի ավարտին գյումրեցի աշխարհահռչակ ջազ երաժիշտը պարգեւատրվեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ոսկե մեդալով:

«Հաշվի առնելով  ջազային եւ հայ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունը եւ համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին եւ գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոներում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ մարդասիրական բարեգործական ակտիվ գործունեությունը՝ որոշում եմ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգեւատրել Գյումրիի քաղաքապետի ոսկե մեդալով»,-նշված էր ընթերցված ուղերձում:

Լրագրողների հետ զրույցում Համասյանը նշեց, որ այս պահին 13 ընտանիքի են փորձում օգնել, հույս ունեն՝ բոլորին էլ կկարողանան օգնել:

«Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ ռեպերտուար է ընտրված, կարևոր է, թե ինչ զգացողությամբ եմ նվագում: Ճիշտն ասած, մտածում էի՝ ամբողջովին նոր ռեպերտուար նվագեմ, քանի որ նոր տներ ստանալու հետ գործ ունենք, բայց միաժամանակ, քանի որ չէի ուզում ինչ-որ համպատրաստի բան լիներ, որոշեցի, որ և՛ նոր, և՛ հին ստեղծագործություններ լինեն»,-ասաց Տիգրան Համասյանը:

Իսկ Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ ասաց. «Տիգրան ջան, շնորհակալություն, որ դու կաս: Կարծում եմ` այսօրվա քո երաժշտության ելեւէջները ամբողջ աշխարհին մի անգամ եւս ասում են, որ Գյումրին կա եւ Գյումրին հավերժ է»,-շեշտեց  փոխքաղաքապետը` կոչ անելով աշխարհասփյուռ հայերին միանալ դրամահավաքին:

Նշենք, որ այստեղ՝ Երևանում, Հայկ Բարսեղյանի մտահաղացմանը միացել են «Երևանը Գյումրիի կողքին է» նախաձեռնության անդամները: Նրանք  փետրվարի 28-ին ժամը 17;00-ից մինչեւ 21; 00 Հյուսիսային պողոտայում անցկացնելու  են դրամահավաք:  Նախաձեռության անդամները դիմել են բոլոր պաշտոնյաններին ու սպասում են պատասխանի:

Կազմակերպիչները մշակել են բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր. բացի ընթացիկ դրամահավաքից՝ մոտ օրերս կազմակերպվելու է  բարեգործական աճուրդ, ուր վաճառքի կհանվեն հայ անվանի մարդկանց անձնական իրերը: Ի դեպ՝ Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները, Հենրիխ Մխիթարյանն ու շատ ճանաչված մարդիկ միացել են աճուրդին: Աճուրդի կհանվի նաև Տիգրան Համասյանի վերնաշապիկն, իր իսկ ստորագրությամբ:


 

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ



Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատիցԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք. ՍաֆրաստյանՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода