Iravunk.com | ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ
ՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականը CNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում է Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Հետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետ Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan Times Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ`ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ


1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու տեղահանվեցին: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես մշակված ոճրագործության արդյունքն էր, որին զոհ գնացին մոտավորապես հազար հայեր, փրկվածների մի մասն էլ ընդմիշտ գամված մնաց անվասայլակներին: Սումգայիթում տեղի ունեցած Ցեղասպանությունից անցել է 27 տարի, սակայն ահասարսուռ օրերն ապրած հայերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցի վայրագները դանականերով ու երկաթյա ձողերով հարձակվում իրենց վրա, տեղնուտեղը սպանում նրանց ովքեր դիմադրություն էին ցույց տալիս:

Տիկին ԱՐԵՎԸ 1988 թվականին Սումգայիթից Հայաստան է եկել միայնակ`ադրբեջանցիները սպանել են ամուսնուն եւ իր հարեւանությամբ ապրող բարեկամներին: Նրա ամուսնու դին մինչ օրս չի հայտնաբերվել. «Օրեր շարունակ մեր ռուս հարեւանուհին`Նինան հորդորում էր, որպեսզի թողնենք Սումգայիթը: Լսել էր, որ հայերի հետ վատ բան է լինելու, մի քանի անգամ եկել նրանից ճշտել էին, թե շենքում քանի հայ ընտանիք է բնակում: Փետրվարի 27-ին տեղեկացանք, որ մյուս թաղամասերում հայերին սպանում են, երբ հետաքրքրվեցինք,  ասացին, թե մի քանի խուլիգան «մանր-մունր» խուլիգանություններ են անում, դե մենք էլ հավատացինք: 28-ի առավոտյան ամուսինս խանութ գնաց, ծննդյան տարեդարձի էինք, նվեր պետք է գներ: Ես խոհանոցում գործ  էի անում, երբ փողոցում աղմուկ բարձրացավ, մտածեցի կրկին երեխաներն են կռվում, բայց կանացի աղաղակներն ու երեխաների ճիչն ավելի ուժեղացավ: Այդ պահին Նինան միանգամից մեր տունմտավ եւ գրեթե ինձ հրելով իր տուն տարավ, նա անընդհատ կրկնում էր`«Զգուշացնում էի չէ, որ վատ բան է լինելու»: Հետագայում իմացա, որ Սումգայիթում տեղի ունեցող դեպքերի մասին նա որոշ բաներ իմացել էր ադրբեջանցի հարեւանից: Անընդհատ ուզում էի դուրս գնալ, բայց Նինան չէր թողնում…. Երբ փողոցում ամեն ինչ հանդարտվեց, որոշեցի տուն գնալ ու ամուսնուս սպասել, կրկին հարեւանուհիս չթողեց: Այն, ինչ տեսա պատուհանից այդ օրը, երբեք չեմ մոռանա`ամենուրեք մարդկային դիակներ էին, փողոցում խաղացող բոլոր հայ երեխաները սպանված էին, աղջիկների հագուստները պատառոտված ընկած էին այստեղ ու այնտեղ… Ադրբեջանցիները մարդկանց սպանելուց հետո մտնում էին տներն ու արժեքավոր իրերը տանում էին, իսկ մնացածը ոչնչացնում կամ այրում…Ամուսինս այդպես էլ չվերադարձավ, նրան ճանապարհին սպանել էին, իսկ ինձ Նինան մեկ շաբաթ պահելով իր տանը կարողացավ մի խմբի հետ ճանապարհել  Հայաստան: Այսօր էլ, 1988 թվականից մնացած վերքերը դեռ թարմ են, այն պարզապես կոտորած չէր, այլ մտածված Ցեղասպանություն»:

73-ամյա  1988 թվականին ՍՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միայն հրաշքով է փրկվել. «Ընտանիքիս հետ Բաքվում էի բնակվում, երբ լսեցի որ Սումգայիթում հայերին սպանում ու թալանում են, առանց մտածելու ավտոբուս նստեցի ու գնացի Սումգայիթ` բարեկամս այնտեղ էր բնակվում: Ավտոբուսի բոլոր ուղեւորներն ադրբեջանցիներ էին, հասկանալով ինչ վտանգի առջեւ եմ, խոսք չէի ասում, երեւի նրանք մտածում էին, որ ես էլ եմ ադրբեջանցի: Հասնելով քաղաք` տեսա շենքեր, որոնց պատուհանները ջարդված էին, դրանց մի մասն այրվում էր, դողը սրտումս էր, միանգամից գնացի այն շենք, որտեղ բարեկամս էր բնակվում: Նրա բնակարանի վրա գրված էր ադրբեջանցու անուն ազգանուն, անելանելի վճակում էի, մտածում էի նրանց սպանել են: Մի քանի րոպե կանգնելուց հետո, դուռը թակեցի, ներսից հայերեն հարցրեցին, թե ով է: Այդ պահին հայերիս միամտության վրա զարմացա, դռան վրա ադրբեջանցու անուն են գրել, բայց ներսից հայերեն են պատասխանում: Հետո բարեկամս պատմեց, որ հարեւանն է հորդորել դռան վրա հայի անունը փոխարինել ադրբեջանցու անունով: Դրանով հանցագործները շեղվել էին ու բարերկամիս չէին վնասել: Իհարկե, հետագայում ադրբեջանցի հարեւանները գլխի էին ընկել եւ տեղյակ պահել ջարդարարներին, սակայն մինչեւ նրանք շենք էին եկել` բարեկամս  արդեն այնտեղ չէր եղել: Հիմա եմ հասկանում, որ ավտոբուսի մեջ ինձ կարող էին սպանել, մանավանդ որ ուղեւորներից շատերը հատուկ նպատակով էին գնում Սումգայիթ»:

Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի ԴԻ ԴԻԿՈՎՍԿԻՆ 1988 թվականին բնակվել է Բաքվում, Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին`Բաքվի հայերի ջարդից հետո. «1988 թվականին, երբ մայրս ինձ դպրոց տարավ, ուսուցչուհիս նրան մի կողմ տարավ եւ ինչ որ բան ասաց: Մինչեւ դպրոցից տուն եկա, տեսա մայրիկս ճամպրուկները հավաքել էր, ադրբեջանցիների կողմից վտանգն արդեն մոտենում էր: Հայրկիս ընկերներից մեկը, որին երբեք չեմ մոռանա, տվել էր մի զենք, որ հենց ադրբեջանցիները հարձակվեն, կարողանանք պաշտպանվել: Այդպես էլ մենք թողեցինք Բաքուն, բայց մեզանից հետո  քանի- քանի հոգի սպանվեցին...»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 



ՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода