Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան

Երիտասարդ ընտանիքին երկու օր ժամանակ են տվել. փաստաբանն ահազանգում է` ոստիկանության գործողություններն անօրինական են

Արխիվ 16-20

Երվանդ Քոչարի 23 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում Երեւան քաղաքի Կենտրոն-Նորք-Մարաշ ոստիկանության աշխատակիցները մոտ երկու շաբաթ առաջ պատրաստվում էին առերեւույթ անօրինական գործողություններ իրականացնել` պատճառաբանելով, որ ներխուժում է տեղի ունեցել: Իսկ իրականում խնդրի հիմքում վեճն էր վարձակալի եւ վարձատուի միջեւ: Ըստ էության, վարձատուն որոշել էր տան վարձավճարն ավելացնել, վարձակալն էլ, վկայակոչելով իրենց միջեւ կնքված պայմանագիրը, մերժել էր: Արդյունքում ո՛չ ավել, ո՛չ պակաս վարձատուն ոստիկանությանը «հրահանգել է» ազատել իր բնակարանը, որտեղ այս պահին բնակվում են Ռուզաննա Հարությունյանը, իր ամուսինը եւ անչափահաս 8-ամյա տղա երեխան, որը դեռեւս նախորդ անգամ ոստիկանության ներխուժման պատճառով, ըստ բժշկի եզրակացության, վախեցել էր, որից հետո նրա մոտ առաջացել է կակազություն եւ գիշերամիզություն: Ինչեւիցե, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան, երեխայի ու ծնողների շահերի պաշտպանությունը ստանձնած ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ոստիկանությանը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո, մասնավորապես այն, որ ներխուժում չի կարող դիտվել, քանի որ առկա է վեճ կողմերի միջեւ, ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա է պայմանագիր, ավելին` դատարանում այս վիճելի գույքի հետ կապված դատական գործ կա, ոստիկանությունն ընդունել էր ի գիտություն եւ նշել, որ լրացուցիչ ուսումնասիրության կարիք են տեսնում, ինչի համար անհրաժեշտ է 15 օր: Բայց արի ու տես, որ 15 օր անց ոստիկանությունը կրկին ժամանել էր նույն բնակարան եւ ոչ թե հայտնելու, թե ինչ են քննարկել ու որոշել, այլ կրկին փորձելու վտարել ընտանիքին վերոնշյալ բնակարանից:

Սեփականատիրոջ փաստաբան ԱՐԹՈՒՐ ԲԱՇԽՅԱՆՆ էլ ստանձնել էր ոստիկանության գործողությունների «դիրիժորությունն» ու ցուցումներ էր տալիս, թե ինչ անեն, ում դուրս հրավիրեն, ում` ներս թողնեն: Այս անգամ ոստիկանությունը որոշեց երկու օր ժամկետ տալ երիտասարդ ընտանիքին, որպեսզի լքեն բնակարանը, ինչին դեմ էր սեփականատերը, իսկ վարձակալողի խնդրանքը` ավելի երկար ժամկետ տալ, այդպես էլ չընդունվեց:

Դեպքի վայրում եղել է «Իրավունքը» եւ անդրադառնալով վերոնշյալին` պարզել փաստաբան Լ. Բաղդասարյանի տեսակետը:

- Նախ նշեմ, որ տեղի ունեցածը ոստիկանության հերթական անօրինական գործողությունն էր: Երկու շաբաթ առաջ ոստիկանությունը վերցրեց փաստաթղթեր եւ ասաց, որ կուսումնասիրեն, կտեղեկացնեն: Այսինքն` որպես վարույթի կողմ, պարտավոր էին ուսումնասիրել եւ պատասխան տալ: Իսկ այդ պատասխանի հետ կապված` իրավունք վերապահեին, որպեսզի վիճարկեինք գործողությունը կամ չվիճարկեինք: Մինչդեռ նորից եկել են` առանց զանգի, վախեցնելով երեխային, դիվադադար անելով շենքի ժողովրդին ու պահանջելով, որ հենց հիմա պետք է դուրս գան բնակարանից: Զանգը ստանալուց մեկ ժամ հետո եղել եմ տեղում, բացատրել եմ ոստիկաններին, թե նման պայմաններում, անգամ եթե գտնում եք, որ ներխուժման փաստն ակնհայտ է, ինչո՞ւ ժամկետ չեք տալիս: Եվ որոշեցին, որ երկու օր ժամկետ կտան, որը եւս աբսուրդի ժանրից է: Ցանկանում եմ փաստել, որ ոստիկանութունը, ըստ էության, իրականացնում է դատարանի ֆունկցիա, մնում է փակեն դատարանները: Անձն ունի պայմանագիր, դատարանի վարույթում քննվող գործ, վճարումները կատարել է, ավելին` հաշվառված է այս հասցեում եւ, չգիտես ինչու, ոստիկանությունը որոշել է, որ ներխուժում է տեղի ունեցել: Սա անօրինականություն է, որի իրավական հետեւանքներին պետք է հետամուտ լինենք, որպեսզի Հայաստանում այլեւս նման անօրինականություններ տեղի չունենան:

Պարոն Բաղդասարյան, տպավորություն էր, որ սեփականատիրոջ փաստաբանի համար նորություն էր, որ վարձակալողները հաշվառված են այդ հասեցում: Ինչպե՞ս սա հասկանալ:

Տարօրինակ էր, որ սեփականատիրոջ ներկայացուցիչն ասում է, թե տեղյակ չէ, երբ երկու տարի է մարդը վճարում է կատարում, մոտ 3 հազար դոլարից ավելի գումար է վճարել, գործն էլ գտնվում է դատարանում: Ինչ-որ աբսուրդի ժանրից խոսակցություններ են տարվում, բայց խնդիրն այն է, որ անօրինականություններն այնքան ակնհայտ են, որ դրա հետեւանքների կրողը լինելու է ՀՀ քաղաքացին: Այսօր այս շենքում նման գործողություններ արեցին, վաղը մեկ այլ շենքում կիրականացնեն:

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

Հանցագործության մասին պետք է հաղորդում տալ, հետագայում կտեսնենք, թե ինչ պետք է անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода