Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսել

Նոր օրենքի նախագծով երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել 0 տարեկանից սկսած

Արխիվ 16-20

Երեկ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախագիծը, որի հիմնական նպատակն, ըստ նրա, նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները բազմազանեցնելը եւ ընդլայնելն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին:

Ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում են նաեւ կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների,  նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում:

Նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել նախագծի հետ կապված պատգամավորների առաջարկները:

Նա ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ նախագծի ամենակարեւոր փոփոխությունը համընդհանուր ներառումն է, որը հիմնականում կվերաբերի այն մարզերին, որտեղի դպրոցներն արդեն անցել են համընդհանուր ներառում: Կկիրառվեն նույն մեխանիզմները, ինչ հանրակրթական դպրոցներում:

Նախարարն ասել է, որ այսօր նախադպրոցական կրթության ոլորտում ունենք զրոյական կարգավորում, որոշ դեպքերում նաեւ ինքնագործունեություն, մասնավոր մանկապարտեզների դեպքում եւս առկա է խնդիր. «Հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները»:

Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական եւ նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:

Արայիկ Հարությունյանը նկատեց՝ այսօր չունենք մեխանիզմ, որով չափենք կրթական ծառայությունների որակը, ինչպես նաեւ չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:

Նախարարը հույս ունի, որ օրինագիծն ընդունելու դեպքում՝ նախագծի իրականացման համար կլինի նաեւ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մանկապարտեզների միջանցքներից բացի, տեսախցիկներ տեղադրվեն նաեւ սենյակներում, Հարությունյանը դա վատ պրակտիկա է անվանել. «Մեր երեխաներն անընդհատ չպիտի լինեն հսկողության տակ»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ այդ հարցն ուսումնասիրել է, երբ Երեւանի ավագանու անդամ էր եւ կարծում է, որ մշտապես տեսախցիկների հսկողության տակ լինելը երեխաների մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել:

Անդրադառնալով լրագրողի այն պնդմանը, թե հաճախ նախադպրոցական կրթական հաստատություններից երեխաները կապտուկներով են վերադառնում, Հարությունյանը նշել է, որ իր ղեկավարման շրջանում ԿԳՄՍ նախարարությունը նման դիմումներ չի ստացել կամ դրանք եղել են շատ քիչ: Եթե նույնիսկ նման դեպքեր եղել են, ապա, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրություն են դարձրել եւ միջոցներ ձեռնարկել: Նոր նախագիծը, նախարարի խոսքով, այս հարցին էլ լուծում կտա. «Կան նորագույն մեթոդներ, որոնք շատ են օգնելու դաստիարակներին՝ ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ»:

Այս օրենքի ընդունման շնորհիվ, ըստ նրա, կլինի արդյունավետության ամբողջական վերահսկում:

Նախարարի խոսքով՝ այժմ երբեմն մանկապարտեզները կարող են օրական 3 լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել, երեխաներին սովորեցնել անգլերեն, ռուսերեն, իսկ փոքրիկներն այդ տարիքում ավելի շատ խաղալու, խաղի միջոցով կրթվելու կարիք ունեն. «Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան գնում է առաջին դասարան եւ գիտի 1-ին եւ 2-րդ դասարանների ամբողջ ծրագիրը: Այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը»: Նա նաեւ հավելել է, որ երբեմն ծնողներին թվում է, որ իրենց երեխաներին ինչքան շատ տանեն խմբակների, այնքան նրանք ավելի կզարգանան, սակայն այդ դեպքում հնարավոր է դպրոցում խնդիրներ ստեղծվեն. աշակերտները կարող են թերահավատություն ունենալ դպրոցի նկատմամբ, դասերին հորանջել, քնել, մեկ այլ բանով զբաղվել:

 



Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода