Էստոնիայի նախագահը խոստովանել է, որ թոռները ռուսական մանկապարտեզ են հաճախում
Արխիվ 16-20Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը խոստովանել է, որ իր թոռները ռուսական մանկապարտեզ են հաճախում, քանի որ իր համոզմամբ՝ երեխաները դեռ վաղ հասակից պետք է երկու-երեք օտար լեզու յուրացնեն, գրում է ria.ru-ն:
«Թոռներս ռուսական մանկապարտեզ են հաճախում այն պատճառով, որ մեր ընտանիքում միայն մեկ լեզու իմացող յոթամյա երեխան «գումարի ոչ խելամիտ ծախս» է համարվում: Արդեն մանուկ հասակում նա պետք է գոնե մի լեզու էլ սովորի, իսկ ավելի լավ կլինի՝ երկուսը »,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ գնահատում լեզուների իմացությունը:
Վերջին շրջանում Էստոնիայում բազմաթիվ քաղաքական գործիչներ պահանջում են կրթությունն ամբողջովին պետական լեզվով անցկացնել, սակայն դրան դեմ է տեղի ռուսական համայնքը: Էստոնիայում գործում է 74 ռուսական դպրոց: