Սրբազանի ծննդյան յուրօրինակ նվերը Թուրքիայում սուգ է հայտարարվել Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները

Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»

Մշակութային

Գյուղի քահանան աշխատողներ է փնտրում։ Երջանիկ զուգադիպությամբ, շուկայում նա հանդիպում է Բալդային, որը պատրաստ է աշխատել խաշած հաճարի եւ քահանայի ճակատին երեք կտտոց տալու դիմաց: Այս մասին հայաստանյան հանդիսատեսին պատմեց ռուս դերասան ԻԳՈՐ ԲԱՅԱՆՈՎԸ՝ իր «Տերտերի եւ նրա Բալդի ծառայի հեքիաթը» ներկայացումով, որը բեմադրել է Չակչի Ֆրոսնոկկերսին՝ ըստ Ալ․Պուշկինի համանուն հեքիաթի: Ընդ որում՝ այս ամենը ներկայացվեց բեմի վրա` կյանք տալով հին կոշիկներին եւ հեշտությամբ խոսելով բարդ երեւույթների մասին… Այո՛, անհնարինը հնարավոր է դառնում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը Սանկտ Պետերբուրգից ժամանած ռուս դերասանի հետ:

Սա Ձեր առաջին մոնոներկայացումն է, ինչո՞ւ որոշեցիք հենց հեքիաթով ներկայանալ հանդիսատեսին:

— Այո, սա իմ միակ մոնոներկայացումն է, հնարավոր է հետագայում էլի լինեն: Ինչու հենց հեքիաթ, որովհետեւ ինքս Տիկնիկային թատրոնի դերասան եմ, իսկ մեր թատրոնն առաջին հերթին երեխաների համար է: Կարծում եմ՝ հեքիաթը ամենահամապատասխանն է նոր սերնդի հանդիսատեսի համար:

Մե՞ծ է տարբերությունը հայ եւ ռուս հանդիսատեսի միջեւ: Ինչպե՞ս Ձեզ ընդունեց հայ հանդիսատեսը:

— Մեծ տարբերություն ես չնկատեցի, հավանաբար, բոլոր երեխաները միշտ նույնկերպ են արձագանքում հեքիաթներին եւ գոհ են մնում: Անկախ նրանից, թե որ երկրում ես ներկայացնում այս տեսակ ներկայացում, միշտ լավ է ընդունվում: Նույնիսկ եթե տեքստը հասկանալի չէ տվյալ հանդիսատեսի համար, միեւնույնն է, նրանք ընկալում են, թե ինչ է կատարվում բեմում եւ ընկղմվում են այդ երեւակայության մեջ:

Ի դեպ, բեմական ձեւավորումը Ձեր ներկայացման մեջ կենդանություն առավ հայ փոքրիկների միջոցով

— Իսկապես, եղավ այդպիսի պատմություն: Մենք փոքրիկ տեխնիկական խնդիր ունեինք, դեկորացիան սկսեց, այսպես ասած, իրեն անհնազանդ պահել, ու ստիպված եղանք այդպիսի լուծում տալ: Կանչեցինք երեխաներին բեմ, որպեսզի նրանք մասնակից դառնան եւ օգնեն ինձ՝ գործն ավարտին հասցնել: Կարծում եմ՝ իրենց էլ էր դա հաճելի ու հետաքրքիր:

Փառատոնի շրջանակում հասցրե՞լ եք այլ ներկայացումներ դիտել, որո՞նք կառանձնացնեք:

Այո, դիտել եմ: Շատ հետաքրքիր է հետեւել յուրաքանչյուր ներկայացմանը, թե մյուս երկրներում ով ինչպես է աշխատում, ինչպես են մտածում, ինչպես են վերաբերում մեր մասնագիտությանը: Անհրաժեշտ է այդ ամենը վերլուծել ու համադրել:

Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին, սպասե՞նք Ձեզ կրկին այստեղ:

— Առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին անգամ եմ այսքան մոտ տեսնում սարեր: Ես հիացած եմ եւ անկեղծորեն խենթանալու չափ երջանիկ եմ լինել այստեղ: Մեծ ուրախությամբ կգամ նորից եւ ոչ մեկ անգամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 



Սրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода