ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանոնադրություն

Հաստատված է

«Սահմանադրական իրավունք միություն»
կուսակցության 19-րդ արտահերթ համաժողովի կողմից 
14 փետրվարի 2008թ.

ՍԻՄ կուսակցության նախագահ

………………….. Հ. Բաբուխանյան

Գրանցված է

ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից
«25» --------------11----------------2003թ.
Գրանցման թիվ 211.172.02250 
պետական գրանցման վկայականի
թիվ 03 Ա 062958

թիվ___փոփոխությունը

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից

« …» …………………………….. 2008թ.

Պետական ռեգիստրի գործակալության պետ

…………………………..Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՍԻՄ)

(Նոր խմբագրությամբ)

 

 

 

ԵՐԵՎԱՆ – 2008թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հայաստանի «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը (հետագայում` ՍԻՄ) հասարակական-քաղաքական միավորում է, որը կամավոր հիմունքներով միավորում է Հայաստանի Հանրապետության տաuնութ տարին լրացած այն քաղաքացիներին, ովքեր ակտիվ կերպով աջակցում են երկրի քաղաքական համակարգի բարեփոխումներին և իրավական պետության կայացման գործընթացին:
1.2 ՍԻՄ կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Սահմանադրության, գործող օրենքների, սույն կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավական ակտերի հիման վրա:

1.3 ՍԻՄ կուսակցությունն իր աշխատանքը կառուցում է հրապարակայնության ու ժողովրդավարության սկզբունքների և կոլեկտիվ ղեկավարման հիման վրա:

1.4 ՍԻՄ կուսակցությունն իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել Հայաստանի պետական կառույցների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ կուսակցությունների հետ: Նա կարող է համագործակցել Հայաստանի տարածքից դուրս գործող նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև հայկական սփյուռքի և միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակները չեն հակասում ՍԻՄ կուսակցության նպատակներին:

1.5 ՍԻՄ կուսակցության անվանումն է`

հայերեն` «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն,

ռուսերեն` Партия «Объединение конституционное право»,

անգլերեն` Parti,

խորհրդանիշն է արծվի պրոֆիլը` ետ շրջած գլխով, ձեռքին` վեր պարզած թուր, նկարից ներքեւ` կուսակցության անվան հապավումը:

 

2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. ՍԻՄ կուսակցության գերագույն նպատակն է Հայաստանի` որպես ազատ ու անկախ ազգային ժողովրդավարական պետության կայացումը հայոց պատմական տարածքների վրա և նրա զարգացման պայմանների իրավական հիմքերի ստեղծումն ու մասնակցությունը դրանց զարգացման ապահովմանը:

2.2 Իր նպատակների իրականացման ճանապարհին ՍԻՄ կուսակցությունն անհրաժեշտ է համարում հետևյալ խնդիրների լուծումը`

ա) հասարակության լայն զանգվածների ակտիվ մասնակցությունը ազգային, ժողովրդավարական և իրավական պետության գաղափարների հաղթանակի համար մղվող պայքարին,

բ) բնակչության քաղաքացիական և քաղաքական ինքնագիտակցության բարձրացումը,

գ) օրենսդրական ակտերի համաժողովրդական քննարկումներին և հանրաքվեներին երկրի բնակչության մասնակցության ակտիվացումը,

դ) Հայաստանում` նրա շահերից բխող միջազգային իրավական նորմերի ամբողջ ծավալով գործնական և անթերի կիրառումը:

2.3 Իր նպատակներն իրականացնելու համար ՍԻՄ կուսակցությունն ընդունում է նշված խնդիրները լուծելու հետևյալ գործելակերպը`

ա) պայքարել հայ ժողովրդի ազգային խնդիրների լուծման համար,

բ) աջակցել միջազգային հասարակական կարծիքի ակտիվացմանը հայոց ցեղասպանության ճանաչման և հայ դատի պաշտպանության հարցերում` միջազգային իրավունքին չհակասող բոլոր միջոցներով,

գ) պայքարել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ,

դ) նպաստել պատգամավորության համար արժանի թեկնածուների առաջադրմանը և ակտիվորեն մասնակցել նրանց նախընտրական գործունեության ծավալմանը, ինչպես նաև նպաստել վստահությունը չարդարացրած պատգամավորներին ետ կանչելու սահմանադրական կարգի հաստատմանը և իրագործմանը,

ե) հրատարակել պարբերականներ, թերթեր և հանդեսներ, («Իրավունք» շաբաթաթերթը իր հավելվածներով),

զ) կազմակերպել հանրահավաքներ, երթեր, դասախոսություններ, հանդիպումներ և բանավեճեր,

է) հրատարակել գրքեր, փաստաթղթեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ:

 

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3.1 ՍԻՄ կուսակցությունն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) Կուսակցության ընդհանուր ժողով (համաժողով)

բ) Ներկայացուցիչների խորհուրդ

գ) Նախագահություն

դ) Գործադիր խորհուրդ

ե) Միության նախագահ

զ) Միության փոխնախագահ

է) Վերստուգիչ հանձնաժողով
ը) Հանձնաժողովներ և ծառայություններ

թ) Մարզային բաժանմունքներ
ժ) Համայնքային կազմակերպություններ

ժա) Թաղային խմբեր

 

ՍԻՄ կուսակցության ընտրովի մարմինների համար սահմանվում է հետևյալ թվաքանակը.

Կառույցի թվաքանակը       Ղեկավար մարմնի անդամների թիվը

 

3-10 հոգի                            1 հոգի

11-25 հոգի                          3 հոգի

26-100 հոգի                        5 հոգի

101-1000 հոգի                   7 հոգի

1000-ից ավելի                     9 հոգի

 

ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):

 

3.2 ՍԻՄ կուսակցության բարձրագույն մարմինը կուսակցության ընդհանուր ժողովն է (համաժողովը): Այն հրավիրվում է Ներկայացուցիչների խորհրդի կողմից երկու տարին մեկ անգամ:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը ) ընտրում է ժողովի նախագահ և քարտուղար, կազմում է հաշվիչ, մանդատային և խմբագրային հանձնաժողովներ:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) բացում և մինչև ժողովի նախագահի ընտրությունը վարում է կուսակցության նախագահը:

Ցանկացած ղեկավար մարմին կարող է իր որոշմամբ հրավիրել փակ նիստ, անհրաժեշտության դեպքում նույն որոշմամբ հաստատվում է հրավիրյալների ցանկը:

 

3.3 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (ՀԱՄԱԺՈՂՈՎԸ)`

 

ա) ընդունում և փոփոխում է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը գրանցված պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ,

բ) ընդունում է ծրագրային փաստաթղթեր և որոշումներ, որոնք պարտադիր են ՍԻՄ կուսակցության բոլոր կառույցների համար,

գ) ընտրում է ՍԻՄ կուսակցության Նախագահություն հետևյալ կազմով` ՍԻՄ կուսակցության նախագահ, փոխնախագահ և անդամներ,

դ) ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ կարող են ընտրվել ՍԻՄ կուսակցության առնվազն երկու տարվա անդամ հանդիսացող անձիք,

ե) քննարկում և հաստատում է Նախագահության զեկույցները և հաշվետվությունները, որով հանդես է գալիս կուսակցության նախագահը,

զ) ընտրում է կուսակցության Վերստուգիչ հանձնաժողով և նրա նախագահ,

է) քննարկում և հաստատում կամ անվավեր է ճանաչում Վերստուգիչ հանձնաժողովի որոշումները:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) վավերական է, եթե մասնակցում են կուսակցության անդամների (համաժողովի) պատվիրակների առնվազն 2/3-ը, եւ եթե դրան մասնակցում են մարզերի ներկայացուցիչները 1/3- ից ոչ պակաս:

Կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) որոշումներն ընդունվում են գրանցված պատվիրակների թվի պարզ մեծամասնությամբ:

Անձին վերաբերվող հարցերի քվեարկությունը փակ է:

Կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունը կատարվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Կուսակցության ընդհանուր ժողովի ընդունած որոշումները վավերացվում են ժողովի նախագահի ու քարտուղարի ստորագրություններով և հաստատվում կուսակցության կնիքով:

Կուսակցության արտահերթ ընդհանուր ժողովները հրավիրվում են նախագահության կողմից, մարզային բաժանմունքների մեկ երրորդի կամ ՍԻՄ կուսակցության անդամների մեկ երրորդի պահանջով, ինչպես նաև ընդհանուր ժողովի նախաձեռնությամբ:

 

3.4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

կազմվում է նախագահության անդամներից և մարզային բաժանմունքների մեկական ներկայացուցիչներից (նախագահներից):

Ներկայացուցիչների խորհուրդը`

ա) հաստատում է Նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքային ծրագրերը,

բ) հաստատում է նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքների կանոնակարգերը և համակարգում նրանց գործունեությունը,

գ) հաստատում է նոր մարզային բաժանմունքները, համայնքային կազմակերպությունները և կարող է լուծարել դրանք,

դ) ընդունում է կուսակցության բյուջեն և հաստատում է բյուջեի կատարման հաշվետվությունը,

ե) նշանակում է կուսակցության գանձապետին,

զ) որոշում է անդամագրության վճարի և անդամավճարի չափը,

է) հաստատում է պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին և տնօրենին:

Ներկայացուցիչների խորհուրդն իր նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ:

Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ կարող են հրավիրել մարզային բաժանմունքը կամ ՍԻՄ կուսակցության Նախագահությունը:

Ներկայացուցիչների խորհրդի նիստը վավերական է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ: Նիստերում նախագահում է կուսակցության նախագահը:

 

3.5 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ`

 

ա) իրականացնում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) և Ներկայացուցիչների խորհրդի ընդունած որոշումները,

բ) կազմում է մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ և ծառայություններ, հաստատում նրանց ղեկավարներին, աշխատանքային ծրագրերը և կազմը ,

գ) համակարգում է մարզային բաժանմունքների աշխատանքները,

դ) հսկում է կուսակցության բյուջեի կատարումը,

ե) նշանակում է կուսակցության գլխավոր հաշվապահին:

զ) չեղյալ է համարում կանոնադրությանը և ծրագրին հակասող իրեն ենթակա մարմինների և ստորաբաժանումների որոշումները,

է) հաստատում է ՍԻՄ կուսակցության կողմից կնքվող համաձայնագրերը և պայմանագրերը:

Նախագահության նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երկու շաբաթը մեկ անգամ:

Նախագահության նիստը վավերական է, եթե մասնակցում են Նախագահության անդամների առնվազն 2/3-ը: Նախագահության նիստերը վարում է կուսակցության նախագահը:

Որոշումներն ընդունվում են նախագահության անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Ընդունված որոշումները ստորագրվում են նախագահի կողմից և վավերացվում կուսակցության կնիքով:

 

3.6 ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կուսակցության նախագահը, փոխնախագահը, հանձնաժողովների նախագահները և ծառայությունների պետերը կազմում են գործադիր խորհուրդ:

Գործադիր խորհուրդը.

ա) իրականացնում է նախագահության որոշումները,

բ) համակարգում է ծառայությունների և հանձնաժողովների աշխատանքները,

գ) հանձնարարականներ է տալիս հանձնաժողովներին և ծառայություններին:

Գործադիր խորհրդի նիստերը հրավիրվում են շաբաթը մեկ անգամ:

Նիստը վավերական է, եթե մասնակցում է անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

 

3.7 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ`

 

ա) ներկայացնում է ՍԻՄ կուսակցությունը պետական և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում,

բ) վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր և պայմանագրեր,

գ) ղեկավարում է կուսակցության գործունեությունը նախագահության նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում,

դ) միաժամանակ գործադիր խորհրդի նախագահն է::

 

3.8 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ`

 

Նախագահի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին պարտականությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում փոխարինում է նրան:

Կուսակցության Նախագահի հրաժարականի, կամ` իր պաշտոնավարմանը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում` մինչև ընդհանուր ժողովը (համաժողովը) կուսակցության նախագահի պարտականությունները և իրավունքները ամբողջությամբ անցնում են փոխնախագահին:

 

3.9 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ`

 

ա) հսկում է կուսակցության մարմինների և անդամների գործունեության համապատասխանությունը ՍԻՄ կուսակցության կանոնադրությանը,

բ) կուսակցության ֆինանսատնտեսական վերստուգումը կատարվում է ընդհանուր ժողովի, ներկայացուցիչների խորհրդի կամ Նախագահության հանձնարարությամբ և ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ,

գ) Վերստուգիչ հանձնաժողովը իրավունք ունի ՍԻՄ կուսակցության մարմիններից և անդամներից պահանջելու իրեն ներկայացնել կուսակցական գործունեությանը վերաբերվող ցանկացած տվյալներ և հաշվետվություններ, անհրաժեշտ նյութեր,

դ) Վերստուգիչ հանձնաժողովը իր հաշվետվությունը և ստուգման արդյունքները ներկայացնում է Նախագահությանը, ներկայացուցիչների խորհրդին կամ ընդհանուր ժողովին,

ե) Վերստուգիչ հանձնաժողովին կարող է դիմել ՍԻՄ կուսակցության յուրաքանչյուր անդամ և անդամության թեկնածու,

զ) Վերստուգիչ հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից,

է) Վերստուգիչ հանձնաժողովը նիստերը գումարում է առնվազն ամիսը մեկ անգամ, որը վարում է հանձնաժողովի նախագահը,

ը) Իր որոշմամբ ընդունում է եզրակացություններ և առաջարկություններ:

Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

թ) Վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է անդամների պարզ մեծամասնությամբ:

 

3.10 ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

 

ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները և համայնքային կազմակերպությունները համարվում են նրա առանձնացված ստորաբաժանումները` մասնաճյուղերը, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները հիմնվում են ոչ պակաս, քան 5 անդամի առկայության դեպքում` ներկայացուցիչների խորհրդի կողմից: Մարզային բաժանմունքները ինքնուրույն գործելու իրավունք ունեն սույն կանոնադրության շրջանակներում:

Բաժանմունքը ընտրում է խորհուրդ, որը կազմված է բաժանմունքի նախագահից և խորհրդի անդամներից: ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքի խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):

Մարզային բաժանմունքի ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է բաժանմունքի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են բաժանմունքի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Մարզային բաժանմունքների ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի կողմից տարին առնվազն երկու անգամ, իսկ ղեկավար մարմինների ընտրությունները կատարվում են տարին մեկ անգամ:

Մարզային բաժանմունքի արտահերթ ժողով հրավիրվում է անդամների 1/3-ի, խորհրդի կամ ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների կողմից:

Մարզային բաժանմունքի բյուջեն` ընդունում է բաժանմունքի խորհուրդը: Մարզային բաժանմունքը լուծարվում է իր ժողովի կողմից, կամ ներկայացուցիչների խորհրդի որոշմամբ:

Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման մարզային բաժանմունքների և համայնքային կազմակերպությունների կողմից:

Մարզային բաժանմունքի խորհուրդը ընտրում է գանձապահ:

Մարզային բաժանմունքների խորհուրդներն իրենց որոշմամբ հիմնում են համայնքային կազմակերպություններ, որոնք հաստատվում են նախագահության կողմից:

 

3.11 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՍԻՄ կուսկացության համայնքային կազմակերպությունները հիմնվում են ոչ պակաս, քան 3 անդամի առկայության դեպքում:

Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովն ընտրում է նախագահ և խորհուրդ:

Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները հրավիրվում են խորհրդի կողմից տարին առնվազն չորս անգամ:

Արտահերթ ժողովներ կարող են գումարվել անդամների ընդհանուր թվի 1/3-ի, խորհրդի կամ վերստուգիչ մարմինների նախաձեռնությամբ:

ՍԻՄ կուսակցության Համայնքային կազմակերպությունների ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է կազմակերպության անդամների առնվազն կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են կազմակերպության ներկա անդամների 2/3-ով:

Համայնքային կազմակերպության բյուջեն հաստատում է կազմակերպության ընդհանուր ժողովը:

Համայնքային կազմակերպության խորհուրդը ընտրում է գանձապահ:

Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման համայնքային կազմակերպությունների կողմից:

Համայնքային կազմակերպությունը լուծարվում է իր ժողովի որոշմամբ, կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից, որը հաստատվում է ներկայացուցիչների խորհուրդի որոշմամբ:

Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը կատարում է ՍԻՄ կուսակցության անդամագրություն` դիմումի համաձայն, ընդհանուր թվի 2/3-ով:

ՍԻՄ կուսակցության անդամության թեկնածուն մասնակցում է տեղական բաժանմունքի աշխատանքներին:

 

3.12 ԹԱՂԱՅԻՆ ԽՄԲԵՐ

 

Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը իր որոշմամբ ստեղծում է և լուծարում թաղային խմբեր:

Թաղային խմբի ժողովը ընտրում է խմբի պատասխանատուին, որը կատարում է համայնքային կազմակերպության ցուցումները և կազմակերպում է թաղային խմբի աշխատանքները:

 

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1 ՍԻՄ կուսակցության անդամ կարող է լինել տաuնութ տարին լրացած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրը, սույն կանոնադրությունը, մասնակցում է կուսակցության աշխատանքներին և մուծում անդամավճար:

4.2 ՍԻՄ կուսակցության անդամ չեն կարող լինել այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներին հակասող ծրագրեր ունեցող և գործունեություն ծավալող կազմակերպությունների անդամ կամ համագործակցում են դրանց հետ:

4.3 ՍԻՄ կուսակցության անդամագրումը կատարվում է քաղաքացու գրավոր դիմումի, նրա առնվազն 2 ամիս անդամության թեկնածու լինելու և մեկ տարուց ավելի ՍԻՄ կուսակցության անդամ հանդիսացող երկու անձանց երաշխավորագրերի առկայության դեպքում, ՍԻՄ կուսակցության համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի (խորհրդի), իսկ դրանց բացակայության կամ համայնքային կառույց չունեցող բնակավայրերում` ՍԻՄ կուսակցության նախագահության կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից` ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3 մեծամասնությամբ:

Համայնքային կազմակերպությունը կուսակցության թեկնածուներին և անդամներին ներկայացնում է մարզային բաժանմունք:

Մարզային բաժանմունքի խորհուրդը հաստատում է և ներկայացնում ՍԻՄ կուսակցության նախագահությանը` վավերացման:

4.4 ՍԻՄ կուսակցության` անդամն իրավունք ունի`

ա) ընտրել և ընտրվել կուսակցության բոլոր մարմիններում,

բ) անել առաջարկություններ և մասնակցել դրանց քննարկմանը, հայտնել իր կարծիքը և պաշտպանել այն:

4.5 Կուսակցության անդամությունը դադարեցվում է համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ`

ա) անձնական դիմումի համաձայն,

բ) սույն կանոնադրության խախտման կամ կուսակցության աշխատանքներին ավելի քան 6 ամիս անհարգելի չմասնակցելու, կամ այնպիսի գործունեության դեպքում, որը հակասում է կուսակցության ծրագրերին և որոշումներին:

Կուսակցությանը անդամագրման կամ անդամության դադարեցման որոշումը ընդունվում է ձայների առնվազն 2/3 մեծամասնությամբ: Անդամության դադարեցման որոշումները հաստատվում են ՍԻՄ կուսակցության նախագահության կողմից:

4.6 Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի կամ մարզային բաժանմունքի խորհրդի, կամ ՍԻՄ կուսակցության նախագահության կողմից ժամանակավորապես կարող է կասեցվել առանձին անդամների անդամությունը հանրապետությունից բացակայելիս` մինչև վերադարձը, կանոնադրության մեկ կետ խախտելիս` երեք ամսով, երկու կետերի խախտման դեպքում` մինչև վեց ամիս ժամանակով:

Անդամության կասեցման դադարեցումը կատարվում է ՍԻՄ կուսակցության Նախագահության որոշմամբ:

 

4.7 ՍԻՄ կուսակցության անդամը պարտավոր է մասնակցել համայնքային կազմակերպության գործունեությանը ըստ բնակության վայրի:

 

 

5. ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

5.1 Կուսակցության դրամական մուտքերը գոյանում են`

ա) անդամագրման վճարներից և անդամավճարներից,

բ) նվիրատվություններից,

գ) սույն կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված եկամուտներից:

5.2 Դրամական միջոցները ելքագրվում են համաձայն միության բյուջեի, ինչպես նաև`

ա) նախագահության որոշմամբ` 1000 նվազագույն աշխատավարձը չգերազանցող գումարի չափով,

բ) նախագահի կամ փոխնախագահի որոշմամբ` մինչև 100 նվազագույն աշխատավարձը չգերազանցող գումարի չափով:

 

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

6.1. ՍԻՄ-ը որպես կուսակցություն համարվում է կազմավորված նրա հիմնադիր համագումարում ՍԻՄ ծրագրի, կանոնադրության հաստատման և ղեկավար մարմինների ընտրության պահից£

6.2. ՍԻՄ-ը որպես իրավաբանական անձ համարվում է ստեղծված ՀՀ արդարադատության նախարարությունում նրա պետական գրանցման պահից£

6.3. ՍԻՄ-ը լուծարվում կամ վերակազմակերպվում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) որոշմամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Կուսակցությունն ունի իր կնիքն ու դրոշմը:

Կուսակցության կնիքի վրա հայերենով, ռուսերենով և անգլերենով գրված է` «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությոն, մեջտեղում` կուսակցության խորհրդանիշը, որի «ՍԻՄ» հապավման ներքևում գրված է «կուսակցություն» բառը:

6.5 Կուսակցությունը իրավունք ունի`

ա) կնքել համաձայնագրեր,

բ) ունենալ ընթացիկ հաշիվ,

գ) գնել կամ վարձակալել շարժական կամ անշարժ գույք,

դ) ունենալ դրամական ֆոնդեր, իրականացնել դրամական գործարքներ:

 

Կուսակցության իրավաբանական հասցեն է` ք. Երևան, Ե. Կողբացու, 50ա:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА