ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էստոնիայի եւ Ֆինլանդիայի պատգամավորները ու գործարարները այցելեցին ՍԻՄ կուսակցության գրասենյակ

13.07.2018 15:08 Միջոցառումներ
Էստոնիայի եւ Ֆինլանդիայի պատգամավորները ու գործարարները այցելեցին ՍԻՄ կուսակցության գրասենյակ

Այսօր ՍԻՄ կուսակցության  կենտրոնական գրասենյակում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ընդունեց Էստոնիայի եւ Ֆինլանդիայի մի շարք  պատգամավորների, քաղաքական գործիչների եւ բիզնեսմենների:

Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անդրաձարավ Թուրքիայի եւ  Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությանը:

Անդրադառնալով հայ-էստոնական եւ հայ-ֆիննական հարաբերություններին, Հ. Բաբուխանյանը նշեց, որ դրանք ավանադաբար եղել են բարեկամական, հիմնված են եղել փոխադարձ հարգանքի վրա: 

Հյուրերի խնդրանքով ՍԻՄ առաջնորդը ներկայացրեց ՍԻՄ կուսակցության գաղափախարախոսությունը, պատմությունը, ներկայումս ունեցած մոտեցումները: Հյուրերը հարց տվեցին հնարավոր արտահերթ ընտրությունների ժամկետների եւ ՍԻՄ-ի դրանց մասնակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց խորհրդարանի ներկայիս աշխատանքին:

Հյուրերին նաեւ հետաքրքրում էին հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-վրացական, հայ-չինական հարաբերությունները: Ինչ վերաբերում է տնտեսական եւ ներդրումային հարցերին, ապա Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Հայաստանի համար ներդրումների ներգրավվումը առաջնային խնդիր է: Ներդրողների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները: Բանկային համակարգը ամբողջությամբ կայացած է եւ աշխատում է միջազգային ամենաբարձր չափանիշներով: Հ. Բաբուխանյանը կոչ արեց արտասահմանցի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում եւ հավաստիացրեց, որ դրանք կլինեն անվտանգ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՍԻՄ կուսակցության  փոխնախագահ Արտակ Գրիգորյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА