ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

150 հազարը համաներվեցին, մեկ միլիոնը՝ ոչ

01.09.2018 17:39 Նախաձեռնություններ
150 հազարը համաներվեցին, մեկ միլիոնը՝ ոչ

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստում քվեարկության դրեց «Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Իսկ քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,3 մլրդ դրամ է կազմում: Այսօր պատգամավորների կողմ՝ 68, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ կառավարության նախագիծն ընդունվեց: Ի դեպ, մինչ քվեարկությունը ԱԺ Պետական-իրավական, մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ այս նախագիծը կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել ծայրահեղ շտապողականությամբ, ինչը հնարավորություն չի տվել առավել մանրամասն հարցը ուսումնասիրել:

Իսկ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը իր ելույթում մեկ անգամ եւս նշեց, որ լավ կլիներ նման հարցերի դեպքում կառավարությունը ներկայացնի վերլուծություններ, վիճակագրություն, ինչը՝ չկա: 150 հազար հոգին, ովքեր համաներվում են նրանցից քանիսն են աղքատ, քանիսը հարուստ, ինչ մեքենաներով են խախտում կատարել, բոլորինը հո Ժիգուլիներ չեն, բա 50-100 եւ ավել հազար դոլարանոց մեքենաներ ունեցողները եւս խախտումներ են կատարում եւ չեն վճարում: «Հիմա սա նշանակում է, ով չի վճարել ոչինչ, ներում ենք, ով վճարել էլի ոչինչ: Եթե սա ունենար սոցիալական ուղղվածություն, որը ուղղված կլիներ աղքատներին, երկու ձեռքով կողմ կլինեի, բայց նման բան չկա: Հիմա մենք սրանով ավելի շատ լավություն ենք անում տաքսի ծառայությունների տերերին, քանի որ հիմնականում նրանք են խախտումներ անում, իսկ այդ մեքենաները գրանցված են մեկ անձի վրա, որն էլ հետո պարզվում է գույք չունի: Ինչո՞ւ պետք է 150 հազար հոգին համաներվի, իսկ այն մեկ միլիոնը՝ ոչ»:

Արդարադատության փոխնախարար Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ Հայկ Բաբուխանյանի 6 առաջարկներից 2-երկուսն ընդունվել է: Մասնավորապես կամիր գծերի համար տուգանքները, որոնք նշանակված էին մինչու 2017 թվականի վերջը, նույնպես ներվեցին: 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА