ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անում եք՝ արեք այնպես, որ մարդիկ այդ տուգանքներից շունչ քաշեն. Հայկ Բաբուխանյան

11.07.2018 18:57
Անում եք՝ արեք այնպես, որ մարդիկ այդ տուգանքներից շունչ քաշեն. Հայկ Բաբուխանյան

ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստը, օրակարգում մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծն է, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Իսկ քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,3 մլրդ դրամ է կազմում:

Համաներումը վերաբերում է ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների տուգանքներին։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով ներկայացնում է նախագիծը, նշեց, որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը երթևեկությա խախտումներին։ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարցեր ուղեց նախարարին մասնավորապես.

Որքանով է արդար, որ հանրության մի մասը վճարել է տուգանքները, իսկ մի մասն էլ չի վճարել, բայց չվճարողը ընկնում է համաներման տակ, իսկ վճարողը՝ ոչ: Ըստ էության ստացվում է, որ ով վճարել է պատժված է, որովհետեւ նրանք օրինապաշտ էին ու վճարել են տուգանքները, որոնք շատ անգամ եղել է ոչ այդքան արդարացի տուգանքներ, բայց մարդիկ վճարել են: Հիմա ի՞նչ կարող եք առաջարկել այն մարդկանց համար, ովքեր բարեխղճորեն մուծել են տուգանքները: 

Իր հարցում Հ. Բաբուխանյանը նշեց, որ այսպիսի տարանջատումը քաղաքացիների հանդեպ ոչ միայն արդարացի չէ, այլեւ հակասահմանադրական է, որովհետեւ, ըստ սահմանադրության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ: Հարցին պատասխանելից Արդարադատության նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ, ով որդեգրեց իրավաբանության տեսության վերաբերյալ դասախոսույթուն կարդալու ոճը: Նախարարը նշեց, որ դա շատ հին վեճ է եւ նշեց, որ հարցը բարդ փիլիսոփայական է: 

https://www.youtube.com/watch?v=4waWFaYtiyc

Բաբուխանյանը նախարարին հարցրեց նաեւ կարմիր գծերի մասին, որը, ըստ էության, թալան է եւ դիմելով նախարարին խնդրեց, որպեսզի նա բարձրաձայն հնչեցնի ու ասի, որ կարմիր գծերը գործում են, այլապես մարդկանց թվում է, որ այն չի գործում: Ի դեպ երկրորդ հարցին նախարարը ընդհանրապես չպատասխանեց: 

Այնուհետ ՍԻՄ նախագահը վերոնշյալ հարցի վերաբերյալ իր ելույթի ժամանակ օրենքի նախագիծը որակեց լավը, բայց կիսատ. <ցանկացած կիսատ բան բերում է վատ հետեւանքների: Այնպես չլինի, որ մեր երկրում օրինապաշտ քաղաքացիները իրենց զգան հիմարացացների դերում: 150 հազար հոգու ներում եք, լավ եք անում, բա են մեկ միլիոնը, ովքեր վճարել են տուգանքները>: Հ. Բաբուխանյանը առաջարկեց կառավարությանը, որ այն քաղաքացիներին, ովքեր արդեն վճարել են տուգանքները վճարացի չափով տրամադրել վաուչերներ, որոնք կարող են հանդիսանալ վճարման միջոց ապագայում տուգանքներ ստանալո դիմաց>:

Պատգամավորը անդրադարձավ նաեւ այն տուգանքներին, որոնք չեն ընկնում համաներման տակ: Նա առաջարկեց, որ երբ քաղաքացին առաջին անգամ է կատարում տվյալ խախտումը, ապա նշանակված տուգանքը եւս ընկնի համաներման տակ, իսկ երկրորդ անգամի դեպքում կիրառվի 50 տոկոս ներում.<200-300 հազար դրամ տուգանքներ կան, որտեղի՞ց մուծեն, երբ թոշակառուն ստանում է 20-30 հազար դրամ: Մեքենան էլ ծախի չի կարող մուծել: Անում եք՝ արեք այնպես, որ մարդիկ այդ տուգանքներից շունչ քաշեն>:

Արդեն ԱԺ ամբիոնից նորից բարձրացրեց կարմիր գծերի հարցը. <Ինչու կարմիր գծերի համար տուգանքները չեն ներառվել այս համաներման մեջ: Մենք բոլորս լսել ենք, թե ինչքան են պախարակվել կարմիր գծերը, այդ թեմայով մի հեղափոխություն կատարվեց: Մի հայտարարություն արեք, որ կարմիր գծերը գործում են: Մարդկանց թվում է, որ այդքան խոսակցությունից հետո այդ կարմիր գծերը չկան: Մեքենաները կանգնացնում են ու մեկելստանում են տուգանք>:

Պատգամավորը առաջարկեց նաեւ փոխել համաներման ժամկետը: Եթե կառավարությունը առաջարկում է համաներում անցկացնել մինչեւ 2018 թվականը նշանակված տուգանքների համար, ապա ՍԻՄ առաջնորդը առաջարկեց համաներման մեջ կիրառել նաեւ 2018 թվականի առաջին կիսամյակը եւ ներել մինչեւ հուլիսի 1-ը նշանակված տուգանքները: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ տեսնյությում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА