ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

03.07.2020 22:47 Հրապարակումներ
Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ այս կորոնավիրուսային խայտառակության համար ե՛ւ աշխարհի մասշտաբով, ե՛ւ երկրում իրավիճակի առումով պատասխանատու են միայն ու միայն Փաշինյանն անձամբ, իր առողջապահության նախարարն ու ամբողջ իշխանությունը: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք TV»-ի զրույցը նրա հետ:

- Պարոն Բաբուխանյան, արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով, իսկ կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թիվն օր օրի շարունակում է աճել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ակնհայտ է, որ այս իշխանությունն առնվազն ոչ կոմպետենտ է: Ինչպես հիշում եք, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի, այս իշխանությունը զբաղված էր հանրաքվեի վերաբերյալ թռչկոտելով, միտինգներ կազմակերպելով, մետրոյում բուկլետներ բաժանելով եւ այլն: Այսօր էլ չկա որեւէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի կորոնավիրուսի դեմ պայքարին: Ուրիշ երկրներում կառուցում են նոր հիվանդանոցներ, բանակի միջոցով կառուցվում են հոսպիտալներ: Մինիմալն եմ ասում` փողոցում, կանգառներում, մուտքերում, խանութներում ընդհանրապես չի կազմակերպվում անգամ ախտահանում: Տրանսպորտի վիճակը խայտառակ է, այսպիսի տրանսպորտով չեղած տեղը կորոնավիրուս կառաջանա, երբ մարդիկ խցկված են երթեւեկում ու չկան նորմալ ավտոբուսներ, որտեղ հնարավոր կլիներ պահպանել միմյանցից հեռավորություն: Կորոնավիրուսը խնդիր է դարձել այս իշխանությունների խայտառակ անգործության, իսկ որոշ դեպքերում՝ կասկած կա, որ միտումնավոր գործողությունների հետեւանքով: Այն նախարարը, որն այսօր զբաղեցնում է առողջապահության նախարարի պաշտոնը, նախկինում Հայաստանում զբաղված էր հակապետական, հակազգային «Գարդասիլ» ծրագրով, որը միջազգային մաֆիայի միջոցով տարբեր երկրներում հանգեցրել է խայտառակ իրավիճակների ու մահերի:

- Ամեն դեպքում, այսօրվա իրավիճակի համար առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանն արդեն ներողություն է խնդրել` ընդունելով, որ, իսկապես, եղել են բացթողումներ

– Նա պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից, որովհետեւ, որպես նախարար, սկզբից միտումնավոր կազմակերպել է անգործությունն իր համակարգի, ոչնչացրել է լավագույն կադրերին, հեռացրել է աշխատանքից լավագույն փորձված մեր բժիշներին, առողջապահության համակարգի ղեկավարներին, որոնք տասնյակ տարիների կազմակերպչական եւ պրոֆեսիոնալ փորձ ունեին: Իսկ նրանց տեղը բերել է չգիտեմ ում բարեկամ-ծանոթներին, անփորձների: Սկսել է փակել բուժհիմնարկները, ոչնչացնել բուժկառույցները՝ ՁԻԱՀ-ի հիվանդանոցը, ծննդատներ եւ այլն: Եվ ամենամեծ խայտառակությունն այն է, որ պարզվեց՝ այսքան ծանր վիճակում, երբ մարդիկ չեն կարողանում նույնիսկ ստանալ թեստավորում, էլ չեմ ասում` բուժօգնություն, բազմաթիվ կլինիկաներում, որտեղ կային մեծ հնարավորություններ, բայց իրենց ծանոթ-բարեկամների կլինիկաները չէին՝ թե՛ մասնավոր, թե՛ համալսարանական, այնտեղ հիվանդների բուժում չի իրականացվում: Այսինքն՝ այստեղ եւս կոռուպցիա կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА