ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեր-Պետրոսյանը բացահայտեց, որ Փաշինյանին գալիս է փոխարինելու Ավինյանը. Հայկ Բաբուխանյան

13.04.2020 21:59 Հրապարակումներ
Տեր-Պետրոսյանը բացահայտեց, որ Փաշինյանին գալիս է փոխարինելու Ավինյանը. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ վեցերորդ (օրինական) գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ «Իրավունք TV»-ի «Ուրբաթ երեկո» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է երկրում եւ աշխարհում տիրող վերջին իրադարձություններին, դրանց հետեւանքներին եւ հնարավոր զարգացումներին:

«ՍԱ  ԵՐ­ՐՈՐԴ ՀԱ­ՄԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՅԻՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՓՈ­ԽԱ­ՐԻ­ՆԻՉՆ Է»

– Պա­րոն Բա­բու­խա­նյան, աշ­խար­հը, ինչ­պես եւ Հա­յաս­տա­նը, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում շա­րու­նա­կում են պայ­քա­րել ան­հաս­կա­նա­լի կո­րո­նա­վի­րու­սի դեմ: Ի՞նչ կա­սեք ստեղծ­ված տա­րօ­րի­նակ իրա­վի­ճա­կի մա­սին:

– Շա­տե­րը հարց­նում են, թե ինչ է սա իրա­կա­նում իրե­նից ներ­կա­յաց­նում, ին­չի վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ վար­կած­ներ կան: Հա­մա­ճա­րակ հա­մար­վում է այն հի­վան­դու­թյու­նը, երբ տվյալ քա­ղա­քում, երկ­րում կամ տա­րա­ծաշր­ջա­նում բնակ­չու­թյան առն­վազն 5 տո­կո­սը հի­վան­դա­նում է տվյալ հի­վան­դու­թյամբ: Հաս­կա­նա­լի է, որ գո­նե Հա­յաս­տա­նում այդ 5 տո­կո­սը չկա, եւ շատ այլ երկր­նե­րում ան­գամ 5 տո­կո­սին մոտ թվեր չեն: Հա­յաս­տա­նում պետք է մոտ 150 հա­զար մարդ հի­վան­դա­նար այդ վի­րու­սով, որ­պես­զի այն հա­մա­ճա­րակ հա­մար­վեր, եւ հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներ իրա­կա­նաց­վե­ին: Մինչ­դեռ այս ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, պաշ­տո­նա­կան թվե­րի հա­մա­ձայն, ան­գամ հա­զար մարդ չի հի­վան­դա­ցել այդ վի­րու­սով: Եվ նույ­նը կա­րե­լի է ասել աշ­խար­հի մա­սին: Այդ դեպ­քում` ի՞նչ է սա: Շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­րում են, որ սա եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի փո­խա­րի­նիչն է: Եթե հի­շում եք, նա­խորդ տար­վա վեր­ջին ամիս­նե­րին եւ ըն­թա­ցող տար­վա առա­ջին ամիս­նե­րին մարդ­կու­թյունն ամեն օր սար­սա­փով սպա­սում էր, որ կբռնկվեն այն­պի­սի ռազ­մա­կան, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, որոնք կբե­րեն եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի սկզբի: ԱՄՆ-Իրան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն էին լար­ված, ինչ­պես գի­տեք, զոհ­վեց Իրա­նի բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան, որին ի պա­տաս­խան` Իրա­նը ռմբա­կո­ծեց ԱՄՆ ռազ­մա­բա­զա­նե­րը, Իրա­քը պա­հան­ջեց ԱՄՆ-ից դուրս բե­րել զոր­քե­րը: Իսկ ՌԴ-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սրվե­ցին Սի­րի­ա­յում: Բա­խում­նե­րի ժա­մա­նակ Թուր­քի­ան կորց­րեց մի քա­նի տաս­նյակ զին­վո­րա­կան, ին­չը բե­րեց իրա­վի­ճա­կի շատ կտրուկ լար­ման աճի: Խիստ լար­վե­ցին Իրան-Իս­րա­յել, ԱՄՆ-Հյու­սի­սա­յին Կո­րեա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, շատ լուրջ ըն­թա­նում էր տնտե­սա­կան-առեւտ­րա­յին պա­տե­րազմ ԱՄՆ-ի եւ Չի­նաս­տա­նի մի­ջեւ: Այ­սինքն` աշ­խար­հը շատ արագ տեմ­պե­րով մո­տե­նում էր վտան­գա­վոր եզ­րի:

– Ու դրա հա­մար ստեղծ­վեց կո­րո­նա­վի­րու­սը` որ­պես բի­ո­լո­գի­ա­կան զե՞նք, թե՞ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այն բնա­կան աղետ էր:

– Եզ­րա­կա­ցու­թյուն անելն առայժմ շուտ է: Բայց ձեզ փաս­տեր ներ­կա­յաց­նեմ «Կոմ­սո­մոլս­կա­յա պրավ­դա» թեր­թի հրա­պա­րա­կու­մից, որ­տեղ հղում անե­լով Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րում շատ հայտ­նի «Տե­լեգ­րաֆ» թեր­թին` նշում է, որ Քեմբ­րի­ջի հա­մալ­սա­րա­նի մի խումբ գիտ­նա­կան­ներ 2019 թվա­կա­նի օգոս­տո­սի 13-ին արել են պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն, որ­տեղ մաս­նա­վո­րա­պես աս­ված է, որ «Աշ­խար­հը պետք է պատ­րաստ­վի պայ­քա­րել բի­ո­լո­գի­ա­կան զեն­քի դեմ, որի հիմ­քում գե­նե­տի­կան է, ին­չի թի­րա­խում են էթ­նիկ խմբե­րը»: Սա ար­դեն շատ լուրջ հայ­տա­րա­րու­թյուն է: Բա­ցի դրա­նից, որ կա նման վար­կած, թե այն բի­ո­լո­գի­ա­կան զենք է, պետք է հաշ­վի առ­նենք, թե երբ են լի­նում պա­տե­րազմ­ներ: Դրանք լի­նում են այն ժա­մա­նակ, երբ աշ­խար­հի դրված­քը, որը ստեղծ­վել է նա­խորդ պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րով, փոխ­վում է: Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո գոր­ծում էր, այս­պես կոչ­ված, Յալ­թա­յի աշ­խար­հա­կար­գը, որը կազմ­ված էր ԱՄՆ-ի, Եվ­րո­պա­յի եւ Խորհր­դա­յին Մի­ու­թյան մի­ջեւ հա­վա­սա­րակշ­ռու­թյան պահ­պան­ման բա­նա­ձե­ւի վրա: Այ­նու­հե­տեւ եղավ սա­ռը պա­տե­րազմ, որ­տեղ, ցա­վոք, Խորհր­դա­յին Մի­ու­թյու­նը պարտ­վեց Արեւ­մուտ­քին եւ փլուզ­վեց, ին­չը շատ մեծ տա­ռա­պանք­ներ պատ­ճա­ռեց մի­ու­թյու­նը կազ­մող երկր­նե­րին, այդ թվում` Հա­յաս­տա­նին: Իսկ վեր­ջին շրջա­նում տե­ղի ու­նե­ցավ փո­փո­խու­թյուն, Ռու­սաս­տանն ու­նե­ցավ գեր­ժա­մա­նա­կա­կից զենք, եղավ Ղրի­մի վե­րա­մի­ա­վո­րու­մը ՌԴ-ի հետ, Սի­րի­ա­յում ռու­սա­կան զոր­քերն իրա­կա­նաց­րին հա­ջող օպե­րա­ցի­ա­ներ, եւ ՌԴ-ն իր տնտե­սու­թյու­նը հա­նեց այն բարդ իրա­վի­ճա­կից, որը ստեղծ­վել էր 90-ական­նե­րին` ԽՍՀՄ-ի փլուզ­մու­մից հե­տո: Այ­սինքն` ՌԴ-ն դար­ձավ շատ հզոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղա­ցող, իսկ մյուս կող­մից` Չի­նաս­տա­նը, որը եթե չա­փում­ներ կա­տա­րենք ֆի­զի­կա­կան էկո­նո­մի­կա­յի բա­նա­ձե­ւե­րով, ապա այ­սօր առա­ջին տնտե­սու­թյունն է աշ­խար­հում: Չի­նաս­տա­նը հա­սավ տնտե­սա­կան հզո­րու­թյան մի չտեսն­ված մա­կար­դա­կի, որն այ­սօր եթե աշ­խար­հում հա­մար 1-ը չէ, ապա առն­վազն 2-րդն է: Եվ եթե այս տեմ­պե­րը շա­րու­նակ­վեն, ապա ցան­կա­ցած չափ­ման մե­թո­դի­կա­յով այն կդառ­նա աշ­խար­հի առա­ջին տնտե­սու­թյու­նը, եւ հաս­կա­նա­լի է, թե դրա­նից ինչ հե­տե­ւու­թյուն­ներ կա­րե­լի է անել:

– Ի դեպ, ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը կտրուկ քննա­դա­տու­թյան է են­թար­կել Առող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը` մե­ղադ­րե­լով նրան, որ չա­փա­զանց ըն­կե­րա­կան է Չի­նաս­տա­նի հետ եւ վատ խոր­հուրդ­ներ է տա­լիս` կո­րո­նա­վի­րուս­նե­րի բռնկման հետ կապ­ված...

– Այս ամ­բողջ ըն­թաց­քը ցույց է տա­լիս, որ ԱՄՆ-Չի­նաս­տան փոխհ­րաձ­գու­թյու­նը` ին­ֆոր­մա­ցի­ոն, քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան դաշ­տում  շա­րու­նակ­վում է: Չի­նաս­տա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը մե­ղադ­րե­ցին ԱՄՆ-ին կո­րո­նա­վի­րու­սի շրջա­նակ­նե­րում Չի­նաս­տա­նի դեմ ին­ֆոր­մա­ցի­ոն դի­վեր­սիա կազ­մա­կեր­պե­լու հար­ցում: Իսկ ԱՄՆ-ն վա­րա­կի առն­չու­թյամբ մե­ղադ­րանք­ներ է հնչեց­նում Չի­նաս­տա­նի հաս­ցե­ին: Այս ամե­նը ցույց է տա­լիս, որ իրա­կա­նում տե­ղի է ու­նե­նում եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի փո­խար­կիչ ինչ-որ մի պրո­ցես, որով­հե­տեւ  հաս­կա­նա­լի է, որ երբ զի­նա­տե­սակ­նե­րը մի­ջու­կա­յին են, պա­տե­րազմն անօ­գուտ է: Չէ որ այդ դեպ­քում հաղ­թող կողմ, պար­զա­պես, չի կա­րող լի­նել: Սա­կայն խնդիր կա` փո­խե­լու աշ­խար­հա­կար­գը, եւ մենք պետք է հաս­կա­նանք, թե այն ուր է հաս­նե­լու: Այն, ինչ կա­տար­վում է, նման է եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի նա­եւ այն առու­մով, որ այս գոր­ծըն­թա­ցում այս կամ այն կերպ ու­նե­ցած իրենց կո­րուստ­նե­րով ներգ­րավ­ված են գրե­թե բո­լոր պե­տու­թյուն­նե­րը` բա­ցա­ռու­թյամբ 20 երկ­րի: Աշ­խար­հի բնակ­չու­թյան մեծ մասն այ­սօր գտնվում է այս կամ այն չա­փով «պա­տե­րազ­մա­կան» գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ. մի մա­սը տան «կա­լան­քի» մեջ է, մյուս մա­սը էլեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով վե­րահսկ­վում է, մնա­ցած­ներն էլ կրում են տնտե­սա­կան ավե­րում­նե­րի ծանր հե­տե­ւանք­նե­րը: 

«ԻՆՉ ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ Է ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ, ԽԱՌ­ՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՓՈՐՁ Է»

– Այս իրա­վի­ճակն ի՞նչ վտանգ­նե­րով է հղի Հա­յաս­տա­նի հա­մար:

– Հա­յաս­տա­նի հա­մար ցան­կա­ցած նման հա­մաշ­խար­հա­յին կա­տակ­լիզ­մը հղի է վտան­գա­վոր հե­տե­ւանք­նե­րով. Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­սանք ցե­ղաս­պա­նու­թյուն, Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, բա­րե­բախ­տա­բար, Սո­վե­տա­կան Մի­ու­թյան եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ սահ­ման­նե­րը մնա­ցին ան­ձեռնմ­խե­լի: Բայց հայտ­նի փաստ է, որ եթե խորհր­դա­յին զոր­քե­րը տա­նուլ տա­յին Ստա­լինգ­րա­դյան ճա­կա­տա­մար­տում, ապա Թուր­քի­ան ար­դեն նա­խա­պատ­րաստ­վում էր մտնել Արե­ւե­լյան Հա­յաս­տան: Քա­նի որ ասա­ցի` սա եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի փո­խա­կեր­պիչ գոր­ծըն­թաց է, որը դեռ առն­վազն 7-8 ամիս կտե­ւի: Հե­տե­ւա­բար, պետք է շատ զգույշ լի­նենք եւ հաս­կա­նանք, որ եթե այն հան­գեց­նի ֆի­նան­սատն­տե­սա­կան քա­ո­սի աշ­խար­հում, եթե լի­նեն սո­ցի­ա­լա­կան սուր ճգնա­ժա­մեր, ապա հաս­կա­նա­լի է, որ մեր թշնա­մի պե­տու­թյուն­նե­րը կփոր­ձեն օգտ­վել այդ հան­գա­ման­քից եւ լու­ծել իրենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րը, որոնք ու­նեն վեր­ջին հա­րյուր տար­վա մեջ: Այ­սինքն` ոչն­չաց­նել նա­եւ Արե­ւե­լյան Հա­յաս­տա­նը, վեր­ջաց­նել ցե­ղաս­պա­նու­թյան ծրա­գի­րը, իսկ այն, որ Թուր­քի­ան եւ Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պա­նաս­տեղծ պե­տու­թյուն­ներ են, տես­նում ենք ամեն օր, թե ինչ­պես է Թուր­քի­ան իր բո­լոր հա­րե­ւան­նե­րի հան­դեպ պա­հը գտնում եւ կա­տա­րում ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ: Եվ հար­ցը մի­այն Հա­յաս­տա­նի­նը չէ, այլ նա­եւ Կիպ­րո­սի­նը, Իրա­քի­նը, որ­տեղ նրանք մտցրին իրենց զոր­քե­րը եւ եզ­դի­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն իրա­կա­նաց­րին: Ընդ որում` մին­չեւ օրս նրանց զոր­քե­րը մնա­ցել են Իրա­քում: Հի­շեք, թե ինչ էր կա­տար­վում քա­ղա­քա­ցի­ա­կան բնակ­չու­թյան հետ Սի­րի­ա­յում, երբ զոր­քե­րը մտցվե­ցին սի­րի­ա­կան քրդաբ­նակ գո­տի­նե­րը: Այս առու­մով պետք է շատ լուրջ վե­րա­բեր­վել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ագ­րե­սի­ա­յի վտանգ­նե­րին:

– Մինչ ողջ աշ­խար­հը պայ­քա­րում էր կո­րո­նա­վի­րու­սի դեմ, Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ: Ավե­լին` հի­մա էլ պատ­րաստ­վում են երկ­րորդ փու­լին, եւ ար­դեն իսկ որո­շա­կի լար­վա­ծու­թյուն կա այն­տեղ: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այս գոր­ծըն­թաց­նե­րին:

– Այն, ինչ կա­տար­վում է Ար­ցա­խում, խառ­նակ­չու­թյան փորձ է, որ­տեղ ակն­հայտ երե­ւում են «օտա­րերկ­րյա ականջ­ներ»: Ան­կա­յու­նու­թյու­նը նպաս­տա­վոր չէ մեր ազ­գա­յին մի­աս­նա­կա­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան առու­մով: Բո­լոր դեպ­քե­րում` փաս­տը մնում է փաստ, որ այն ու­ժե­րը, որոնք պայ­մա­նա­կան կո­չում ենք սո­րո­սա­կան, ու­նեն իրենց ծրագ­րե­րը, որոնք հիմ­նա­կա­նում ուղղ­ված են Ար­ցա­խում իշ­խա­նու­թյան այն­պի­սի հա­մա­կարգ ստեղ­ծե­լուն, որը կծա­ռա­յի իրենց այն­պես, ինչ­պես ծա­ռա­յում է ՀՀ իշ­խա­նու­թյու­նը, որի ար­դյունք­ներն օրե­ցօր տես­նում ենք` երկ­րի թու­լաց­մամբ եւ պե­տա­կան հա­մա­կար­գե­րի ոչն­չաց­մամբ:

ՈՒՄ ՎՐԱ Է ԻՐ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՐԵԼ ԱՐԵՎՄ­ՏԱ­ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ ԹԻ­ՄԸ

– Ի դեպ, ինչ­պե՞ս կգնա­հա­տեք Հա­յաս­տա­նում ձեռ­նարկ­ված քայ­լե­րը` հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում:

– Նախ առող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն ամ­բող­ջո­վին ան­պատ­րաստ էր: Այն պա­հին, երբ աշ­խար­հը սպա­սում էր վի­րու­սո­լո­գի­ա­յի առու­մով նոր մար­տահ­րա­վե­րի` Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն­նե­րի ձե­ռամբ վի­րու­սո­լո­գի­ա­յի շատ կա­րե­ւոր մի օղակ` ՁԻ­ԱՀ-ի կան­խար­գել­ման կենտ­րո­նը, քայ­քայ­վում է: Կոնկ­րետ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, փո­խա­նակ վի­րու­սո­լո­գի­ա­յի պատ­րաս­տի հի­վան­դա­նո­ցը` իր մաս­նա­գետ­նե­րով ու սար­քա­վո­րում­նե­րով, փոր­ձով, դարձ­նի եր­կու բա­զա­յին հի­վան­դա­նոց­նե­րից մե­կը, որը կպայ­քա­րեր կո­րո­նա­վի­րու­սի գրո­հի դեմ, այն քայ­քա­յում է: Մենք տես­նում էինք, թե ինչ­պես էին բժիշկ­նե­րը դուրս եկել փո­ղոց, ցույց էին անում կա­ռա­վա­րու­թյան առ­ջեւ եւ այլն: Իսկ ՀՀ վար­չա­պե­տի աթո­ռը զբա­ղեց­նող ան­ձը հան­րաք­վեի քա­րոզ­չու­թյուն էր անում եւ բա­ժա­նում ինչ-որ «հպարտ քա­ղա­քա­ցու անձ­նագ­րեր», մետ­րո­նե­րում, քա­ղաք­նե­րում ու գյու­ղե­րում մի­տինգ­ներ էր կազ­մա­կեր­պում, որ­տեղ մարդ­կա­յին կու­տա­կում­ներ կա­յին: Մինչ­դեռ Հա­յաս­տա­նը, լի­նե­լով կի­սաշր­ջա­փակ­ման մեջ` ըն­դա­մե­նը 4 ան­ցա­կետ ու­նի, եւ հնա­րա­վոր էր ժա­մա­նա­կին փա­կել սահ­մա­նը, որ­պես­զի վի­րու­սը եր­կիր չներ­թա­փան­ցի: Քայ­քայ­ված ավի­ա­ցի­ա­յի պա­րա­գա­յում օդա­նա­վա­կա­յա­նում շատ քիչ օդա­նա­վեր էին իջ­նում, եւ ու­նենք ըն­դա­մե­նը մեկ գնաց­քի գիծ` Երե­ւան-Թբի­լի­սի, այ­սինքն` այդ ամե­նը վե­րահս­կե­լը բա­վա­կա­նին հեշտ գործ էր, եթե դրան սթափ վե­րա­բեր­վե­ին ու չա­սե­ին` «լուրջ հի­վան­դու­թյուն չէ», «ում շունն է», «արա­ղով, պին­ցե­տով» կհե­ռաց­նենք, «դրա դեմ որե­ւէ բան անել պետք չէ» եւ այլն: Եթե այդ հի­մա­րու­թյուն­նե­րի եւ ան­լուրջ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի շար­քը չլի­ներ, ապա այդ 4 ան­ցա­կե­տը փա­կե­լը եւ Իտա­լի­ա­յից եկած մարդ­կանց 14 օրով կա­րան­տի­նի տե­ղա­վո­րե­լը, պար­տա­դիր պայ­ման էր` այն դեպ­քում, երբ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը ասում էին, որ նրանք չեն կա­րող մի ինք­նա­թիռ տե­ղա­վո­րել, որ­պես­զի ստու­գեն նրանց առող­ջա­կան վի­ճա­կը:

– Այն ժա­մա­նակ, երբ բո­լո­րը հոր­դո­րում էին շտապ քայ­լեր ձեռ­նար­կել, ՀՀ առա­ջին նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը լուռ էր: Եվ մի­այն հի­մա, երբ ար­դեն Փա­շի­նյա­նը զգու­շա­վոր լա­վա­տե­սու­թյամբ հայտ­նում է, որ դրա­կան դի­նա­մի­կա կա վի­րու­սի դեմ պայ­քա­րում, հան­կարծ Տեր-Պետ­րո­սյա­նը հան­դես է գա­լիս հայ­տա­րա­րու­թյամբ եւ մի­աս­նու­թյան կո­չեր հնչեց­նում: Ըստ Ձեզ` ին­չո՞վ է սա պայ­մա­նա­վոր­ված:

– Իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած ան­պա­տաս­խա­նա­տու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տե­ւան­քով երկ­րում ստեղծ­վել է ծայ­րա­հեղ բարդ տնտե­սա­կան եւ սո­ցի­ա­լա­կան իրա­վի­ճակ: Սո­ցի­ա­լա­կան շատ խմբեր գտնվում են անօգ­նա­կան, ան­պաշտ­պան վի­ճա­կում, եւ բո­լոր կո­չե­րը` նրանց ինչ-որ ձե­ւով աջակ­ցե­լու, հան­դի­պում են «ձե՞ռ եք առ­նում» բա­ցա­կան­չու­թյուն­նե­րի: Բա­ցի այս, Ար­ցա­խում ստեղծ­վել է մի իրա­վի­ճակ, որ­տեղ բա­րե­բախ­տա­բար, ընտ­րու­թյան առա­ջին փու­լի վտանգ­նե­րը հաղ­թա­հար­վե­ցին, սա­կայն չեմ կար­ծում, որ մո­տա­կա օրե­րի ըն­թաց­քում այն ու­ժե­րը, որոնք ու­նեն խնդիր` Ար­ցա­խում իրա­կա­նաց­նել ինչ-ինչ խառ­նակ­չու­թյուն­ներ, նրանք այն չեն իրա­կա­նաց­նե­լու: Ինչ վե­րա­բե­րում է Տեր-Պետ­րո­սյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, ապա նա մի կող­մից` հաս­կա­նում է, որ Նի­կո­լենց վի­ճա­կը շատ լուրջ է, եւ երկ­րորդ` Ար­ցա­խում գո­նե այն ու­ժե­րը, որոնց նա է ներ­կա­յաց­նում, առա­ջին փու­լում կրե­ցին պար­տու­թյուն, եւ որ­պես­զի փրկի իր թի­մը կոր­ծա­նու­մից` ընդգ­ծեց, որ Փա­շի­նյանն այ­լեւս դե­րա­կա­տա­րու­թյուն չու­նի, դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն եր­կու հո­գի`  Ավի­նյա­նը եւ Ար­սեն Թո­րո­սյա­նը: Դրա­նով նա կար­ծես թե ցույց տվեց, թե ում վրա է իր ընտ­րու­թյունն արել այն արեւմ­տա­սո­րո­սա­կան թի­մը, որը ներ­կա­յաց­նում է Տեր-Պետ­րո­սյա­նը:

ՀԱ­ՄԵ­ՐԱՇ­ԽՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՉԵ­ՐԸ ԾԻ­ԾԱ­ՂԵ­ԼԻ ԵՆ, ԵՐԲ ՀՀ ԵՐԿ­ՐՈՐԴ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ԳՏՆՎԵԼ ԲԱՆ­ՏՈՒՄ

– Կար­ծում եք, որ Տեր-Պետ­րո­սյա­նը հրա­ժար­վո՞ւմ է իր քա­ղա­քա­կան հո­գե­զա­վակ Փա­շի­նյա­նից:

– Շատ հե­տաքր­քիր բան եղավ հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ, երբ Նի­կո­լը վազվ­զում էր մետ­րո­յից գյու­ղեր: Նա հայ­տա­րա­րեց, որ Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի օրոք կեղծ­վել են ընտ­րու­թյուն­նե­րը: Դրա­նով նա փոր­ձեց Լ. Տեր-Պետ­րո­սյա­նին, որը շատ մեծ ներգ­րավ­վա­ծու­թյուն ու­նի այ­սօր­վա իշ­խա­նու­թյան մեջ, մի փոքր  տա­րան­ջա­տել` հի­շեց­նե­լով Տեր-Պետ­րո­սյա­նին այն ճշմար­տու­թյու­նը, որ նա ժա­մա­նա­կին 1995-96 թթ.ին կեղ­ծեց ընտ­րու­թյուն­նե­րը եւ ինք­նահռ­չակ­վեց երկ­րի նա­խա­գահ: Ի դեպ, այս­տեղ չի կա­րե­լի չհա­մա­ձայ­նել Փա­շի­նյա­նի հետ: Բայց, հաս­կա­նա­լի է, որ սա Տեր-Պետ­րո­սյա­նը Փա­շի­նյա­նին չէր նե­րե­լու, հաս­կա­նա­լի էր նա­եւ, որ Տեր-Պետ­րո­սյա­նի թի­կուն­քում կանգ­նած ու­ժե­րը չէ­ին նե­րե­լու Ար­ցա­խում իրենց պար­տու­թյու­նը: Եվ այն, ին­չի մա­սին բա­վա­կա­նին բաց խոս­վում է, որ Ավի­նյա­նը գա­լիս է փո­խա­րի­նե­լու Փա­շի­նյա­նին` իրեն ապա­հո­վագ­րե­լով` բա­ցա­հայ­տեց Տեր-Պետ­րո­սյա­նը:

– Իսկ ին­չո՞ւ է Տեր-Պետ­րո­սյանն ան­հանգս­տա­ցած 2016 թ. ապ­րի­լի ռազ­մա­կան  գոր­ծո­ղու­թյուն­նե­րը քննող ԱԺ հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նե­ու­թյամբ: Նա հոր­դո­րում է սա­ռեց­նել հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նե­ու­թյունն այն ժա­մա­նակ, երբ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է մաս­նակ­ցել այդ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին:

– Եթե մենք սկսենք բա­ցա­հայ­տել, թե ին­չով էին զբաղ­ված ապ­րի­լյան օրե­րին այն ու­ժե­րը, որոնք այ­սօր իշ­խա­նու­թյան են, ապա նրանց հա­մար շատ վատ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա: Հա­վա­նա­բար, նրանց հաշ­վարկն այն էր, որ երկ­րի եր­րորդ նա­խա­գա­հը կհրա­ժար­վի այն­տեղ գնա­լուց` ինչ-ինչ հար­ցադ­րում­ներ կամ թե­մա­ներ բա­ցե­լուց: Բայց երբ իրենց հաշ­վար­կը չի­րա­կա­նա­ցավ, եւ Սերժ Սարգ­սյանն ասաց, որ պատ­րաստ է գնալ մի պայ­մա­նով, որ իր ասած­նե­րը կտե­սագր­վեն, եւ նա կու­նե­նա դրանց մի պատ­ճե­նը, հանձ­նա­ժո­ղո­վը խու­ճա­պի մատն­վեց, ան­մի­ջա­պես խու­ճա­պի մատն­վեց նա­եւ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը եւ ասաց, որ դրա ժա­մա­նա­կը չէ: Ընդ­հան­րա­պես` այդ հանձ­նա­ժո­ղո­վը ստեղծ­ված էր քա­ղա­քա­կան հե­տապն­դում իրա­կա­նաց­նե­լու եւ զին­վո­րա­կան­նե­րի հան­դեպ ճնշում­ներ գոր­ծադ­րե­լու հա­մար: Այն պետք է լի­ներ քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի գոր­ծիք: Սա­կայն եկեք հի­շենք, թե ին­չով էին զբաղ­վում Տեր-Պետ­րո­սյա­նը, իր թիմն ու շրջա­պա­տը: Ինչ­պի­սի կո­չե­րով էին հան­դես գա­լիս Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից ըն­դա­մե­նը կարճ ժա­մա­նակ հե­տո` հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ: Կան փաս­տեր, որ օրի­նակ լի­բե­րալ-սո­րո­սա­կան ու­ժե­րին մոտ կանգ­նած բազ­մա­թիվ ԶԼՄ-ներ տա­րա­ծում էին այն­պի­սի տրա­մադ­րու­թյուն­ներ, որոնք քայ­քա­յում էին հայ­կա­կան բա­նա­կի մար­տու­նա­կու­թյու­նը: Ան­գամ ու­ղիղ կո­չեր են հնչել, որ­պես­զի հայ զին­վորն­նե­րը կռվեն ոչ թե ադր­բե­ջան­ցի­նե­րի, այլ սե­փա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ: Եվ կար­ծում եմ` ձեռն­տու չի լի­նի թե՛ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նին, թե՛ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու իրենց շրջա­պատ­նե­րին, թե՛ բո­լոր սո­րո­սա­կան ու­ժե­րին, որ­պես­զի բա­ցա­հայտ­վի, թե նրան­ցից յու­րա­քան­չյու­րի դե­րը 2016-2017 թթ.-ին: Եվ վեր­ջա­պես` Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի հա­մե­րաշ­խու­թյան կո­չե­րը ծի­ծա­ղե­լի են, երբ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը բան­տում է: Հա­մե­րաշ­խու­թյան կո­չե­րը պետք է սկսվե­ին նրա­նից, որ­պես­զի դա­դա­րեց­վե­ին քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րը Ռ. Քո­չա­րյա­նի, Ս. Սարգ­սյա­նի, քա­ղա­քա­կան այն  գոր­ծիչ­նե­րի հան­դեպ, ով­քեր ու­նեն հայ­րե­նա­սի­րա­կան մո­տե­ցում եւ երկ­րի հա­մար ան­հանգս­տա­ցած են: Հան­կարծ որե­ւէ մե­կը թող սա չխառ­նի օրեն­քով սահ­ման­ված  պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին: Եթե կան այդ­պի­սիք, ով­քեր կո­ռուպ­ցի­ա­յի մեջ են խառն­ված, պե­տա­կան բյու­ջե­ին են վնաս տվել, սա այլ է, բայց հար­ցը դրան ան­գամ չհա­սավ: Մենք մի­այն տես­նում ենք քա­ղա­քա­կան հե­տապն­դում­ներ` ԶԼՄ-նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի, դա­տա­վոր­նե­րի, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հան­դեպ: Եվ եթե Տեր-Պետ­րո­սյանն այդ­քան մտա­հոգ­ված է մի­աս­նու­թյամբ, ապա պետք է կոչ անի առա­ջին հեր­թին իշ­խա­նու­թյա­նը, որ­պես­զի դա­դա­րեց­նեն քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րը, ստեղ­ծեն ազ­գա­յին մի­աս­նու­թյան մթնո­լորտ, ին­չի մա­սին բազ­միցս ասել ենք եւ նա­խազ­գու­շաց­րել, թե ին­չով է հղի այս­պի­սի տա­րան­ջա­տու­մը երկ­րի ներ­սում, մա­նա­վանդ ներ­կա­յիս աշ­խար­հա­ցունց  գոր­ծըն­թաց­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА