ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ

11.02.2020 18:16 Հրապարակումներ
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Հ. Բաբուխանյանը, ով  «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի խորհրդի փոխնախագահն է, ՌԴ-ի Դաշնության խորհրդում հանդիպել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաեւ Հ. Բաբուխանյանը ներկայացրել է «Ղրիմի բարեկամներ» ասոցիացիայի աշխատանքը եւ ծրագրերը: Այցի ընթացքում Հ. Բաբուխանյանը հանդիպել է Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահի Ղրիմի ներկայացուցիչ  Գեորգի Մուրադովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  հայ-ղրիմյան հարաբերությունները, Ղրիմի հայկական համայնքի հետ առնչվող հարցեր, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ Հայկ Բաբուխանյանը մասնակցել է Եվրասիական ժողովուրդների ասոցիացիայի գերագույն խորհրդի նիստին:

Մոսկվա-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА