ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է լինի առաջնային. Հայկ Բաբուխանյան

13.11.2019 17:30 Միջոցառումներ
Ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է լինի առաջնային. Հայկ Բաբուխանյան

Ղրիմի ղեկավար ՍԵՐԳԵՅ ԱԿՍԵՈՆՈՎԸ երեկ ընդունել է <<Ղրիմի բարեկամներ>> ակումբի համակարգող խորհրդի 5 անդամներին< այդ թվում ՍԻՄ կուսակցության նախագահ եւ <<Ղրիմի բարեկամներ>> ակումբի ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ: Հանդիպման ընթացքում Հ. Բաբուխանյանը շնորհակալություն է հայտնել Ս. Ակսեոնովից հայկական մշակույթը Ղրիմում անցկացնելու հնարավորության համար եւ առաջարկել, որպեսզի այդ միջոցառումները լինեն ավանդական եւ յուրաքանչյուր տարի: Այդ հարցի վերաբերյալ Ակսեոնովը խիստ դրական կարծիք է հայտնել:

Քննարկվել են նաեւ այլ հարցեր: Նույն օրը Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել մամլո ասուլիսով, ինչպես նաեւ մասնակցել ռուսական НТВ ալիքի թոք շոուին, որտեղ արտահայտել է այն միտքը, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է լինի առաջնային իրավունք  եւ յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է որոշի, որ երկրում, ում հետ եւ ինչպես է ապրում: Հ. Բաբուխանյանը նշել է նաեւ, որ կարեւոր են մշակութային փոխհարաբերությունները ժողովրդների միջեւ եւ չափազանց կարեւոր են հայ համանքի համար անցկացվող մշակութային օրերը, որոնք կարող են լինեն պարբերական եւ անցկացվեն յուրաքանչյուր տարի:

Ղրիմ-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА