ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք դատապարտում ենք գաղութատիրական եւ ստրկատիրական ցանկացած նկրտում

13.11.2019 16:46 Հրապարակումներ
Մենք դատապարտում ենք գաղութատիրական եւ ստրկատիրական ցանկացած նկրտում

«ՂՐԻՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերթական անգամ դրսեւորում է իր գաղութատիրական նկրտումները Ղրիմի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես` վերջինիս անվանելով «օկուպացված»: Ավելին, Ուկրաինայի դեսպանատունը պահանջում է, որպեսզի ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչից ելնելով, ենթարկվեն ուկրաինական կառավարության որոշումներին եւ  Ղրիմի Հանրապետություն այցելեն ուկրաինական օրենքներին համապատասխան:

Պետք է հիշեցենք Ուկրաինայի դեպանատանը, որ գաղութատիրական եւ ճորտատիրական ժամանակները վաղուց անցել են պատմության գիրկը եւ ժողովուրդները  իրավունք ունեն իրենք որոշել իրենց ճակատագիրը: Ազգերի ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ հիմնարար միջազգային փաստաթղթերում այն  հիմնական իրավունքն է, որից օգտվելով բազմաթիվ ժողովուրդներ ստեղծել են իրենց ներկան եւ կառուցում են ապագան: Ղրիմի ժողովուդրը  Ուկրաինայում տեղի ունեցած արեւմտասորոսական հեղաշրջումից հետո չցանկացավ այլեւս  գտնվել  նման իշխանությունների կառավարման ներքո եւ օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքից, ինչպես նաեւ Ղրիմի Ինքնավար Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավունքից, անցկացնելով ժողովրդավարական հանրաքվե որոշեց իր ճակատագիրը, որը այլեւս չի առնչվում Ուկրաինայի օրենսդրության հետ: Պետք է նշել, որ այդ ընթացքում  ուկրաինական  կողմը փաստացի ընդունեց Ղրիմի ժողովրդի որոշումը եւ առանց որեւէ դիմադրության Ղրիմի Հանրապետությունից  արագ եւ կազմակերպված կերոպով հանեց  իր մեծաթիվ  զինվորական կոնտինգենտը եւ առանց խոչնդոտելու  ենթարկվեց Ղրիմի ժողովրդի կամքին: Հետեւապես այսօր` գրեթե 6 տարի անց, Ուկրաինայի Հանրապետության դեսպանատան նման հայտարարությունները առավել քան անլուրջ են թվում:

Մենք կտրականապես դատապարտում ենք ցանկացած փորձ մերժել ազգերի ինքնորշման իրավունքը, փորձել ստրկացնել որեւէ ժողովուրդ կամ գաղութացնել որեւէ տարածք: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ վերոհիշյալ գործողությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարության, համամարկային բարոյականության ու միջազգային իրավունքի նորմերին, այլեւ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության միջազգային դատարանում:

Հատկապես մտահոգիչ են Ուկրաինայի դեսպանատան փորձերը խոչընդոտել Հայաստանի եւ Ղրիմի միջեւ հումանիտար, տնտեսական, առեևտւային եւ զբոսաշրջային հարաբերությունների ամրապնդմնաը: Կցանկանայինք հիշեցնել, որ ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ փոխհարաբերությունները, բարեկամությունը եւ փոխադարձ հարգանքը հանդիսանում են 21-րդ դարի առաջատար եւ հիմնական գաղափարախոսությունը: Եվ ամերիկյան  ազդեցության տակ գտնվող ուկրաինական իշխանական որոշ օղակները չեն կարող խոչընդոտել ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Պետք է հիշեցնենք, որ Ղրիմում բնակվում են նաեւ մեծաթիվ հայ համայնք, որի իրավունքնները խախտվում են Ուկրաինայի եւ որոշ արեւմտյան  երկրների կողմից  սահմանված շրջափակման եւ պատժամիջոցների պատճառով: Մենք կտրականապես դատապարտում ենք այն  պրակտիան, երբ աշխարհաքաղաքական պայքարի հետեւանքով անմիջական վնաս է հասցվում քաղաքացիական բնակչությանը, որը ներառված չէ ռազմական կամ քաղաքական պայքարի մեջ: Պետք է հիշեցնենք նաեւ Ուկրաինայի դեպսանատունը, որ հայ ժողովուրդը Ղրիմում ունի իր քաղաքակրթական 2000-ամյա պատմությունը եւ շատ ավելի վաղուց է բնակվել Ղրիմում, քան դրա տեղը իմացել են բազմաթիվ այլ ազգեր: Հետեւապես,  Ղրիմի հետ Հայաստանի օրգանական կապը ի զորու չեն քայքայել ոչ մի երրորդ կողմի  գաղութատիրական նկրտումները:

Առավել զարմանալի է, որ Ուկրանիայի դեսպանատունը միայն իրեն հասու տրամաբանութնունից ելնելով, մեջ է բերում 1996թ. Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանգիրը: Ցավոք սրտի այդ պայմանագրի ոգու եւ դրույթների մասին ուկրաինական կողմը մոռանում է, երբ բացահայտ կերպով պաշտպանում է Ադրբեջանի գաղութատիրական նկրտումները ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ, սատարում է Ադրբեջանին իր ագրեսիայի մեջ` ուղղակիորեն անտեսելով ոչ միայն միջազգային իրավունքը, Մինսկի խմբի աշխատանքը, այեւ արհամարելով հայ-ուկրաինական հարաբերությունները: Այդպիսի  քաղաքականության առավել մտահոգիչ դրսեւորումներից է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան վերջերս հրատարակած հայտարարությունը, որով Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արվում չայցելել Արցախի Հանրապետություն: 

Այս կապակցությամբ դիմում ենք  Ուկրաինայի քաղաքացիներին շարունակել հայ-ուկրաինական դարավոր բարեկամությունը եւ այցելելով Արցախի Հանրապետություն սատարել ժողովրդավարությանը, ազատությանը եւ ինքնորոշմանը:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին,  ապա  մենք բոլորս պարտավոր ենք  աջակցել ազգերի ինքնորշման իրականացմանը, պատմական արդարության  վերականգմանը աշխարհի ցանկացած կետում: Առավել եւս դա վերաբերվում է Ղրիմին, որտեղ կան հայկական հազարամյակներով կուտակված մշակությաին արժեքներ եւ հայկական ոգի:

«Ղրիմի բարեկամներ» հայկական ակումբ

Նկարում պատկերված է վերջերս վերանորոգված Ղրիմի Սուրբ խաչ վանական համալիրը, 14-րդ դար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА